ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ԳՐԻՉԸ ՄԱՐԴՈՒ ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՔՆ Է ԹՈՂՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ԳՐԻՉԸ ՄԱՐԴՈՒ ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՔՆ Է ԹՈՂՆԵԼՈՒ


Հուլիսի 7-ին լրացավ գրող, Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ ՙՎաստակի համար՚ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ավելի քան 30 գրքերի հեղինակ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը:
Կարայանի հեղինակությամբ առաջին` ՙՕրեր եւ կրակներ՚ գիրքը տպագրվել է 1961 թվականին, որին հաջորդել են ՙԹողեք ապրենք՚, ՙԱռականի` ցավեր քանի՚, ՙԱրեւը գեղեցիկ է մայրամուտին՚, ՙՓշոտ քարեր՚, ՙԹիկունք՚, ՙՓրկություն՚, ՙԼեռները ծաղիկներ չեն վաճառում՚, ՙԼուսաբացին ընդառաջ՚, ՙԱնդրանիկի երգը՚ եւ մի շարք այլ աշխատություններ:
Ռոբերտ Կարայանը աշխատել է նաեւ Հեռուստառադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, եղել ՙԵրասխ՚ թերթի խմբագիր: Դեռեւս 15-17 տարեկանում պատանի գրողին նկատել ու քաջալերել են ժամանակի մեծերը` Սեւակը, Շիրազը, Իսահակյանն ու այլք…
ՙԻրավունքը՚, շնորհավորելով մեծանուն գրողի տարեդարձը, քաջառողջություն ու բեղմնավոր գրիչ է մաղթում եւ ամփոփիչ թռիչք անցկացնելով գրողի կենսագրության շուրջ` ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում նրան ուղղված խոսքերն ու խոհերը:

ՆՐԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՍԵՎԱԿԸ, ՇԻՐԱԶՆ ՈՒ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ

ՙՊատանին ճոխ հայերենով գրած ունի հաջող ոտանավորներ, ես հույս ունեմ, որ նրանից գրող դուրս կգա՚:  

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 1953թ.

ՙՈվ կարող է` անում է, ով չի կարողանում` ուսուցանում է: Սիրեցի եւ գնահատեցի երիտասարդ հեղինակի ՙՄեր մեջ գժեր չկան՚ վիպակը` վաղը լավ բան անող նրա խելոք, հայրենաբառ արձակի հուսադրող սկիզբը՚:              

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, 1961թ.

ՙԳրական հանրությանը անծանոթ է Ռոբերտ Կարայանի ՙՌեքվիեմ. պոեմը ցավի եւ մաքառման՚ ստեղծագործությունը, որն իրավամբ արժանի է ամենայն ուշադրության ու խոսքաշատ գնահատանքի՚:

ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ, 1979թ.

Սարդարապատյան հայոց մեծ հերոսամարտին նվիրված ՙՓրկություն՚ խորագրով պատմավեպի առիթով. ՙՀայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին` գնահատանքով եւ օրհնությամբ՚:

Վազգեն Առաջին,
կաթողիկոս ամենայն հայոց, 1983 թ.


ՙՌոբերտ Կարայանի առակներից քչերը չեն, որ երկար ապրելու շնորհն ունեն իրենց վրա, քանի դեռ մարդուս մեջ կապրի նրա երկաթե հոգին՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, 1984թ.


ՙՌոբերտ Կարայանը ժամանակակից հայ արձակագրության հիշյալ դեմքերից է: Նրա ստեղծագործության համար հատկանշական է ակտիվ, անհանգիստ դիրքը, թափանցումն անցյալի ոլորտի ու ներկայի հարաբերությունների մեջ, քաղաքացիական կենսահայեցողությունը՚:

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 1980 թ.

ՙՌոբերտ Կարայան` միշտ անհանգիստ, պրպտող: Նրա առակներում ներքին ցավի ճիչեր կան, որոնք գովերգում են մարդկայինը, բարին, առաքինին` անբարոյից, չարից փրկելու անհաշտ առաքելությամբ. սա է բանաստեղծի մտահոգությունների ու անհանգստությունների հարուստ աշխարհը: Եթե այս ամեն ժառանգությունը գրականություն բերեր մեկ ուրիշը, ոչ թե մի ըմբոստ գրող, ապա նա մի քանի անգամ ավելի արժանացած կլիներ բազում մրցանակների, դափնիների՚:

ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 1983 թ.

