ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ


¥Սկիզբը` ՙԻրավունքի՚ թիվ 74-ում¤
Վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուրջ քննադատության ենթարկեց ՙՈրոտանի՚ ՀԷԿ-ի մասնավորեցման գործարքը: Ճիշտ է, անկախ Քոչարյանի քննադատությունից` այդ գործարքը կարծես թե կանգ է առել, ինչը ամերիկացիների մոտ հիստերիայի նոպա է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ երկրորդ նախագահի այդ գնահատականը տեղին չէր, հաշվի առնելով, որ առհասարակ սխալ ենք համարում այդ կարգի օբյեկտները պետական վերահսկողությունից հանելը:
Բայց այստեղ միանգամայն այլ հարց է առաջ գալիս. Ռ. Քոչարյանը քննադատելով այդ գործարքը, պարզվում է` մոռացել է, որ ժամանակին հենց ինքն էր շատ ավելի վատ մեթոդներով ու միանգամայն անհասկանալի իրավիճակներում մասնավորեցնում Հայաստանին պատկանող ոչ պակաս կարեւոր այլ ձեռնարկություններ:

Այսª ՙՈրոտանի՚ ՀԷԿ-ի պարագայում ամենատեղին համեմատությունը ՙՍեւան-Հրազդանյան՚ հիդրոկասկադի մասնավորեցումն էր, որի հետ կապված մինչ օրս կան բազում առեղծվածային փաստեր եւ հարցեր: Օրինակª ի տարբերություն ՙՈրոտանի՚ ՀԷԿ-ի 180 միլիոն դոլար ¥նաեւ 70 միլիոն դոլարի ներդրումային պարտավորություն¤ մասնավորեցման գնի, ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադը վաճառվեց ընդամենը 25 միլիոն դոլարով: Թե ինչ չնչին գնի մասին է խոսքը, թերեւս լավագույնս ապացուցում է այն փաստը, որ չորս տարի առաջ, երբ Կասկադի սեփականության իրավունքը ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ից անցավ ՙՌուսՀիդրո՚ ընկերությանը ¥ինչն իր հերթին քիչ առեղծվածներ չի պարունակում¤, ապա նոր սեփականատերը հայտարարեց, թե ՀԷԿ-ի վերակառուցման նպատակով պատրաստվում է ներդնել 40 միլիոն եվրոª մասնավորեցման գնից մոտ երկու անգամ ավելի:
Իհարկեª պարոն Քոչարյանի օրոք, պատկերավոր ասած, կոպեկներով ռազմավարական ձեռնարկությունների մասնավորեցման քաղաքականությունը նոր բան չէր: Բավական է հիշել, օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքները, որոնց ֆոնին ՙխղճուկ՚ ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադի համար 25 միլիոն դոլար վերցնելը նույնիսկ ճոխություն կարելի է համարել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կասկադի համար պետությունը մեկ լումա անգամ չստացավ:
Բայց նույնիսկ դա չէ ամենաահավորը... Մի փոքր առաջ ընկնելով` հիշեցնենք մեկ փոքրիկ մինի-բանավեճ, որը կասկադի մասնավորեցումից շատ չանցած` ծավալվել էր ԱԺ-ումª այն ժամանակներում գերակտիվ պատգամավոր Արշակ Սադոյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի միջեւ: Այն նույն Մովսիսյանի, ով այսօր մասնավորապես այդ գործարքի առնչությամբ կշտամբանքներ, ավելի կոնկրետª վատ թաքցված սպառնալիքներ է հասցեագրում Ռ. Քոչարյանի հասցեին: Եվ այսպեսª Սադոյանը այդ բանավեճում հետեւյալն է ասում. ՙՍեւան-Հրազդան կասկադի 1կՎտ/ժ. էլեկտրաէներգիայի գինը սահմանվել է 11 դրամ, իսկ Որոտանի կասկադինը 2 դրամ, բնական է, դա արվել է, որպեսզի Չուբայսը շատ շահույթ ստանա...՚: Այսինքն, որ մասնավորեցումից անմիջապես հետո կասկադի արտադրած էլեկտրաէներգիայի արժեքն էականորեն բարձրացվեց, ընդ որում ակնհայտորեն ոչ թե տնտեսական հաշվարկներից ելնելով, այլ շատ ավելի պարզ պատճառով, ինչը չէր էլ թաքցնում Ա. Մովսիսյանը. ՙՙՍեւան-Հրազդան՚ կասկադի սակագինը, այո, բարձրացել է: Մարդիկ դրա համար վճարել են 25 մլն դոլար, եւ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի համար Չուբայսը 25 մլն դոլար է վճարել... Ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իր շահույթն ունենա... Բնականաբար, այդ 25 մլն դոլարը, որը որ վճարել են, նրանք տարիների ընթացքում պետք է հետ ստանան՚:
Իհարկեª ներդրումը պետք է ետ ստանալ: Բայց հաշվի առնելով այդ պահին Որոտանի կասկադի 2 դրամանոց ինքնարժեքը, թերեւս սխալված չենք լինի` ենթադրել, որ ՙՍեւան-Հրազդան կասկադի 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն անգամ ամենաճոխ հաշվարկներով 3-4 դրամից ավելի չէր կարող լինել: Այսինքնª խոսքը 7-8 դրամ մաքուր եկամուտի մասին է: Կասկադը 2003-ին արտադրել է մոտ 505 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, հաջորդ տարիª ավելի քան 530: Այսինքնª այդ երկու տարվա եկամուտն 7-8 միլիարդ դրամի կարգի էր, որն այն ժամանակվա փոխարժքով մոտենում էր 20 միլիոն դոլարին: Մի խոսքով, առավելագույնը 3-3,5 տարում ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի ձեռքբերման գինը ետ  է ստացվել: Դա նշանակում է, որ այդ գործարքը Չուբայսի համար, մեղմ ասած, փայլուն էր, իսկ Հայաստանի համարª գերվնասաբեր:
Նման վեճեր այդ օրերին բազմիցս են եղել, սակայն ԱԺ կոնկրետ այդ նիստի ¥արտահերթ¤ մասին ամենեւին էլ պատահաբար չհիշեցինք:
Այն տեղի է ունեցել 2003թ. դեկտեմբերի 17-ին ¥քննարկվում էր հայաստանյան մի շարք էներգետիկ ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը, ինչին դեռ կհասնենք¤, այսինքն, երբ պետք է, որ միանգամայն հստակ լիներ, թե ինչու էր դրանից մոտ կես տարի առաջ ՀՀ կառավարությունը մասնավորեցրել ՙՍեւան-Հրազդան՚ կասկադը: Եվ ահա նույն նիստում Արամ Գ. Սարգսյանը մեկ պարզագույն հարց է ուղղում գլխամասայինª Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնող Գ. Մելիքյանին. ՙՙՍեւան-Հրազդան՚ կասկադն ինչպե±ս է վաճառվել, պարտքª գույքի դիմաց, թե գույք` պարտքի դիմաց, այդ նույն սխեմայո±վ, թե ուղիղ ստացել է 25 մլն դոլար...՚: Պատասխանը նույնիսկ այսօր կարելի է ցնցող համարել. ՙԻնչ վերաբերում է ՙՍեւան-Հրազդան՚ կասկադին, ես գիտեմ, իմ ինֆորմացիան այնքանն է, որ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադը տրվել է ՙԳույքª պարտքի դիմաց՚ ծրագրով՚:
Ո°չ, ՙՍեւան-Հրազդան՚ կասկադը ՙԳույքª պարտքի դիմաց՚ ծրագրով ՌԴ-ին հանձնված ձեռնարկությունների ցանկում երբեւէ նույնիսկ տեսականորեն չի եղել, դա միանշանակ է: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ գլխամասային հանձնաժողովի ներկայացուցիչը սխալվում էրª ՙՍեւան-Հրազդան՚ կասկադը ՙտեղավորելով՚ ՙԳույքª պարտքի դիմաց՚ ծրագրի մեջ: Այդ խնդրի էությունը Ա. Սադոյանը ՙծաղկացրեց՚ այսպես. ՙՀարցնում ենք ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ներկայացուցչից, զեկուցողից, Սեւան-Հրազդանը տրվել է գույք` պարտքի դիմաց, մրցույթո±վ է վաճառվել, թե այլ բան է եղել: Ասում էª ինչքան գիտեմ: Հարցնում եմ կառավարության ներկայացուցիչներին` ո±նց է եղել, ասում ենª ինչքան գիտենք: Ստվերայնության ի±նչ ահավոր աստիճան է պետական գործունեության մակարդակում, ոչ թե տնտեսվարող սուբյեկտների, երբ որ կառավարության անդամները, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը, ներկայացուցիչները չեն կարող պատասխանել, թե ո±նց է եղել եւ ինչի± համար՚:
Այսինքնª այդ գործարքից ամիսներ անց ո°չ շարքային պատգամավորը ¥համենայնդեպսª գերակշիռ մասը¤ եւ ո°չ էլ գլխամասային հանձնաժողովի ներկայացուցիչը պատկերացում անգամ չունեին, թե ինչ կերպ է վաճառվել կասկադը: Առավել եւսª պատկերացում անգամ չէին կարող ունենալ, թե իրականում որն է այդ գործարքի իմաստը:
Չնայածª ո°չ, բուն իմաստի մասին որոշ կցկտուր խոսակցություններ կային, որ ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադը վաճառվել է ատոմակայանի ունեցած 40 միլիոն դոլարանոց պարտքի մի մասը մարելու համար: Այլ հարց է, թե որտեղի±ց էր իրականում ծլել այդ 40 միլիոն դոլար պարտքը...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի շարունակությունըª ՙԻրավունք-Հետաքննության՚
հաջորդ համարում

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում