«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է`ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
Արխիվ 12-16«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է`ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ շարունակել է քննվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Որտեղ վերջինս պահանջում վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը: Բուդաղյանների փաստաբանը վիճարկում է քրեական գործով արդեն իսկ հաստատված այն որոշումը, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Նշելով, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Մեզ հետ զրույցում անրադառնալով Բուդաղյանների փաստաբանի վերոնշյալ դիտարկմանը սույն գործով Խաչատրյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ դա պարզապես իր կոլեգայի հերթական տակտիկական քայլերից մեկը համարեց նշելով.
- Եթե քրեական գործում խոսքը գնում է մեկ-երկու ապտակի մասին, որը հասցրել է Զարզանդը եւ վերջինիս պատասխանատվության չեն ենթարկել դրա համար, բա Սուրիկ Խաչատրյանին ոն՞ց են ենթրակելու: Ես, որպես գործի նյութերին քաջատեղյակ, հարյուր մեկ տոկոսով համոզված եմ, որ նման ապացույց գործի նյութերում չկա, այնպես, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չի զգում: Ինչի մասին է խոսքը, երբ քրեական գործի շրջանակներում ապացուցվել է, որ Սուրիկ Խաչատրյանը այս գործում մեղադրյալ լինել չի կարող:
Ի. Ա.

