ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՄԻ ԼԱՎ «ԼԱՑԵՑԻՆ» ՆԱՏՕ-Ի «ՈՒՍԻՆ»

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՄԻ ԼԱՎ «ԼԱՑԵՑԻՆ» ՆԱՏՕ-Ի «ՈՒՍԻՆ»

 

Երեկ կայացավ «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» խորագրով միջազգային գիտաժողովը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լարիսա Մինասյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ էության, հայ արեւմտամետները առիթը բաց չթողեցին եւ գիտաժողովի ողջ ընթացքում մի լավ բողոքեցին Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ինչու ոչ` նաեւ իշխանություններից` իսկական հնդկական ֆիլմ հիշեցնելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ու դեսպանների մոտ: Գիտաժողովի ավարտից հետո այս ամենի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, ով հակադարձելով մեր ստացած տպավորությանը` նշեց.

- Կարող է որոշ ելույթ ունեցողներ` ելնելով իրենց առանձին օրակարգից, այդպիսի խնդիրներ էին բարձրացնում, բայց այս միջոցառումը նախատեսված էր ներկայացնելու որոշ չափով նաեւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները, առավել ընդհանուր` նոր մարտահրավերներ, եւ թե ինչ է ակնկալվում: Դրա համար մենք մեր պաշտոնական դիրքորոշումը անընդհատ շեշտադրեցինք, որ պետք է անպայման օգտագործել այն հիմքը, որը մեզ միավորում է: Իհարկե, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, բազմաթիվ այլ խնդիրներ կան, բայց դրանք չպետք է մեզ դեպի ետ տանեն, այլ գոնե պետք է պահեն եղած հարթակի վրա եւ նաեւ սթափեցնեն ու հնարավորություն տան քննարկելու այն, ինչը պետք է արվի ստեղծված իրավիճակում:

- Պարոն Մկրտչյան, այսօր, երբ հստակ է թե ինչ ուղիով է գնում Հայաստանը, ՆԱՏՕ-ի հետ պե՞տք է հույսեր կապել:

- ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ են, եւ ՆԱՏՕ-ից ո՛չ պաշտպանություն ենք ակնկալում, ո՛չ մի այլ բան: Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք եւ դրա իրավունքը չունենք, ընդամենը կարող ենք զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Եվ այս առումով փոխառում ենք այն, ինչը մեզ օգտակար է` զինված ուժերի վերափոխման, բարենորոգումների, արտակարգ իրավիճակների ոլորտում միջազգային չափանիշների հասնելու համար, ինչպես նաեւ ներկայացնելու Հայաստանի մտահոգությունները անվտանգության ոլորտում` քաղաքական երկխոսության մակարդակով եւ այլ ոլորտներում մեր համագործակցությունը զարգացնելով: Այսինքն` սա եւս մեկ օղակ է` ապահովելու Հայաստանի դիրքորոշման ներկայացումը եւ նաեւ ստանալու համապատասխան բարեկամական արձագանք ու մոտեցում:

- Գիտաժողովի ընթացքում, մեղմ ասած, նսեմացվեց ՀԱՊԿ-ի գործունեությունը, թե իբր այն չի գործում...

- Այդ մոտեցումը սխալ է, որովհետեւ դրա համար որեւէ իրավական կամ քաղաքական հիմքեր չկան: Հայաստանը ՀԱՊԿ-ի երեւի ամենաբարձր ինտեգրացման մակարդակ ունեցող անդամ-երկրներից է, եւ դա մեր միանշանակ քաղաքականությունն է: Այսինքն` մենք նրա շրջանակներում դաշնակցային հարաբերություններ ենք զարգացնում` առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ, ապա նաեւ ՀԱՊԿ-ի մյուս անդամ-պետությունների հետ: Ու դա նաեւ առաջընթաց ուղղություն ունի, որովհետեւ ՀԱՊԿ-ն էլ է ընդլայնում իր ներգրավման ոլորտները, եւ այդ առումով մենք դրական ենք գնահատում ՀԱՊԿ-ի գործունեությունը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում