«ՕԵԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»
Արխիվ 12-16«ՕԵԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ի (Օրինաց երկիր կուսակցություն) հետ կապված վերջին զարգացումներին փաստեց, որ ՕԵԿ-ը միանալով ընդդիմությանը պատրաստ է համագործակցել` իր նպատակներին ու ծրագրերին չհակասող խնդիրների շուրջ: Կուսակցությունը հիմնականում խնդիր ունի վերկանգնել ընդդիմադիր այն հատվածին, որ ընտրությունների ժամանակ ձայն էր տալիս ՕԵԿ ռաջնորդ Արթուր Բաղդասարյանին: «Լինելով իշխանական` նա այդ ձայները կորցրել է եւ այժմ վերկանգնելու խնդիր ունի: Շատ հարցադրումներ, որոնք ՕԵԿ կանի հետագայում` նպատակ է հետապնդում վերկանգնելու կորցրած ձայները»,-նշեց Ա.Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով` ՕԵԿ պետք է կողմնորոշվի թե ընդդիմադիր որ հատվածում է ուզում տեղավորվի, քանի որ Հայաստանում կա ծայրահեղ, չափավոր եւ կենտրոնամեդ ընդդիմություն: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ՕԵԿ ծայրահեղ ընդդիմության շարքերը չի գնա, քանի որ վերջինս շատ է փոքրացել եւ 5 տոկոսից էլ նվազ է. «ՕԵԿ ցանկանում է պահպանել իշխանամեդ ձայների գոնե մի մասը , այդ պատճառով էլ նա կհամալրի կենտրոնամեդ ընդդիմության շարքերը»,-ավելացրեց Ա.Ադիբեկյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

