ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԱԶԱՏԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԱԶԱՏԵ՞Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



Գնալով տրագիֆարսի է վերածվում Բնապահպանության նախարության նոր նախարարի վարած կադրային քաղաքականությունը: Վերջինիս թեթեւ ձեռքով շարունակվում է տարիների վաստակ ունեցող, իրենց գործը գերազանց իմացող աշխատակիցներից ամեն գնով ազատվելու եւ սեփական, չգիտես որտեղից պեղած, բայց  ոլորտից բացարձակապես գաղափար չունեցող կադրերով իրեն շրջապատելու գործընթցը: Եվ ըստ լուրերի այս ամենը իրագործելու համար նախարարը մշակել է յուրօրինակ սցենար. իր մոտ է կանչում աշխատանքից ազատելու հերթական թեկնածուին անբարտավան տոնով հարձակվում է նրա  վրա, որից հետո իրեն հարգող աշխատակիցը ազատման դիմում է գրում: Եվ եթե նախորդ նախարաների իշխանափոխության օրոք աշխատանքի ազտում էին միայն կազմակերպության կամ բաժնի ղեկավարներին, այն էլ երբեմն, սա չի խորշում ընդհուպ մինչեւ հավաքարարների կադրային խնդիրները լուծելուց եւ հենց դրա համար է , որ նախարարության ազատված եւ դեռեւս աշխատող աշխատակիցները նրան «մեծարում» են Արամայիս հացի վայիս «բարձր» տիտղոսով:Ասում են նաեւ, նախարարը այս համատեքստով է գործել նաև ՏՎԿ ՊՈԱԿԻ նախկին տնօրենի տեղակալի դեպքում եւ ինչպես հայտնի է այդ միջադեպը դարձավ մեծ սկանդալի թեմա եւ շարունակվում է մինչեւ այսօր, (նախարարի թիկնապահ -վարորդի վրա քրեական գործ է հարուցվել փոխտնօրենին դիտավորյալ մարմնական վնասվացք հասնելու կապակցությամբ): Եվ զավեշտալին այն է, որ դեռ այդ փոխտնօրենից չազատված արդեն նրա փոխարեն ընդունել են չորս նոր աշխատակից (բա ինչ անի խեղճը կադրերը գյոլ են տվել) - երկու փոխտնօրեն  բարձր աշխատավարձով եւ եւս եկու այլ աշխատակիցներ, ու այս ամենն սահմանափակ ֆինանսավորման պայմաններում: Սրա արդյունքում հին աշխատողների  հուլիսի մեկից սպասվող աշխատավարձը բարձրանալու  փոխարեն մի բան էլ նվազել է,  ինչը այս դեպքում նմանվում է կառավարության որդեգրած ծրագրին խոչընդոտելու եւ ինչպես սովետի ժամանակ կասեին- սաբոտաժի: Ինչեւէ սա կարող էր շատ ծիծաղելի լինել եթե այսքան տխուր չլիներ, բայց չկա չարիքն առանց բարու, հետեւելով վերոնշյալ նախարարի աշխատանքային գործունեությանը, երբ նախորդ երկու դեպքում նախարարի եվ մարզպետի պարտականությունները նա կատարել է մեկ տարուց էլ պակաս, հասկանում ես, որ այս անգամ Էլ նա երկար չի ձգի եւ հիմք ունեն այն խոսակցությունները, որ  վերեւներում արդեն փոշմանել են նրան նշանակելու համար:

Շ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում