ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՊԵՏՔ ՉԷ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՊԵՏՔ ՉԷ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վարշավայի համալսարանի  մարդու իրավունքների ամբիոնի ղեկավար Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին  դատավոր Միրոսլավ Վիրզիկովսկին այսօր ներկա էր սահմանադրական բարեփոխումերի քննարկմանը: Խոսելով բարեփոխումների անհրաժեշտության մասին` Լեհաստանի սահմանադրական դատարանի նախկին  դատավորը մի «ուշագրավ» միտք հայտնեց. նրա համոզմամբ սահմանադրական բարեփոխումների դրական ազդեցությունը ստուգելու համար անհրաժեշտ են մի շարք չափորոշիչներ` արդյոք  ավելացել են թափանցիկությունն ու հաշվետվությունը և որքանով են բաց պետությունն ու հասարակությունը փոքրամասնությունների  նկատմամբ կլինեն դրանք սեռական, թե ազգային բնույթի: Դրանք են այն լակմուսի թուղթը, որով կարելի է ստուգել սահմանադրական բարեփոխումների դրական ազդեցությունը: Փաստորեն, լեհ այս պարոնի հավաստմամբ`սահմանադրական բարեփոխումները կանաչ լույս են համասեռամոլների համար:

Այս և  սահմանադրական բարեփոխումներին առնչվող մի քանի հարցի շուրջ «Իրավունքի» թղթակիցը զրուցեց արդարադատության նախկին նախարար, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հ/Կ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

-Պրն Դանիելյան, ինչպես եք արձագանքում Միրոսլավ Վիրզիկովսկու այս հայտարարությանը: Փաստորեն, սահմանադրակա բարեփոխումները դրական ազդեցությունը ստուգելու համար պետք է դիմել   սեռական փոքրամասնությունների  «կարծիքի՞ն»:

-Մենք հարգում ենք միջազգային փորձագետների տեսակետները, բայց դա չի նշանակում, որ մենք դա կատարելու ենք:  Ես այսօր տեսնում եմ փաստարկներ, որոնք սահմանափակում են ազգային ավանդույթները, որոնք համահունչ չեն սեռական փոքրամասնությունների  ավանդույթներին: Նախ ասեմ, որ կտրականապես դեմ եմ նման բնույթի ձևական հավասարությանը: Սա հավասարություն չէ, այլ շահերի լուրջ բախում: Գոյություն ունի, ի վերջո, երեխաների ու ծնողների շահեր: Եթե մենք համասեռամոլների ամուսնության իրավունքին վերապահություն տանք, որի հետևանքով երեխաների շահերը կոտնահարվեն, ապա ասում ենք`կներեք, առաջնահերթություն է տրվում երեխաների իրավունքներին ու նրանց օրինական շահերին: Վիճակագրական վերլուծությունները ցույց են տալիս, որ երբ  համասեռամոլներին տրվել է ընտանիք կազմելու հնարավորություն, ոտնահարվում են երեխայի շահերը: Եթե այս հարցի քննարկումը բերվի գործնական դաշտ, ապա մենք պատրաստ ենք  բերել փաստարկներ, որ պետք չէ անտեսել երեխաների շահերը:

-Որպես սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ` կողմնակից եք խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական կառավարման համակարգին: Այս խնդիրը սահմանադրական բարեփոխումների առանցքային կետերից  է:

-Չզարմանաք, եթե ասեմ, որ ավելի կենսունակ կլինի այն մոդելը, որն ընդունելի կլինի կառավարման այն ձևը, որն ընդունելի կլինի հանրության ու քաղաքական ուժերի համար:

-Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս շրջանառության մեջ է դրվել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը: Արդյոք կան նախադրյալներ այդ համակարգը ստեղծելու և այն արդյունավետ օգտագործելու համար:

-Բարդ հարց է: Ես կողմնակից եմ այս ինստիտուտի ընդունմանը, բայց նաև լուրջ մտավախություն ունեմ: Սա բարձրացնում է հրապարակայնությունը, զգուշացնում  նախաքննական մարմիններին, դատախազությանը, դատավորին, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է մի քիչ ավելի լայն և կարող են ձախողվել, եթե  զգույշ չաշխատեն:

Մանրամասները`տեսանյութերում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում