ՌՈՒՍԱԿԱՆ 100 ՌՈՒԲԼԻԱՆՈՑԸ՝ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՄԻՋՈՑ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱԿԱՆ 100 ՌՈՒԲԼԻԱՆՈՑԸ՝ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՄԻՋՈՑ
Ռուսաստանի Պետդումայի ЛДПР-ից պատգամավոր Ռոման Խուդյակովը 100 ռուբլիանոց թղթադրամի վրա պոռնոգրաֆիա է նկատել և այդ մասին բողոք-նամակ ուղարկել Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբուլինային: Պատգամավորը կարծում է, որ այս պատկերը կարող է վտանգել երեխաների առողջությունն ու զարգացումը, և որ այն հակասում է «Վտանգավոր տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքին:
«Դրամական այս միավորը, որպես գրպանի ծախսի գումար, հաճախ է երեխաների ձեռքն ընկնում, ուստի պետք է փոփոխել թղթադրամի դիզայնը, հատկապես, որ Ապոլոնի պատկերը ներկայումս չի համապատասխանում իրական քանդակին. վերակառուցման ժամանակ բոլոր մերկ հատվածները ծածկվել են»,- նկատում է Խուդյակովը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

