«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԱՂՔԱՏՆԵՐԸ, ԱՅԼ` ՄԻՋԻՆ ԵՎ ՄԻՋԻՆԻՑ ԲԱՐՁՐ ԽԱՎԸ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԱՂՔԱՏՆԵՐԸ, ԱՅԼ` ՄԻՋԻՆ ԵՎ ՄԻՋԻՆԻՑ
ԲԱՐՁՐ ԽԱՎԸ»
Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ ՀՀԿ, մարզպետների եւ քաղաքապետների պատվերով Հայաստանում անցկացվել է սոցհարցում`մարզերի բակչության բարեկեցության վարկանիշը պարզելու համար: Հարցումն անցկացվել է 2014 թվականի ապիլից-մայիսը ընկած ժամանակահատվածում` 81 բնակավայրերի 5 հազար բնակչության շրջանում: Սոցհարցումն անցկացնելու համար ընտրվել է 7 չափանիշ`
1.բնակեցման միջավայրին եւ սպասարկման ոլորտին տված գնահատականները,
2.տեղական ռեսուրսների հավաքագրման եւ օգտագործման կարողությունները,
3. առավել կարիքավորների սոցիալական աջակցության ծավալները
4.բողոքների ու դիմումներին պատշաճ արձագանք տալը
5.պոտենցյալ արտագաղթի մակարդակները,
6.համայնքի եւ ընտանիքների բարեկեցության ինքնագնահատման փոփոխությունները,
7. «սոցհարցման ըմբոստության» ռիսկերի աստիճանը:
Ըստ հարցումների մարզերի բնակչության բարկեցության առումով ամենաբարձր բարեկեցության վարկանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, իսկ ամենանվազը`Լոռիում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով` Գեղարքունիքի մարզում մարդիկ համեմատաբար բարեկեցիկ են ապրում այն պատճառով, որ դեռ վաղուց բնակիչները սկսել են գնալ խոպան, բացի այդ նրանք կարողացել են շատ արագ անցնել շուկայական հարաբերությունների: «Գեղարքունիքի մարզում մարդիկ կարողանում են աշխատանք ստեղծել, օրինակ հանրապետությունում շատ գյուղեր կան որ զբաղվում են խոզի, հորթի մսի բիզնեսով, մարդիկ կարողանում են ինչ-որ բան ստեղծել»,-նշեց ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ եւ հավելեց, որ աշխատանքեր կտանի, որպեսզի յուրաքանչյուր տարի այդ վարկանիշներով անցկացվի հարցումներ`արզելու համար , թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել: Ըստ սոցիոլոգի` հարցումները քաղաքական նպատակ չեն հետապնում, այլ դրանց նպատակն է ցույց տալ, թե որքանով եւ որ ոլորտներում է բացթողումները. «Այստեղ «ախտորոշման» խնդիր կար: Պետք է մեկ կարեւոր փաստ էլ արձանագրեմ, որ Հայաստանից գնում են ոչ թե աղքատները, այլ միջին եւ միջինից բարձր խավը, որը կարող է իր համար տոմս գնել` գնալ ու տեղում բիզնես սկսել »,-մեկնաբանեց Ա.Ադիբեկյանը:
Հարցումների ամբողջական արդյունքերը կտրվեն մարզպեներին եւ քաղաքապետներին, որպեսզի արդյունքներից ելնելով կատարվեն հետեւություններ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