ՙՈչ թե հրատարակվել է, այլ լույս է տեսել լույսին արժանի գործ`  ՙՓրկություն՚, որով նա իր հայրենասիրական ուղղվածությամբ ոչ թե երեկվա, այլ ապագայի մասին է խոսում: Նա մեզ երկարակյաց ուրախություններ է պարգեւել: Նրան տեսնում եմ հայրենիքի հետ ճշմարտության մեջ…՚:
ՎԱԶԳԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՙՀԱՅՐԻԿԻՍ 40-ԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ ԵՂԱ՚


Վարպետի կրտսեր դուստր ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՅԱՆԸ ծնվել է հայրիկի ծննդյան օրը, ՙԻրավունքի՚ հետ զրույցում Մարինեն ոգեւորությամբ պատմեց. ՙՃիշտ է, ընտանիքում երրորդ աղջիկն էի, բայց հայրիկիս 40-ամյակի համար հաճելի նվեր եղա, եւ հետո հասուն տարիքում հայրության զգացումը մի այլ կերպ է ընկալվում. երեւի սրանք են հենց պատճառները, որ մեր` միմյանց հետ կապն այդչա¯փ ուրիշ է... Հիշում եմ` ինչքա¯ն հեքիաթներ է հորինել, որ քնեմ, որքա¯ն թղթեր կտրատել ու սոսնձել ինձ հետ, ինչքա¯ն ու ինչքա¯ն պահմտոցի խաղացել...՚,- հիշում է Մարինեն:
Գրողի` մասնագիտությամբ միջազգայնագետ դուստրը թեպետ չի ժառանգել հոր գրչի տաղանդն ու մուսան, բայց սիրով ասմունքում է վերջինիս բանաստեղծությունները եւ ի դեմս իր տղայի` Տիգրանի, տեսնում Կարայանի գենը. ՙ12-ամյա Տիգրանս սովորում է Բրյուսելի Ամերիկյան դպրոցում, դասարանի առաջին աշակերտներից է եւ Բարաք Օբամայի կողմից գովասանագրի է արժանացել, բայց սա միակողմանի գենի հաղթանակ չէ, որովհետեւ մյուս պապիկն էլ` սկեսրայրս, հայտնի գրող Վրեժ Իսրայելյանն է, ով ցավոք, անցյալ տարի հեռացավ մեզնից՚:
Իսկ այն հարցին, թե Ռոբերտ Կարայանի բնավորության հատկապես ո±ր գծերն են ժառանգաբար փոխանցվել Մարինեին, պատասխանում է. ՙԱնհամեստ չի± հնչի արդյոք, որ ասեմ` բարությունը, կամեցողությունը, կարիքավորին միշտ օգնելու պատրաստակամությունը: Աջակցել` ի գիտություն ունենալով այն դիտարկումը, որ լավություն պետք է անել գիշերով, որ ոչ ոք չտեսնի: Մարդու ցավի նկատմամբ ինչպե±ս կարելի է անտարբեր լինել: Հորս մարդ տեսակն էլ հենց այդպիսին է, ու նրա գրականագիտական գրիչը եւս սերունդներին մարդասիրություն, ազնվություն, մարդու ցավին անտարբեր չլինելու հետքն է թողնելու՚:
Իսկ թե ինչ երազանքներ, խոհեր ունի պարոն Կարայանն իբրեւ հոբելյար, դուստրն այսպես պատասխանեց. ՙՆա հիմա մի այնպիսի առողջական վիճակում է, որ միայն հետաքրքրվում է, թե իրեն ով շնորհավորեց, ով հիշեց... Ինքս մի մեծ ցանկություն ունեմ. տեսնել հայրիկի մասին պատմող ֆիլմ: Հենրիկ Մալյանն իր կյանքի ժամանակ եւս նման նպատակ ուներ, բայց, ցավոք, ժամանակն ի օգուտ չգործեց, այնուամենայնիվ սպասելով կյանքի անակնկալներին` հուսամ` մի օր կիրականացնեմ նպատակս՚:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում