ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ՉԻ ՏԵՍԵԼ ՈՒ ԿԱՆԳՆԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ՉԻ ՏԵՍԵԼ ՈՒ ԿԱՆԳՆԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ


Սարգիս Նալբանդյանը  2013թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00:45– ի սահմաններում Երևան քաղաքի Պարոնյան 13 շենքի մոտ հոր՝ Հրայր Նալբանդյանի, հորեղբոր՝ Հրաչ Նալբանդյանի ու հորեղբոր որդու՝ Լևոն Նալբանդյանի հետ միասին վիճաբանել են գործով չպարզած մի խումբ անձանց հետ ու հարվածներ են հասցրել միմյանց, ինչը նկատել են վերոնշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ օպեր–լիազորներ Մեսրոպ Մարտիրոսյանն ու Հրանտ Պողոսյանը, որոնք մոտեցել և ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ՝ ցույց տալով ծառայողական վկայականները, ապա օրինական պահանջ են ներկայացրել վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ, սակայն Ս. Նալբանդյանն ու նրա հետ եղած վերը նշված անձիք չեն ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և հասարակական կարգի խախտումը դադարեցնելու ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, մասնավորապես Ս. Նալբանդյանը բռունցքներով հարվածել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներ Մ. Մարտիրոսյանի կրծքավանդակին ու նրան օգնության հասած Հ. Պողոսյանի կրծքավանդակին։

Սույն գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում, որտեղ էլ այսօր կայացավ դատական հերթական նիստը:Դատավոր Մեսրոպ Մակեյանը հնարավորություն տվեց  պաշտպանական կողմին պաշտպանական ճառով հանդես գալ: Նալբանդյանների փաստաբան  Ալվանդյան Արայիկ պաշտպանական իր խոսքում  բերեց մի շարք հակափաստարկներ և խնդրեց դատարանին  ազատազրկման վճիռ չկայացնել: Հակափաստարկներից մեկն այն է, որ  մեղադրյալներն ընդունում են իրենց մեղքը, երկրորդ` նրանք բոլորն էլ   իրենց ընտանիքի միակ կերակրողներն են, երրորդ` բացի Լևոն Նալբանդյանից,  մյուս Նալբանդյանները  առողջական խնդիրներ ունեն, որոնք հաստատվել են համապատասխան փաստաթղթերով: Եվ վերջապես չորրորդ` փաստաբանը  մեկ այլ դատական վճիռ  հիշեցրեց, ըստ որի` վարորդը ոստիկանի ոտքերի վրա է քշել մեքենան, որի համար  տուգանվել է 300.000 դրամով, հետևաբար, եթե այս դեպքում   դատարանը բավարարվել է տուգանքով, ապա այս գործով ևս կարելի է կայացնել այնպիսի որոշում, որը ազատազրկման հետ առնչություն չունենա: Քանի որ խոսք ունեին ասելու նաև Լևոն և Սարգիս Նալբանդյանները, սակայն նրանց դա անելու համար երկու-երեք  օր էր անհրաժեշտ,  դատական  հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 22-ին ժամը 16:30-ին:

Ի դեպ, մեղադրող կողմը պահանջում է  Սարգիս Նալբանդյանին  ազատազրկման ենթարկել 2 տարի 6 ամիս, Լևոն Նալբանդյանին`2 տարի, Հրայր և Հրաչ Նալբանդյաններին`1,5 տարի ժամկետներով:

Նիստի ավարտից հետո «Իրավունքի» թղթակիցը զրուցեց  պաշտպանական կողմի փաստաբան Արայիկ  Ալվանդյանի հետ`պարզելու` արդյոք որևէ հատուկ միտում տեսնում է  այս գործում`ըննդեմ իր պաշտպանյալների: Նրա խոսքով` շատ են այնպիսի դատական գործերը, որտեղ իրավապահ մարմնի  դեմ  անօրինական որևէ գործողություն կատարող պատժվել է ընդամենը  տուգանք վճարելով: «Միտումն այն է, որ ուզում են  պատժեն, բայց ում` չորս ընտանիք կերակրող տղամարդկա՞նց: Վերջին  մեկ տարվա ընթացքում  դատախազության հետ կապված նկատելի է  պատժողական քաղաքականության  խստացում»,- ասաց  փաստաբանը:

Պրն  Ալվանդյանի խոսքով` իրենք պայքարելու են մինչև վերջ, եթե դատարանը ազատազրկման վճիռ կայացնի: Հետաքրքիրն այն է, տուժած ոստիկանները պահանջում են մեղմ պատիժ  կիրառել Նալբանդյանների  հանդեպ, սակայն դատախազությունը պահանջում է ազատազրկման դատապարտել մեղադրյալներին:

Եթե դատարանը կայացնի ազատազրկման որոշում, ապա ըստ փաստաբանի, կխորտակվի չորս տղամարդու ճակատագիր. «Սարգիս Նալբանդյանը Արթուր Նալբանդյանի խնամակալն էր, որ մահացել է վերջերս: Իմ պաշտպանյալներից մեկը`Սարգիս Նալբանդյանն   իր նորածին երեխային անգամ չի տեսել ու մինչև հիմա երեխան ծննդյան վկայական չունի»:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում