ՙՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՉԷ


Որպեսզի Հայոց բանակը հզոր լինի եւ Հայոց երկրի սահմանները` ամուր, անհրաժեշտ է, որ բանակում ծառայող եւ այդ սահմանները հսկող զինվորը միշտ առողջ լինի: Շատ եմ լսել, երբ ծնողները իրենց որդիներին ճանապարհում են Հայոց բանակ` սկսում են մտահոգվել` ՙԱստված չանի, եթե որդիս հիվանդանա, արդյոք այնտեղ կան բժիշկ մասնագետներ, որ որդուս բուժեն՚: Այդ խոսակցությունները չեն դադարում այնքան ժամանակ, մինչեւ ծնողները չեն այցելում իրենց որդու զորամաս` անձամբ տեսնում զորամասի առօրյան եւ բուժսպասարկման որակը: Որից հետո էլ երկու տարի այլեւս այդ հարցով չեն մտահոգվում:
Որպես հայ զինվորի քույր` այս հարցն ինձ էլ է միշտ մտահոգել, սակայն այժմ հանգիստ եմ, քանի որ ես նույնպես ծանոթացա Հայոց բանակի մի քանի զորամասերի բուժծառայության որակին, ավելին` ունեցա հնարավորություն զրուցելու սպա բժիշկների հետո, ովքեր յուրաքանչյուր օր հետեւում են զինվորների առողջական վիճակին` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը: Նրանցից մեկը N զորամասի բուժծառայության լեյտենանտ, վիրաբույժ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, ով ավարտելով ԵՊԲՀ-ն, որոշ ժամանակ աշխատել է, որից հետո մեկնել է ծառայության. ՙՄասնագիտությամբ ընդհանուր վիրաբույժ եմ, իսկ այժմ 2 տարով զինծառայող` բժիշկ սպա՚,- ահա այսպես իրեն ներկայացրեց Դավիթը, ով համբերատար եւ մասնագիտորեն բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում զինվորների բուժզննումը.

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է

-Զինվորների բուժզննումը կատարվում է 2 ճանապարհով` առավոտյան հիվանդության ակտիվ հայտնաբերում, մարմնազննություն: Այնուհետեւ ամբուլատոր ժամին այն զինծառակողները, ովքեր ունեն գանգատներ, ներկայանում են բուժկետ եւ անցնում համապատասխան բուժզննում: Այն զինվորները, ովքեր ենթակա են ստացիոնար բուժման, մնում են բուժկետում, ստանում բուժում, որից հետո դուրս են գրվում: Իսկ այն հիվանդները, ովքեր ունեն համապատասխան հրաման` տեղափոխվելու հոսպիտալ հետազոտվելու եւ բուժվելու համար` մենք նրանց տեղափոխում ենք հոսպիտալ: Բանակ զորակոչված զինվորների առողջական վիճակը գնահատում եմ գերազանց: Նրանք լուրջ առողջական խնդիրներ չունեն` միայն սեզոնի հետ կապված կարող են ի հայտ գալ որոշ առողջական խնդիրներ, որոնց դեպքում կատարվում է համապատասխան բուժում, դրանք հիմնականում մրսածության դեպքեր են: Այս զորամասում եթե տեղի է ունենում որեւէ հրատապ դեպք, այն շատ արագ ստանում է արձագանք:
Զորամասի բուժկետը համալրված է համապատասխան սարքավորումներով եւ դեղորայքով:
Դավիթը զրուցելով ցույց է տալիս նաեւ առաջնային բժշկական օգնության համար նախատեսված դեղորայքներով եւ պարագաներով համալրված պայուսակը, որն ամեն օր պահվում է նույն ՙկարգապահ՚ վիճակում` արտակարգ իրավիճակներին միշտ պատրաստ լինելու համար:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ


-Իմ աշխատանքը շատ եմ սիրում, բժշկական էթիկայից եւ օրենքներից ելնելով` չպետք է հաշվի առնես, թե դու որտեղ ես գտնվում, եթե մարդն ունի քո կարքիը, ամեն ինչ պետք է անես նրա համար: Առավելեւս բանակում մենք գործ ունենք զինվորների հետ, որոնց նկատմամբ պետք է լինենք էլ ավելի հոգատար, քանի որ նրանք իրենց ընտանիքներից եւ ծնողներից հեռու են: Քաղաքացիական կյանքում նույնպես կա այդ հոգատարությունը հիվանդների նկատմամբ, սակայն այստեղ անում ես առավելագույնը, որ զինվորը չզգա, որ հիվանդ ժամանակ չկա ծնողի խնամք: Այս հանգամանքը հաշվի է առնում ցանկացած բժիշկ, քանի որ բժիշկները նաեւ հոգեբան են: Ինձ համար, որպես բժշկի, շատ ուրախալի է, որ կարողանում եմ օգնել զինվորին, եւ նա գոհ է մնում:
Ըստ Դավիթի` լինում են դեպքեր, երբ զինվորը որեւէ առողջական խնդիր չի ունենում, սակայն նրա մոտ լինում է տրամադրության անկում, զրուցելով վերջինիս հետ` պարզվում է, որ նա կարոտում է ընտանիքին: Սա նկատվում է նորակոչիկների մոտ, ովքեր սկզբնական շրջանում կարոտում են ծնողներին, հարազատներին: Ահա այստեղ է, որ բժիշկը ցուցաբերում է իր հոգեբանի հմտությունները, մի քանի զրույց ու վերջ` զինվորը գիտակցում է, որ պետք է հաղթահարի կարոտը, կատարի պարտքը Հարենիքի նկատմամբ:
Դավիթը իր ծառայության 6 ամիսների ընթացքում հասցրել է շփվել բազմաթիվ զինվորների հետ եւ դա բնութագրում է հետեւյալ կերպ.

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ԱՉՔԻ Է ԸՆԿՆՈՒՄ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ


-Բացի զորամասից` ես եղել եմ նաեւ դիրքերում, եւ վստահ կարող եմ ասել թե° ֆիզիկական պատրաստվածությամբ, թե° բարոյահոգեբանական տեսանկյունից հայ զինվորը գտնվում է բարձր մակարդակի վրա: Հայ զինվորը աչքի է ընկնում իր շնորհքով, պահելաձեւով, վարք ու բարքով, պատասխանատվությամբ: Դիրքերում ես տեսել եւ զգացել եմ, որ մեր զինվորները անվախ են, նրանք իրենց մեջ վախը հաղթահարում են միասնության շնորհիվ եւ ցանկացած պահի ՙռիսկով՚ առաջ են գնում: Շատ եմ կարեւորում սպաների այն հոգատար վերաբերմունքը, որին արժանանում են զինվորները, իրոք այդ հոգատարությունը զինվորի ընդհանուր հոգեբանության համար մեծ նշանակություն ունի: Անկեղծ խոստովանում եմ, մինչեւ չէի ծառայել, պատկերացնում չունեի, որ սպաները կարող են այսպես կազմակերպել զինվորների ծառայությունը: Զինվորներին այդ ամենը ոգեւորում է, որ իրենց թիկունքում կանգնած են իրենց գործին նվիրված սպաներ, նրանք զինվորների համար լավ օրինակ են:
Դավիթի հետ զրույցն ավարտելով, բարի ծառայություն մաղթելով նրան եւ ծառայակից ընկերներին, դուրս ենք գալիս N զորամսից: Այժմ կարող եմ հանգիստ լինել, որ մեր զինվորները Դավիթի նման սպա բժիշկների հոգատարության ներքո են:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում