ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս հետեւողականորեն շրջանառության մեջ են խցկում այն գաղափարը, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն արգելակվում է Ղարաբաղի պատճառով: Բայց ահա այսպես է այդ թեման մեկնաբանում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ.
- Եվրասիական տնտեսական միության ձեւավորումը առնվազն չի կարող խոչընդոտել չճանաչված հանրապետությունների խնդիրների լուծմանը: Դե ֆակտո ԼՂՀ-ն, այնպես, ինչպես նաեւ հետխորհրդային այն տարածաշրջանները, որոնք առնչվում են ինչ-ինչ հակամարտությունների հետ, փաստացի գտնվում են եւ կմնան միասնական տնտեսական տարածքում: Այդպիսին է իրականությունը, եւ ԵՏՄ-ն հիմնադրող երկրները այդ հանգամանքը փաստացի հաշվի են առնում:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ
Աշոտ Թավադյանի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ՙԻրավունքի՚ հաջորդ համարում:

