|
ԹՐԱՖԻՔԻՆԳ. «ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ»
Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդանյանի նախագահությամբ մեկնարկեց մարդու թրաֆիքնգի` շահագործման նպատակով մարդկանց պոռնկության շահագործման մեջ ներգրավելու Աղունիկ Այվազյանի եւ Ծովիկ Ավետիսյանի գործով առաջին նախապատրաստական դատական նիստը: Ըստ դատարանում, դատախազ Արմեն Մարուխյանի հրապարակած մեղադրական եզրակացության` Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:
|
Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:
Դատարանում` դատավորի հարցին, մեղավոր ճանաչում են իրենց առաջադրված մեղադրանքում, թե ոչ, վերջիններս հետեւյալ պատասխանը տվեցին.«Դիրքորոշում չենք հայտնում»: Նշենք, որ սույն գործով անցնող թե Աղունիկ Այվազյանը եւ թե Ծովիկ Ավետիսյանը նախկիում էլի թրաֆիքինգի գործով եղել են դատապարտված:
Վերոնշյալ գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 21-ին, որտեղ կհարցաքննվեն տուժողները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|
|