ՆԱՏՕ-ՅԱՑԱՎ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՆԱՏՕ-ՅԱՑԱՎ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Երեկ կայացած գիտաժողովի ժամանակ, որի կազմակերպիչներից էր քաղաքագետ կամ հայտնի ամերիկամետ Ստեփան Գրիգորյանը, ուղիղ կամ ենթատեքստերով, կարծես թե, ուղղված էր ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ եւ Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների դեմ: Ավելին` գիտաժողովն ավարտվեց նրանով, որ լուրջ բանավեճի բռնվեցին ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Օգտվելով առիթից` Խ. Քոքոբելյանը մի լավ բողոքեց իշխանություններից` համարժեք պատասխան ստանալով իշխանության ներկայացուցիչ` Ս. Մկրտչյանից: Իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների «պորտը տեղը դրեցին» միայն մի երկու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք հիշեցրին, թե երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպային, ՆԱՏՕ-ն լռում էր: Ի դեպ, լուրջ հարցադրումներին ի պատասխան` ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին լռեց, իսկ Ս. Գրիգորյանը ստիպված եղավ լայն ժպիտով մի կերպ դուրս գալ իրավիճակից եւ բարիդրացիական նոտայի վրա հայտարարել գիտաժողովի փակման մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

