ՏԵՂԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՙԱՍՏՂԻԿՆԵՐԻ՚ ԱՄԱՌԱՅԻՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ
Արխիվ 12-16ՏԵՂԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՙԱՍՏՂԻԿՆԵՐԻ՚
ԱՄԱՌԱՅԻՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ
Հայկական շոու-բիզնեսի հոգեվարքի մեջ լինելու մասին բազմիցս ենք խոսել, բայց կարծես հոգեվարքով վարակվեց նաեւ արտասահմանյան շոու-բիզնեսը, կամ էլ հակառակը` մերոնք, սովորության համաձայն, ընդօրինակեցին նրանց: Մշակութային որեւէ նորմալ թեմա կամ հոդված այդ աստիճանի հետաքրքրություն չի առաջացնում, որքան, ասենք, այս կամ այն հայ կամ արտասահմանյան աստղի կիսամերկ լուսանկարներն ու մարմնի որեւէ մասի մեծացնելն ու փոքրացնելը: Կարծես թե, ՙաստղիկներն՚ էլ անելիք չունեն` սպառվել են ու արդյունքում իրենց անունը հիշատակելու ու մոռացված չլինելու համար իրենց հիմնական գործով զբաղվելուց բացի, ինչով ասես զբաղվում են` հնարավոր միջոցների դիմելով:Մեկ հայազգի մերկապարուհի եւ երգչուհի Վարդան է եռանդով երկաթե ձողը ծռում, դե ինչ արած` դա էլ մեր Վարդայի մասնագիտությունն է, երգչուհի Սիլվա Հակոբյանի ՙԳիշեր է՚ երգի տակ: Հետաքրքիր է, Սիլվան, հատկապես իր պրոդյուսեր հայրիկը, ինչպես են տանում այդ փաստը...
Ինչեւէ, հերթը հաջորդ հայազգի ՙպարկեշտության՚ կերպար ու ՙպարծանք՚ Քիմ Քարդաշյանինն է: Այս անգամ համացանցում ողոված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է Քիմը վիճում քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ եւ նրան հրում ցեխաջրերի մեջ...
Երգչուհի Ռիհաննան էլ իր մերկ լուսանկարները հրապարակելուց հոգնելով` հիմա էլ որոշեց նույն ճանապարհով տանել իր մի քանի օրական զարմուհուն, հրապարակելով զարմուհու հետ մերկ լուսանկարներ:
Ռուսական շոու-բիզնեսը նույնպես անմասն չի մնում այս հոգեվարքից:
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը համացանցում հրապարակել է ինքնալուսանկար (սելֆի) ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ` այն անվանելով ՙԴմիտրի Մեդվեդեւի հետ` ընկերական հանդիպման ժամանակ՚:
Այս ամենը դեռ ոչինչ, բայց որ հայտնիների լուսանկարները կարող էին հայտնվել հասարակական զուգարանի հատակին, արդեն անհավանական է: Իրականում, Մոսկվայում Կիեւյան կայարանի հասարակական զուգարանի հատակը զարդարում են ռուս այն արտիստների նկարները, ովքեր սատարել եւ աջակցել են Ուկրաինային: Պարզվում է, մեր օրերում պետք չէ զարմանալ ամեն ինչից, այլ պետք է զարմանալ հենց զարմացողների վրա:
Ինչի մասին է խոսքը, երբ օրերս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցները ողողված էին փողոցում հայտնված մի խենթ կնոջ կիսամերկ լուսանկարներով, որին օգնություն ցուցաբերելու փոխարեն` լուսանկարել էին ու տեղադրել համացանցում...
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

