Հուլիսի 8-ի գիշերը Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից վայր էր ընկել մի քաղաքացի: Տարիքըª 87, անուն-ազգանունըª Ռ. Ն.:
Հետեւություն. հետաքննելու առանձնահատուկ անհրաժեշտություն կա...
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԿՈՐՈՇԻ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Հունիս ամսվա առաջին գիշերը Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության դեպքի նախնական քննությունը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից տեղափոխվել է Երեւանի քննչական վարչություն: Հավանաբար, համարել են, որ ոստիկանության Երեւանի կենտրոնական ապարատը ավելի արդյունավետ ջանքեր կթափի հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն կա կարծիք, որ ջանքեր պետք է օգտագործվեն ոչ թե հետախուզման, այլª մեղադրյալի ինքակամ ներկայանալու համար հարմար պահ ստեղծելուն: Այդ մասին հանրությանն ու իրավապահներին տեղեկացրել էր Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Փախուստի մեջ գտնվող մեղադրյալի զոհըª 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն էր, ով վիրահատվել էր ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում: Սեդրակ Օսիպյանըª Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է: Պաշտոնյան համոզված է, որ իր ազգականը ոչ մի կապ չունի հանցագործության հետ: