ՙՄԱՐԶՊԵՏԻ ՆԿԱՐԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՄԱՐԶՊԵՏԻ ՆԿԱՐԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի նորակառույց Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում փակցված ՙԽորհրդավոր ընթրիքը՚ կտավի կրկնօրինակում իսկական ՙհրաշք՚ է տեղի ունեցել. առաքյալներից մեկի տեղն է գրավել Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը: Իհարկեª բնավ ՙչենք կասկածում՚, որ սխալը ոչ թե դա է, այլ այն, որ կտավի մնացած առաքյալների փոխարեն պետք է պատկերվեին մեր մյուս բոլոր մարզպետները, որոնց ՙհրեշտակային՚ էությունը ամեն մի տարակուսանքից ՙզերծ՚ է: Բնականաբարª այդ ՙսխալը՚ պետք էր ուղղել, բայց Տավուշի մարզպետը շտապեց ՙգերհամեստություն՚ դրսեւորելª հերքելով, թե ամենեւին էլ ինքը չէ պատկերված: Թեեւ կտավի հեղինակը հակառակն է ասում, որ իսկապես ցանկացել է առաքյալներից մեկին նմանեցնել Հովիկ Աբովյանին:
Այս ՙանորոշությունը՚ պարզելու ակնկալիքով կապ հաստատեցինք Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդ տեր Հրայր Բոջանյանի հետ, ով միանշանակ պնդեց, որ. ՙՏարածված տեղեկությունը սխալ է՚:
Մեր առարկությանը, թե նկարիչը եւս հաստատել է, որ փորձել է առաքյալներից մեկին նմանեցնել մարզպետին, տեր Հրայրը պատասխանեց. ՙՀնարավոր է` նա փորձել է, բայց չի ստացվել: Ձեր ասածը սխալ է, դա ուղղակի որոշ մարդկանց չարակամության արդյունքն է: Կարող եք ինքներդ գալ ու նայել եկեղեցում, հնարավոր է` նկարը մոնտաժված է եղել՚:
Հուսով ենք, որ այդպես է: Ավելի ճիշտ, որ սկանդալից հետո փորձել են մարզպետին նկարից հանել: Հակառակ դեպքումª մեր այդ որ չինովնիկը, մեծահարուստը չէր ցանկանա ինքն իրեն ՙսրբացնել՚ հայաստանյան մյուս մեծ ու փոքր եկեղեցիներում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում