Ամառվա շոգը զգալիորեն ազդում է քաղաքական գործիչների ուղեղների վրա:

Արխիվ 12-16

Ամառվա շոգը զգալիորեն ազդում է քաղաքական գործիչների ուղեղների վրա: Այսպես, դաշնակցական պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ամբողջովին խրվել է փիլիսոփայության ջունգլիներում. ՙՔաղաքական ընդդիմությունը կարող է սխալվել, դրանից երկիրը մեծ վնաս չի կրի, բայց երբ իշխանությունը կամ կառավարությունն է սխալվում, դրա վտանգն ու վնասը շատ ավելի մեծ է եւ կարող է ընդհուպ այն աստիճանի հասնել, որ մինչեւ իսկ կոտրի ստեղծարար ցանկությունը՚: Ասենք, որ Արծվիկ Մինասյանը սխալվում է: Զարմանալի է, ինչպես նա չի տեսնում միանգամայն ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի սխալները, որոնց պատճառով դառնագույն հիասթափություն ապրեցին առավել քան կես  միլիոն նրան քվե տված քաղաքացիները: Թեեւ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը եւ Րաֆֆին խոսում էին ՙսարեր շուռ տալու՚ մասին, այդ հսկայական ներուժը ՙԺառանգության՚ առաջնորդը այնպես տարավ լցրեց կոյուղի, որ նույնիսկ ամենասրիկա իշխանավորներին հավաքես մի դահլիճում եւ օրակարգային հարց դարձնես առավելագույն սրիկայության խնդիրը` էլի չեն կարողանալու հանրային այնքան վնաս հասցնել, ինչքան հասցրեց այդ ժպտերեսիկը:
Իսկ քյառթու ՀՀՇ-ական, ՀԱԿԿ ակտիվիստ ՎԱՀԱԳՆ ՀԱՅՈՑՅԱՆԻ մոտ շոգերը ոչ միայն ազդեցին ուղեղի վրա, այլ զարմանալիորեն ուղեղն անջատեցին ամբողջովին: Այլապես նա չէր խոստովանի ՀԱԿ-ի իրական էությունը. ՙՍպասենք, տեսնենք, էլի, կկուտակվի գուցե, էլեկտրաէներգիայի թանկացումից բացի, էլ ավելի վատ բան կլինի, որ փորձենք իրար հետ կապել: Մեր նպատակն իշխանափոխությունն է, մյուսներն էլ կամաց-կամաց կգան դրան, երբ տեսնեն, որ 12 կետերը չեն կատարվում, բա էլ ի±նչ պետք է անենք՚: Զարմանալի է, որ 25 տարվա ընթացքում մեր հայրենակիցների մեջ դեռեւս կան այնպիսիք, ովքեր չեն հասկացել, որ ՀՀՇ-ականի տեսակն առաջնորդվում է ՙորքան վատ, այնքան լավ՚ սկզբունքով, որ ժողովրդի իրական խնդիրները սրանց բացարձակապես չեն հետաքրքրում, սրանց պետք է միայն մի բան` ժողովրդին վերածել գազազած ամբոխի:
Իսկ բանտում գտնվող ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ զարմանալի ու դաժան ախտորոշում է տվել անխտիր բոլոր քաղաքացիական շարժումներին` ըստ էության, նրանց ասելով, որ ոչ հանրային գործիչ են, ոչ էլ ընդհանրապես մարդ. ՙՔաղաքացիական նախաձեռնությունները, ինչպիսին ՙԴեմ եմ՚, ՙԿանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը՚ եւ այլն` պայքարում են նյութականի համար, այլ ոչ թե բարոյական արժեքների համար, իսկ իշխանությունն այդ ամենը շատ լավ տեսնում է ու ասում. ՙՀասարակությունը, որը հանուն նյութական կարիքների պատրաստ է զոհել ավելի բարձր մարդկային արժեքները, նա արժանի չի մարդ կոչվելու՚: Չի կարող մի մարդ գնալ փողի համար ցույց անել, հետո գնալ զոհվել: Չէ± որ նա այդ փողն ուզում է, որ չզոհվի այլ, գնա ՙկայֆավատ անի՚: Մեկն ասում է`  ժողովուրդը միջոցներ է ձեռք առնում, մեկն ասում է` հեռուստացույցը պիտի անջատենք, մյուսն ասում ա` միս չենք առնի: Մեկը չեղավ, ասեր` ես կգնամ դրանց գլուխը կջարդեմ: Խորենացին դեռ 5-րդ դարում է գրել, որ սերն ու ամոթը ամենքից վերացած է: Մի ժողովուրդ, որը սիրո զգացում չունի, դա ավարտված ժողովուրդ է, իսկ միջազգային հանրության առաջ` փչացած ժողովուրդ, արժեհամակարգի առումով, քանի որ, ամոթի զգացումը կորցրած ժողովուրդը, փչացած ժողովուրդ է՚:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում