ՆՈՐ ԱՂԱՆԴ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՍՈՉԻԻ ՀԱՅԵՐԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ ԵՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՆՈՐ ԱՂԱՆԴ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՍՈՉԻԻ ՀԱՅԵՐԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ ԵՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միացյալ երիտասարդական լիգայի համահիմնադիր Սևակ Հովհաննիսյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստան նոր աղանդ է թափանցել Ռուսաստանի Սոչի քաղաքից Վիֆանիա անունով:
Առաջին հավաքը անցկացրել է Աբովյան քաղաքում` «Աստծո Ժողովուրդ» կրոնական կառույցի շենքում: Ըստ Սևակ Հովհաննիսյանի`Աբովյան քաղաքը պատահական ընտրված չէ, քանի որ կրոնական կառույցի ներկայացուցիչը` Ալիկ Կազարյանը, ևս Աբովյանից է՝ Կամարիս գյուղից:
Միացյալ երիտասարդական լիգայի համահիմնադրի խոսքով`այս աղանդը առավել հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես այլ կրոնական կառույցների դեպքում, Վիֆանիա աղանդի նպատակը նույնն է` զբաղվել հոգեորսությամբ և բիզնես գործունեությամբ: Սևակ Հովհանիսյանի խոսքով` ինչպես երևում է առաջին տեսանյութում, քարոզին մասնակցում են նաև անչափահասներ: Մեր զրուցակիցը չբացառեց, որ Սոչիում ապրող մեր հայրենակիցները միգուցե ևս ներգրավված կլինեն կրոնական այս կառույցում:
Մանրամասները` տեսանյութերում



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

