ՄԵԶ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Արխիվ 12-16

ՄԵԶ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԷՐ ՊԱԿԱՍ


Ինչպես արդեն տեղյակ են մեր ընթերցողները, մեր կայքին դատի են տվել այն կերպարները, ովքեր զազրելի Կոնչիտա Վյուրստից հրապարակավ զզվանք արտահայտելու համար ՙԱզատություն՚ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում դաժան եւ ցինիկ հալածանքի արշավ էին ծավալել ընդդեմ Ինգա եւ Անուշ Արշակյանների: Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք հալածանքի շուրջ 6 տասնյակ մասնակիցների ֆեյսբուքյան հասցեները եւ մատնանշել, որ նրանց արածը ոչ այլ ինչ է, քան համասեռամոլների շահերի լոբբինգի դրսեւորում: Եվ ահա` մի նոր հայց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռոմիկ Վանիկի Դանիալից:
Սույն կերպարանքը քիչ է, որ մասնակցել է հալածանքին, հիմա էլ դատարան է դիմել: Մեր տեղական համասեռամոլապաշտպանները քիչ էին, մի բան էլ հավելվեց Իրանի քաղաքացին, ով, բնականաբար, Իրանում նման բան անելու մասին երազել անգամ չէր կարող. ՙՆշյալ հոդվածի արդյունքում հայցվորի կյանքին սպառնում է նաեւ վտանգ, քանի որ վերջինս հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, որի օրենքների եւ գործող պրակտիկայի համաձայն` նույնասեռականության համար անձը կարող է ենթարկվել ընդհուպ մահապատժի՚: Ի դեպ, մի հետաքրքիր դետալ` Ռ. Դանիալը բնակվում է նույն բնակարանում, ուր բնակվում է նախորդ 16 հայցվորների փաստաբանը (համենայնդեպս` ըստ հայցադիմումներում ներկայացված տվյալների), եւ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հենց այդ շենքում է գտնվում ՙՓԻՆՔ Արմենիա՚ ՀԿ-ի գրասենյակը, իսկ սույն ՀԿ-ն հանրահռչակված է համասեռամոլների շահերի եւ ՙիրավունքների՚ հրապարակային պաշտպանությամբ: Դե, ընթերցողը թող ինքը եզրակացություն անի...
Իսկ այժմ անդրադառնանք Ռ. Դանիալի գործունեությանը եւ հրապարակային արտահայտություններին, ու կտեսնենք, որ համասեռամոլների շահերի լոբբինգով նա զբաղվում է սիստեմատիկաբար: Դրա համար բավարար է ընդամենը թերթել նրա ֆեյսբուքյան էջը, ու հայտնաբերում ենք այդպիսի գործունեության (որը Իրանի օրենսդրության կոպիտ խախտում է) բազում դրվագների: Սկսենք դեռ անցյալ տարվանից: 2013-ի օգոստոսի 9-ին նա մեկնաբանելով ՀՀ ոստիկանության որոշումը` ետ վերցնելու ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանք նախատեսող օրինագիծը, գրում է. ՙԱյս օրինագիծը լիովին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է, եւ մարդու իրավունքների, սահմանադրության խախտում: Բոլորը հավասար իրավունք պիտի ունենան այս երկրում, անկախ մաշկի գույնից, ցեղից, կրոնական կողմնորոշումից եւ ինչու ոչ նաեւ սեռական կողմնորոշումից... Ինչ ենք սիրում` հետաքրքրվենք մարդկանց անձնական ապրելակերպին, թե ում հետ են ապրում կամ ում հետ են շփվում: Ուզում եմ իմանամ, արդյո±ք նույնպես կվարվեք ձեր սեփական որդու հետ՚:
Անցանք առաջ: 2013-ի դեկտեմբերի 2, երբ հակապուտինյան ցույցի ժամանակ վերջերս ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ձեռամբ պարգեւատրված համասեռամոլության քարոզչության ռահվիրա տխրահռչակ Սեւակ Կիրակոսյանը փորձում է պարզել համասեռամոլների ծիածանագույն դրոշը, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունենում: Հաջորդ օրը մեր հայցվորը գրում է. ՙԱպրես դու, կեցցե քո քաջությունը, որ պայքարում ես մարդու իրավունքի ու ազատության համար: Այո, սա փոքրիկ աշխատանոց է, որ ժողովուրդը սովորի, թե ոնց կարելի է տարբեր մտածելակերպի մարդիկ ձեռք ձեռքի տված պայքարեն հանուն ազատության: Ազատությունը հավասարություն է, եւ չի լինի դրան որեւէ կերպ սահմանել: Կոպտելու փոխարեն` տներից դուրս եկեք եւ միմյանց կողք կանգնելով պայքարենք մեր երկրի ազատության համար՚:
Իսկ երբ հասավ ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան մասնակից Արամ MP3-ի կողմից նույն Կոնչիտայի նկատմամբ, մեղմ ասած, ոչ դրական արտահայտվելուն, այստեղ էլ Իրանի քաղաքացի Դանիալը որոշեց, որ համասեռամոլներից զզվողները էշ են եւ տգետ, եւ մարտի 25-ին գրեց. ՙԻ տարբերություն Ձեզ, պարոն MP3 (Aram Sargsyan), եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա ՙկոմայգու՚ մոտով անցնելիս ես չեմ արագացնում իմ մեքենայի ընթացքը, բայց չեմ մեղադրում Ձեզ, քանի որ էշը մնում է էշ ու միայն փալանն է փոխվում: Անկեղծությունը ու կատակը այս պահին Ձեր տգիտության չափանիշն է՚: Ախորժակն էլ գալիս է ՙուտելու՚, տվյալ դեպքում նորմալ մարդկանց պախարակելու ժամանակ, եւ ահա մեր հայցվորը մարտի 12-ին հրապարակավ երազում է. ՙԵրանի թե, մեր կառավարության մեջ գոնե մեկ հատ ԿՈՆՉԻՏԱ լիներ, մենք ամեն օր, ամեն տեղ քննարկելու էինք մեր կառավարությունում եղած Կոնչիտային, խոսելու էինք կառավարության այլասերված վիճակի մասին ու մեկ օրում կործանվելու էր ՖԱՇԻԶՄԸ մեր երկրից՚: Ինչը բոլորովին անսպասելի էր` որ արական սեռի ներկայացուցիչը ֆեմինիստ լինի եւ ահա հենց վերջերս նա նաեւ այդ խոստովանությունն է անում. ՙԵս ՖԵՄԻՆԻՍՏ եմ ու դա չի նշանակում, թե իմ մեջ [կա] կանանց իշխանության ցանկությունը, այլ ուզում եմ նրանք նույնպես ունենան հավասար իրավունքներ, բոլոր առումներով՚:
Ու վերջում մի դրվագ, թե ինչպես է նա խրախուսելի համարում Իրանի քաղաքացիների կողմից Իրանի օրենքների ոտնահարումը: Անդրադառնալով այն լրատվությանը, որ իրանցիները Նովրուզին Երեւանում վայելում էին իրենց երկրում արգելված համերգները, Իրանի ՙօրինապահ՚ քաղաքացի Դանիալը խրոխտ գրում է. ՙԱյո, վայելում են, ու ասեմ ավելին, լավ են անում, որ գալիս են՚: Հետաքրքիր է, ինչպե±ս են վերաբերվում բարեկամ Իրանի իշխանությունները իրենց իսկ քաղաքացու այդպիսի վարքագծին...

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում