«ՄԱՐԴԻԿ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ՝ ԱՆԳԱՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ…». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Արխիվ 12-16

«ՄԱՐԴԻԿ ԱՆԸՆԴՀԱՏ  ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ՝ ԱՆԳԱՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ…». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ


Կամիլ Լըմոնյե՝ «ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՐԸ»՝ սկանդալային գործ, որը ժամանակին արգելված գրականության շարքում էր, իսկ այսօր՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության ջանքերով ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ և մի շարք մարդկանց քննարկան թեման:

Ի դեպ, բելգիացի գրողը սույն գրքով անբարոյականություն ու գռեհկաբանություն տարածելու մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ:

«Այս գրքով առանձնապես տպավորված չեմ. ֆանտաստիկ բացահայտումների, աշխարհայացքիս կամ կենսակերպիս փոփոխության մեջ դեր չի խաղացել: Սա ինձ համար արվեստագետի հետաքրքիր մոտեցում էր ու մի մարդու կյանք, որին ծանոթացա: Իսկ քննարկման համար  ընտրեցի հենց այս գործը, որովհետև գլխավոր հերոսի կերպարն ինչ-որ առումով նման է ինձ. ժամանակին ինքս էլ անցել եմ այդ ամենի միջով: Գրքի հերոսն ինձ համար բարդույթավորված ու դժբախտ մարդ է, ով արժանի է խղճահարության ու խորին կարեկցանքի: Երիտասարդ տղայի սեռական խնդիրներն այս դեպքում փոխկապակցված են հոգեբանականի հետ: Եվ, ի դեպ, սեռական ազատությունը չի ենթադրում այլասերվածություն, այն ևս պետք է որոշակի սահմաններ ունենա, բնության օրենքների շրջանակներում լինի»,-ասում է Սոս Ջանիբեկյանը:

Եվ շարունակելով գրքի թելադրած թեմայի շուրջ խոսել՝ Սոսն ավելացնում է. «Մարդիկ անընդհատ փորձում են տպավորություն թողնել` անգամ անկողնում. հոգու ամենամեծ ազատությունը տպավորություն թողնելու հատկությունից ձերբազատվելն է… Տղամարդուն խանդով կապելն ամենահզոր, բայց ամենաանկայուն ձևն է: Ես աշխարհի ամենախանդոտ մարդկանցից եմ ու պայքարում եմ դրա դեմ: Եվ, ի վերջո, տղամարդը, որպես տաղամարդ, կայանում է միայն կնոջ միջոցով…»:

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ «ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՐԸ» ՎԵՊԻՑ.

  • Կինը ոչ միայն մկաններ ու նյարդեր ունեցող, հաճույք պատճառող մեխանիզմ է, այլև կյանքի տիղմից աճած անմաքուր ծաղիկ:
  • Բավական էր, որ նա իմ շուրթերն առներ իր բերանի մեջ, որպեսզի ես մոռանայի, թե ինչպես էի ատում իրեն:
  • Մարդը գերմարդկայնորեն ենթարկվում է արգելքները խախտելու հաճույքին: Նա անում է այն, ինչ արգելված է անել, և այդպիսով վկայում իր ազատությունը:
  • Մարմինը սկսվեց թաքնվել և դրանից դարձավ ավելի ցանկալի:
  • Եվ ես հասկացա, որ ամեն մի կին, ցանկության ինքնաբուխ նոպայի մեջ, դառնում է գեղեցիկ:
  • Իմ անկողինը՝ պարզվեց, ընդամենը խսիր է, որի վրա անասունը, կշտանալուց հետո, անուշ քուն է մտնում:
  • Հիմա միայն սկսեցի փաստել, որ անբուժելի հիվանդ եմ: Եվ դրա պատճառն իմ մարմնական ծոմապահությունն էր, որ տևել էր երկար ու մնացել չբավարարված. իմ ցանկությունները զսպելով՝ ես փաստորեն բռնություն էի գործում բնության հանդեպ: Իսկ զսպված ցանկությունը ծխի պես բարձրացել ու լցվել էր ուղեղիս մեջ և ավելի անխնա քայքայել իմ հոգևոր էությունը:
  • Տիեզերքի ճանաչումը տեղի կունենա այն ժամանակ, երբ մարդը կճանաչի ինքն իրեն:
  • Եվ ես արդեն նրան էի պատկանում՝ իմ արյան ամբողջ վայրենի խենթությամբ:
  • Մեզ երկուսիս առաջնորդում էին իրադարձությունները, որը մեզ իրար մոտեցնելով, դարձել էին մեր կյանքի տերերը:
  • Բայց բավական էր, որ նրա կուրծքը հպվեր ինձ, որպեսզի իմ մեջ կատաղի մի կիրք արթնացներ:
  • Ինձ թվում էր, թե մեկ անգամ ճանաչեցի նրան, իսկ հետո ես նրան այդպիսին չտեսա, ինչպես առաջին անգամ:
  • Նա չգիտեր, թե ինչ բան է ամոթը, ինչպես Եվան՝ աշխարհի առաջին օրերին:
  • Նա տիրացավ իր սիրեկաններին, բայց սիրեկանները նրան չտիրացան ամբողջությամբ: Արտաքուստ տրվելով տղամարդկանց՝ նա իր ներսում պահպանում էր հպարտ մենակությունը:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում