«Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը» Սերժ Սարգսյան

Արխիվ 12-16

«Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»

Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած տարածաշրջանային այցի նպատակը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության' 2015թ. ապրիլին նշվելիք հարյուրամյա տարելիցի նախօրեին տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է: Արգենտինայից բացի, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի նաև Ուրուգվայում և Չիլիում: Հայաստանի առաջնորդը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցի ընթացքում ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղի շուրջ Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վրա: Չնայած իրողությանը, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ հանդիպել Արգենտինայի Նախագահ Քրիստինա Կիրշներին, վերջինիս հիվանդության պատճառով, Հայաստանի նախագահը նրան է փոխացնել գալիք տարի Հայաստան այցելելու և հայ ժողովրդի հարյուրամյա ողբերգությունը ոգեկոչող միջոցառումներին մասնակցելու հրավերը:

-Դուք Թուրքիայի ապագա նախագահին հրավիրել եք այդ միջոցառմանը: Կա՞ն արդյոք դրա համար անհրաժեշտ պայմաններ:
- Նախ և առաջ, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։

-Թվում է, գործող վարչապետը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:

- Հնարավոր է: Եկեք սպասենք ընտրությունների արդյունքներին։

- Թուրքիան և Էրդողանը շարունակում են հայտատարել, որ ցեղասպանություն չի եղել: Արդյո՞ք կարող է հրավերը փոխվել:

- Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվները, որպեսզի համոզվեն, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել: Մենք ցանկանում ենք հրավիրել նրանց, որպեսզի սեփական աչքերով տեսնեն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր գալու են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։ Հնարավոր է, երբ այդ ամենը տեսնեն, այլ վկայությունների կարիք չլինի։

- Կարծիք կա, որ Թուրքիայում ազգայնականությունը զարթոնք է ապրում, դրա արձագանքները նկատելի են նախընտրական քարոզչության ընթացքում։ Դա ավելի կսրի՞ Թուրքիայի և Հայաստանի առանց այն էլ լարված հարաբերությունները:

-Այդպիսի հարաբերություններ չկան: Իսկ եթե դրանք չկան, ապա ինչպե՞ս կարող են վատանալ:

-Հարցս այլ կերպ տամ. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։

-Տարբերությունն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին լարվածություն չկա, բոլոր դեպքերում' միայն քաղաքական: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կա լարվածություն, և այն Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։

-Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը: Հիմա իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։

-Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը դրա կարողությունը չունի։ Նրանք մեծ գումարներ են ծախսում զենք գնելու համար, սակայն դա հաղթանակի երաշխիք չէ:

-Ռուսաստանի կողմից գլխավորվող մաքսային միությանը անդամակցելու ձգտումը, պայմանավորվա՞ծ է Հայաստանի պաշտպանության նպատակով:

-Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա նորություն չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս ենք դարձել, և Ռուսաստանի հետ համագործակցության բազում համաձայնագրեր ենք կնքել անցած տարիների ընթացքում:

-Բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է վաճառել ...

-Մեզ համար դա շատ ցավոտ հարց է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի: Եվ չնայած Ռուսաստանը զենք է վաճառում, ես վստահ եմ, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը պատվով կկատարի ստանձնած պարտավորությունները։

- Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները բարդացնո՞ւմ են արդյոք հարաբերությունները Եվրոպայի հետ՝ ուկրաինական իրադարձությունների համատեքստում:

-Պարզ է, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը հաճելի չէ եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։

- Ո՞ւմ եք հրավիրել ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։

- Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին: Այդպիսի առաջնորդ էր Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները:

- Պատասխաններ կա՞ն:

- Պատասխաններ չենք ստացել, առջևում դեռ շատ ժամանակ կա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում