ՙՔԱՌՅԱԿԻ ԱՄԲՈՂՋ ՀՈՒՅՍԸ ԲՀԿ-Ն Է՚

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ ԱՄԲՈՂՋ ՀՈՒՅՍԸ ԲՀԿ-Ն Է՚


ՙՂարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հիմքում պետք է դրված լինեն այն երեք հիմնական սկզբունքները, որոնք հռչակել են Մինսկի համանախագահող երկրների ղեկավարները, այն է տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք կամ ուժի սպառնալիքի կիրառման բացակայություն՚,- մեզ հետ զրուցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` հավելելով, որ սա այն սկզբունքն է, որը համապատասխանում է միջազգային իրավունքին, իրավապրակտիկային եւ միաժամանակ այն մի փունջ է, որը ձեւավորվել է երկարաշունչ բազում բանակցային գործընթացներում: Այս կերպ արձագանքեց Խ. Հարությունյանը օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է տարածքների հետ վերադարձմամբ:
-Չի կարելի ենթադրել, որ տարածքների հետ վերադարձմամբ խնդիրները լուծված են:
- Այդ դեպքում, ինչու է դեսպանը նման կերպ արտահայտվել` լավ իմանալով համանախագահների տեսակետը:
- Ես կասեի, որ դեսպանը փորձում է այսրոպեական մոտեցումներ առաջարկել, իրավիճակին ոչ ադեկվատ, սակայն ԼՂՀ-ի գործընթացում ներգրավված որեւէ պաշտոնյա ակնհայտ տեղյակ է, որ ընդունված են բանակցային այդ երեք սկզբունքները:

ՙՄԻԳՈՒՑԵ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՇՈՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿԱՆՋԸ՚

-Եթե հաշվի առնենք, որ Հեֆերնը արտահայտում է ոչ պաշտոնական տեսակետ, այդ դեպքում` ո±ւմ ականջի համար են նման հայտարարությունները:
- Ես չէի փորձի այդպիսի հարցադրմամբ առաջնորդվել, քանի որ նրա սպառողները կարող են շատ տարբեր լինեն` թե° ներսում, թե° դրսում: Կարող է շոյի Ադրբեջանի ականջը, կամ միգուցե ներսի սպառողների համար է, չգիտեմ: Ինձ համար այս պարագայում հարցի էությունն է կարեւոր, որը չի համապատասխանում Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունների ոգուն եւ տառին:
- ՙՈրոտան՚ հէկ-ի համար պարոն Հեֆերնը առաջարկել է այն անպայման վաճառել ԱՄՆ-ին: Այս առումով ի±նչ կասեք:
- Ես էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի կողմնակից եմ եւ ոչ միայն սեփականության տեսակետից, այլեւ բուն տեխնոլոգիական առումով: Օրինակ` ազգային անվտանգության տեսակետից միայն ներկրվող էներգետիկան հեռանկարներ չի խոստանում, եւ ժամանակն է, որ մենք մտածենք վերականգնվող եւ ալտերնատիվ էներգետիկայի մասին: Սա նշանակում է օտարերկրյա ներդրումների ներգրավում, այդ թվում` նաեւ արեւմտյան ներդրողների: Այս դեպքում, պարզապես, դեսպանը առաջարկ է կատարում, եւ նույն հաջողությամբ կարող են լինել նաեւ իտալացիներ եւ այլ ազգեր, ինչը, կարծում եմ, օգտակար կլինի:
- Օրերս ԱՄՆ դեսպանը նաեւ իրեն թույլ է տվել պարգեւատրել սեռական փոքրամասնությունների ՙխիզախ՚ պաշտպանության, ինչպես նաեւ  ֆեմինիստական  շարժման ներկայացուցիչներին:
- Հետաքրքիր է` Միացյալ Նահանգներում այդ նույն սեռական փոքրամասնությունները պաշտպանվա±ծ են, ես կասկածում եմ: Եթե հարցնում եք իմ կածիքը` ապա ես բացասաբար եմ վերաբերվում սեռական փոքրամասնություններին: Նման ոչ օբյեկտիվ ու խեղված մոտեցումները մեզանում առաջացնում են դեֆորմացված ընկալումներ` եվրոպական երկրների նկատմամբ: Այսօր բանը հասել է նրան, որ երբ ասում ենք Եվրոպա` շատերը ասում են դրանք համասեռամոլներ են, բայց չէ որ դա այդպես չէ: Բայց ցավոք նման ոչ ադեկվատ վարքը բերում է դրան:
Ինչ վերաբերում է ֆեմինիստական շարժմանը, ապա դա եւ գենդերը իրար հետ նույնացնում են, որը սխալ է: Ես համոզված եմ, որ մեզանում այդպիսի պրոբլեմ չկա: Օրինակ` Միացյալ Նահանգներում կանայք սկսել են քվեարկել 1967 թվականից սկսած, եւ կային այնպիսի տեղեր, որտեղ կանայք նույն աշխատանքի դիմաց վարձատրվում էին ավելի ցածր, քան` տղամարդիկ: Եվ հենց իրենց համար բոլոր հիմքերը կային ֆեմինիստական շարժման: Իսկ մեր իրականության մեջ նման հարց չկա, եւ եթե մեր կանայք հանրային կյանքում պասիվ են երեւում, ապա ոչ նրա համար, որ նրանք ընկճված են, որովհետեւ նրանց տղամարդիկ են ընկճում, այլ մեզանում կա կնոջ սոցիալական ընդգծված դերակատարումը, նրա նշանակությունը` ընտանիք, երեխա, մայր: Այսօր մենք բիզնեսի ոլորտում ունենք հաջողված կանայք, որոնց ոչ ոք հավելյալ չի խթանում:
- Չեք գտնում, որ դեսպանը շատ է քիթը խոթում մեր երկրի գործերին:
- Ես պարզապես կասեմ, որ վերը նշված ինստիտուտների խթանումը Հայաստանում կարող է արդարացված չլինել եւ հեռանկար չունենալ, որի մասին պետք է դեսպանն իմանա:

ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՍԵՑՎԵԼ


-ԵՏՄ-ին անդամագրվելու հետաձգման փաստը, ըստ ձեզ, միայն տեխնիկակա±ն է:
- Կարծում եմ, որ այն պայմանավորված է տնտեսական շարժառիթներով, կան դեռ կանոնակարգերի խնդիրներ, որոնք բանակցային գործընթացում են: Իմ պատկերացմամբ եւ ընկալումներով` հարցը քաղաքական չէ:
- Ամենուշը, ըստ Ձեզ, ե±րբ կստորագրվի:
- Կարծում եմ` սեպտեմբերի վերջին, իսկ ամենակարեւորն այն է, որ այդ գործընթացը չի կարող կասեցվել, քանի որ այն չի բխում որեւէ մեկի շահերից, այդ թվում` ՄՄ անդամ երկրներ Ղազախստանի, Բելառուսի:
- Քառյակի այն հայտարարությունը, որ նրանք ճտերը կհաշվեն աշնանը, Դուք գտնում եք, որ հաշվելու բան կա±:
- Առաջին անգամը չենք լսում թեժ գարուն, թեժ ամառ, ձմեռ եւ այլն: Կարծում եմ, որ քաղաքական լուրջ օրակարգ քառյակը չի կարողանում ձեւակերպել, որովհետեւ այդ օրակարգը գտնվում է քաղաքական մեծամասնության ձեռքում: Եթե խոսքը փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման մասին է, ապա այն կառավարության ձեռքում է: Հարցն այն է, որ գործը հասել է նրան, որ այլ կարգախոս, քան Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի` չունեն, շատ ծիծաղելի եւ քաղաքական առումով բացարձակ բովանդակություն չունեցող կարգախոս է, որը առաջ են քաշում: Սա նշանակում է, որ մարդիկ քաղաքական օրակարգ ձեւավորելու ունակ չեն: Միայն հիմնվում են բացարձակ բացասական էմոցիաների վրա, իսկ նման քաղաքական վարքը հեռանկար ունենալ չի կարող:
- ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Զ. Փոստանջյանը կասկածի տակ է դնում քառյակի գործունեությունը խորհրդարանից դուրս: Կիսո±ւմ եք այն:
- Այնտեղ պարզ ձեւով գնում է պայքար` էլեկտորատի համար: Քառյակը շատ լավ հասկանում է, որ իր ամբողջ հույսը ԲՀԿ-ն է, եւ, կախված նրանից, թե ինչպիսին կլինի նրանց քաղաքական վարքը առաջիկայում, դրանից հետեւում է, որ նրանք կամ հույսեր կունենան կամ չեն ունենա: Իսկ հիմա մարդիկ եկել են ամերիկաներից` լիցքավորված, եւ նրանց մտքով ինչ-որ բաներ է անցնում: Այդ նույն ՙժառանգությունը՚ ուներ կատարյալ հնարավորություն` 2013 թվականին դառնալ ամենաառանցքային ընդդիմադիր ուժը` ունենալով 540 հազար ընդդիմադիր զանգված: Նույնիսկ ամենավառ երեւակայության պայմաններում դժվար է ենթադրել, որ ընդամենը երկու ամսվա մեջ այդ կապիտալը կարելի էր փոշիացնել: Իսկ հիմա այդ կուսակցության որոշ անդամներ ինչ-որ բաներ են խոսում, որը, կներեք, լուրջ չէ:
- Շատ են խոսում այն մասին, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Ռ. Քոչարյանն է, որի մասին նաեւ ասել է վերջերս հենց ՙժառանգության՚ ներկայացուցչուհին: Համամի±տ եք:
- Այն, որ կուսակցության ձեւավորման փուլում Ռ. Քոչարյանի մասնակցությունը եղել է, ակնհայտ փաստ է, բայց արդյոք պահպանվել են քաղաքական կապերը, արդյոք նա պահպանել է այդ կուսակցության նկատմամբ իր քաղաքական ազդեցությունը, սա ցույց կտա ժամանակը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում