ՙՍԱՐԿՈԶԻԻ ՕՐԻՆԱԿԸ ԿՏԱՐԱԾՎԻ՞ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՍԱՐԿՈԶԻԻ ՕՐԻՆԱԿԸ ԿՏԱՐԱԾՎԻ՞ 
ՀՀ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎՐԱ


Վերջերս մամուլը թնդաց այն տեղեկություններից, որ ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է նախկին նախագահը` Նիկոլա Սարկոզին: Նա հարցաքննության է հրավիրվել Ֆրանսիայի գլխավոր դատախազություն, սակայն ոստիկանության իրավաբանական բաժանմունքից պարզել են, որ նա ձերբակալված է: Պարզվում է, որ Ն. Սարկոզին ձերբակալվել է կոռուպցիայի, մասնավորապես` պաշտոնեական դիրքը չարաշահելով` պաշտոնատար անձի վրա ազդեցություն գործադրելու կասկածանքով:
Թե այս օրինակով հնարավոր է ՀՀ դատախազություն հարցաքննման կանչվեն նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ երկուսի անվան հետ էլ մամուլում բազում ապօրինություններ են կապվում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ ՇԱՀԵՆ ՏՈՆՈՅԱՆԻՑ, ով մեր հարցին ի պատասխան` նշեց. «Քրեական գործ հարուցվում է, երբ կան քրեական դատավարությամբ սահմանված` քրեական գործ հարուցելու առիթները եւ հիմքերը»:
Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ մնում է միայն քրգործ հարուցվի, քանի որ առիթների ու հիմքերի մասին տարիներ շարունակ աղաղակել է, թե՛ հանրությունը, թե՛ հենց նախկին ու ներկա պաշտոնյաները: Եվ ճիշտ տեղին է մեջբերել ՀՀ Սահմանադրության գլուխ 3-րդից հոդված 56.1-ը. «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում