ՙԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚-2
Արխիվ 12-16ՙԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚-2
Եւս մի աղանդավոր միացավ մեր թերթի դեմ ծավալված հալածանքներին: Խոսքը Լեւոն Բարդակչյանի մասին է, որը հանկարծ վիրավորվեց 1.5 ամիս առաջ հրատարակված լուրից, այն մասին թե ՙԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚
Նյութը ներկայացնենք ամբողջությամբ.
ՙՈրտեղ քոնը կասես, էնդեղ էլ` Բարդակչյանինը՚, - ահա այսպիսի գրություն թողնելով` օրերս ամբողջությամբ ջարդուփշուր են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը: Այո, պարզվում է, Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Լեւոն Բարդակչյանի ընդդեմ Կոմիտաս վարդապետի արված նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց, նման հարձակում է կատարվել մեքենայի վրա:
Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ` նշելով. ՙՀամաձայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, առաջարկում եմ Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել եւ լուծարել, իսկ ամբողջ գույքը հանձնել մանկատներին՚:
Նշենք, որ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է` ՙՍեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների՚:
Վերջին շրջանում Բարդակչյանը հայտվում է սկանդալների կիզակետում, իսկ Մայր Եկեղեցու սպասավորները նրան փորձում էին դարձի բերել: Ահա դրա վառ օրինակը.
«Պատահաբար դիտեցի 14.03.2014 Արմնյուզի “Բանաձև” ծրագիրը, որտեղ հյուրն էր Վերապատվելի Լևոն Բարդակչյանը: Ներքին ուրախությամբ թվաց, թե վերապատվելին “Անառակ Որդու Կիրակիին” ընդառաջ զղջումի և ապաշխարության ցանկությամբ է հանդես գալու, սակայն, ցավոք, սխալվեցի: Պարզվեց, որ պատճառը վերջին շրջանին մամուլի հրապարակումներն էին, որտեղ մենք կոչ էինք արել նրան և նրանց հստակ դիրքորոշում ճշտել և պարզել իրենց ինքնությունը: Դատապարտել էինք իրենց հոգևորսության և վերամկրտության դրսևորումները: Այսու հայտնում եմ, որ մեր դիրքորոշումը, թե’ այս հաղորդումից առաջ, և թե’ հետո նույնն է մնացել: Ավելորդ եմ համարում անդրադառնալ հաղորդման ընթացքում հնչած անլուրջ և անհիմն մտքերին և արտահայտություններին՝ հասկանալով հանդերձ նրա ինքնահալածականի պատկեր ստեղծելու ակնհայտ ձգտումը:
Ինձ տրված առաքելական հաջորդականության շնորհով դարձյալ հրավիրում եմ վերապատվելի Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին Մեծ Պահքի ապաշխարության և ներքին քննության այս շրջանին զղջումի գիտակցությամբ վերադարձի զգացում ապրել և ստույգ քայլ կատարել դեպի Մայր Եկեղեցի՝ Աստծու փառքի, մեր ներքին կյանքի խաղաղության և ներդաշնակության համար:
Սիրով և աղոթքով`
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան»

