ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐԵԼ Է ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐԵԼ Է ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
«Մորսկոյ ուզել 2014» ամենամյա միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստան վերադարձավ «Գրան Պրիով»:
Այսօր երգչուհի Նարե Գրիգորյանն իր պրոդյուսեր, երգչուհի, ինչպես նաեւ հորաքույր ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողներին տեղեկացրեցին, որ մրցույթն անցել է բարձր մակարդակով:
Այս տարի մրցույթին մասնակցել են 9 տարբեր երկրիների երգիչ-երգչուհիներ, այդ թվում եղել է նաեւ մեկ ադրբեջանցի մասնակից, ով ներկայացրել է Նովոռոսիիսկ քաղաքը:
Համերգային երկու օրերի ընթացքում, առաջին մրցութային օրը` Նարեն կատարել է Destinys Child խմբի Stand up for love, իսկ երկրորդ օրը` Անի Քրիստիի «Քեզ» երգը:
«Պիտի ասեմ, որ առաջին փուլում Նարեն լավ ներկայացավ իսկ երկրորդում` ամբողջ երգն ընդհատվում էր` երաժշտությունն անջատվեց միկրոֆոնի հետ: Դե, բանկանաբար, հուզմունք է, ես այդ պահին ոտքի կանգնեցի, որ ասեմ` պահանջում եմ, որ նորից երգի: Ժյուրիի նախագահը կանգնեց ոտքի ու սկսեց ծափ տալ: Նա ասաց, հարկավոր չէ, որ Նարեն նորից երգի, քանի որ պարզ է` նա Գրան Պրիի է արժանի»,- պատմեց Արմինե Գրիգորյանը:
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Հոդվածն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

