ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՑ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Արխիվ 12-16ՀՈՒԼԻՍԻ 10- ԻՑ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Ըստ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի` հուլիսին ինչպես եւ կանխատեսվել էր տեղումների քանակը նորմայից բարձր է, Երեւանում տեղումների քանակը հասնում է 11 միլիմետրի: Չնայած հուլիսի առաջին տասնօրյակում տեղումների քանակը մեծ էր, սակայն գնալով տեղումները կնվազեն, օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում`դրական շեղումներով: «Առաջիկայում հանրապետությունում սպասվելու է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն չի բացառվում, որ առանձին վայրերում, առանձին օրերի սպասվեն տեղումներ, որից հետո կայունության աստիճանը ավելի հավանական է: Ակնկալում ենք, որ կլինի չոր եղանակ»,-տեղեկացրեց ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Նրա խոսքով`Հուլիսի 10-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ արդեն հաջորդ օրը Արարատյան դաշտում կսպասվի մինչեւ 36 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի, չի բացառվում, որ հուլիսի 14-ից 15-ը օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում հասնի 38 աստիճանի: Դեռեւս ամառը շարունակվում է եւ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, ինչը Զ.Պետրոսյանի բնորոշմամբ նորմայի սահամաններում է: Այս տարի հանրապետության հովտային շրջաններում ամենբարձր ջերմաստիճանը եղել է 35-36 աստիճանի, հիմնականում ջերմաստիճանը տատանվել է 33-34 աստիճանի սահամաններում:
Այս օրերին Սեւանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:
Անդրադառնալով օգոստոս ամսվա եղանակային նախնական կանխատեսումներին Զարուհի Պետրոսյանը հավելեց.«Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան ,իսկ տեղումները կլինեն նորմայից ցածր, այսինքն չոր օգոստոս ենք ունենալու»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«»

