ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՒ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 1-ԻՆ
Արխիվ 12-16ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՒ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ՝
ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 1-ԻՆ
Այսուհետ մեր էջում պարբերաբար կհրապարակենք Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000թ. կայացրած դատավճիռից հատվածներ, որով կներկայացնենք Արմեն Տեր-Սահակյանի և նրա բանդայի՝ Վանո Սիրադեղյանի և ՀՀՇ-ի ղեկավարության պատվերով կատարած բազմաթիվ հանցագործությունները՝ առանձին դրվագներով: Մինչ դրվագներին անցնելը մեջբերում ենք հատված Արմեն Տեր-Սահակյանի դատավճիռից, որտեղ մանրամասն պատկերված է հացավոր բանդայի կազմավորման գործընթացը.
«Դատաքննությամբ պարզվեց, որ
Ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանը՝ առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու և այլ հանցագործությունների կատարման նպատակով 1992թ ամռանը՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, հովանավորությամբ ու աջակցությամբ կազմակերպել և ղեկավարել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որը գործել է մինչև բանդայի անդամների ձերբակալումը՝ 1998թ.:
1992 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նա բանդայի կազմում հավաքագրել և ընդգրկել է 12 հոգու՝ այդ թվում՝ նաև սույն քրեական գործով ամբաստանյալներին, այնուհետև բանդան 1994թ վերակազմել ու համալրել է նոր անդամներով:
1992-98թթ ընթացքում նա հանդիսանալով բանդայի պարագլուխ և գործելով հանցավոր խմբավորման կազմում՝ ղեկավարել է բանդան և դրա հանցավոր գործունեությունը, այն զինել է տարատեսակ հրազենով ու ռազմամթերքով, ապահովել ավտոմեքենաներով, դրանք բանդայի անդամներին տրամադրել է օգտագործելու որպես հանցագործությունների կատարման գործիքներ ու միջոցներ, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, իր հեղինակության ուժով, հնարավոր այլ եղանակներով պահպանել է հանցավոր խմբում կարգապահությունն ու ապահովել բանդայի համախմբվածությունը և կայունությունը, ինչպես նաև մշակել է հանցագործությունների կատարման պլանները, բանդայի անդամների միջև կատարել դերաբաշխում և իրականացարել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների ղեկավարումը՝ ապահովելով հանցավոր նպատակների իրականացումը:
Նշված եղանակով նա բանդայի միջոցով կազմակերպել և իրագործել է բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ ավազակային հարձակումներ, շորթումներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություններ ու սպանության փորձեր և միաժամանակ կազմակերպել ու իրականացրել է միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներըմ հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ և, հովանավորելով բանդայի անդամներին, նրանց հնարավորություն է ընձեռել գործելու առանձին հանդգնությամբ ու անպատժելիության համոզմամբ:
Բանդան կազմավորելի ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանը 1992թ հունիս-օգոստոս ամիսների ընթացքում դրա կազմում ընդգրկել է իր ազգականներ Ալիկ ու Մարզպետ Գրիգորյաններին, Արշակ Շուխյանին, ինչպես նաև Սուրեն Հարությունյանին, Արթուր Ալոյանին, Իսրայել Սարգսյանին, Կամո Նարիբեկյանին, Աղասի Ավետիսյանին, Ավագ Դավթյանին, Գևորգ Դարբինյանին, Հայկազ Աշխատոյանին, որոնց նախապես տեղեկացրել է, որ իրենց խումբը ստեղծված է ՀՀՇ ղեկավարության և դրան հարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հատուկ հանձնարարությունները կատարելու և համապատասխան առաջադրանք ստանալու դեպքում որոշակի անձանց սպանելու նպատակով:
Նախապես տեղյակ լինելով կազմավորվաշ խմբի հանցավոր բնույթի ու նպատակների մասին, գիտակցելով զինված հանցավոր խմբավորմանը պատկանելու փաստն ու ցանկանալով լինել դրա անդամը, Արմեն Տեր-Սահակյանի կողմից հավաքագրված վերոհիշյալ անձինք, ընդգրկվել են բանդայի կազմի մեջ ու մասնակցել դրա հանցավոր գործունեությանը՝ քաջատեղյակ լինելով բանդայի զինվածության ու տրամադրության տակ գտնվող հրազենի ու ռազմամթերքի քանակի, տեսակի, ձեռք բերման աղբյուրների և թաքստոցների մասին, անձամբ կրել և պահել են պարագլխի կողմից իրենց տրամադրված հրազենն ու ռազմամթերքը, բանդայի մյուս անդամների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, մասնակցել են բանդայի հավաքներին, հանցակիցների հետ համատեղ պլանավորել և ըստ պարագլխի դերաբաշխման մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, ինչպես նաև մասնակցել և օժանդակել են բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերչված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու նպատակով իրականացվող միջոցառումներին՝ իրենց հատկացված դերի շրջանակներում ապահովելով բանդայի հանցավոր նպատակների իրականացումը:
1992-94թթ ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, իր ղեկավարած բանդայի միջոցով կազմակերպել և իրագործել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, որոնք բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ ու ղեկավարությամբ նախապատրաստել և վերջինիս կողմից տրամադրված հրազենի գործադրմամբ իրականացրել են համապատասխանաբար 1992թ սեպտեմբերի 18-ին և 1993թ մայիսի 3-ին, իսկ 1994թ մայիս ամսից բանդայի միջոցով նախապատրաստվել է ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը, որի նկատմամբ 1994թ հունիսի 2-ին հրազենի գործադրմամբ կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ: Նշված բոլոր դեպքերում Արմեն Տեր-Սահակյանն ու բանդայի մյուս անդամները, տեղյակ լինելով, գիտակցել են, որ սպանությունը կատարում են տուժողների կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ:
Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդային ՀՀՇ վարչության շենքում տրամադրվել է առանձնասենյակ, որը և օգտագործվել է որպես բանդայի հավաքատեղի...»
Հետագա հրապարակումներում հերթով կներկայացնենք բանդայի կողմից կատարված հանցագործությունների մանրամասները՝ առանձին դրվագներով:
Շարունակելի...

