ԱՄՆ-Ը ՆՈՐԻՑ ՀԻՇԵԼ Է ԶԱՌԱՄՅԱԼ ՙԳՈԲԼԻ ՊԼԱՆԻ՚ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ՆՈՐԻՑ ՀԻՇԵԼ Է ԶԱՌԱՄՅԱԼ ՙԳՈԲԼԻ ՊԼԱՆԻ՚ ՄԱՍԻՆ
Վերջին օրերին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հերթական անգամ գերազանցելով իր դիվանագիտական լիազորություններըª կոպտորեն քիթը խոթում է Լեռնային Ղարաբաղի սահմանների մեջ: Եվ ավելին. Հեֆերնի ներկայացրած պետությունըª ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, այսինքնª Ղարաբաղի հարցում առնվազն պետք է ունենար չեզոք դիրքորոշում: Եվ ուրեմն ստացվում է, որ այդ երկրի հայաստանյան դեսպանը նաեւ ԱՄՆ-ի, այսպես ասենք, այդ չեզոքությունն է կասկածի տակ դնում:ԴԵՍՊԱՆ ՀԵՖԵՐՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խոսքը պարոն Հեֆերնի օրերս հնչեցրած այն հայտարարության մասին է, որով նա ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին համարում է հակամարտության կարգավորման հիմնական նախապայմաններից մեկը: Ճիշտ է, ավելի վաղ շատ ավելի ուղղակիորեն արված նման հայտարարությունը նախօրեին Հեֆերնը փորձեց մի փոքր հղկել, սակայն դրանից իմաստը բացարձակապես չի փոխվում: Այսինքնª եթե ավելի վաղ դեսպանն ասում էր, թե այդ տարածքները պետք է վերադարձվեն, դրանից հետո քարոզում է հետեւյալը. ՙՈչ, ոչ. այդ ենթադրվում է հիմնահարցի վերջնական լուծման շրջանակում: Ըստ համաձայնեցված վեց տարրերի` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներըª բացառությամբ Լաչինի միջանցքի, պետք է վերադարձվեն՚:
Բայց ինչ է նշանակում ՙԼեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ՚ ասվածը: Այդ տարածքներն արդեն մոտ երկու տասնամյակ է, որ ԼՂՀ սահմանադրությամբ Ղարաբաղի անբաժան մաս են: Կընդունի± ԱՄՆ-ն այդ փաստը, թե ոչ, դա իր խնդիրն է: Չընդունելու դեպքում կարող է եւ իր պաշտոնական տեսակետը ներկայացնել. դա էլ կարելի է հասկանալ, թեեւ նման դիրքորոշումը միանգամից կասկածի տակ է դնում Մինսկի խմբում ամերիկյան գործունեության չեզոքությունը:
Բայց ահա, երբ գտնվելով Հայաստանում, ամերիկյան դեսպանն է կասկածի տակ առնում ԼՂՀ սահմանադրությունը, դա, մեղմ ասած, դուրս է գալիս դիվանագիտական կոռեկտության շրջանակներից:
Մյուս կողմից էլ այն, որ ամերիկյան դեսպանները ողջ աշխարհով մեկ են իրենց ամեն տեսակի կոռեկտությունից, չեզոքությունից ու նման բաներից վեր դասում, ամենուր են իրենց զգում` ինչպես սեփական տանը եւ պետք եղած պահին բացարձակապես չեն քաշվում այդ տունն ու դրա ներսում եղած-չեղածը սեփական հայեցողությամբ վերադասավորելուց եւ տնօրինելուց, նոր բան չէ ու դա չէ, որ հայաստանյան դեսպանի մասնավորապես այս ելույթում մտահոգում է: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ ԱՄՆ-ի հայաստանյան ծախու մանկլավիկները, որ ամեն անգամ իրենց են կոտորում, երբ, ասենք, Հայաստանում ռուսական դեսպանն է մեկ բառ անգամ ասում, Ղարաբաղը առեւտրի օբյեկտ դարձրած ամերիկյան դեսպանի հասցեին գոնե ձեւականորեն թթու խոսք անգամ չեն ասում: Դա չէ կարեւորը, այստեղ ամեն ինչ հասկանալի է. մարդկանց վճարել են ու Ղարաբաղը չէ, սեփական ծնողներին էլ կծախեն հանուն Հեֆերնի շահերի: Կարեւորն այստեղ այն է, որ հերթական անգամ ԼՂՀ-ի հողերը ՙհորով-մորով՚ անելուց հետո պարոն Հեֆերնը վերստին հիշեցնում է այն գերխնդիրը, որն ԱՄՆ-ի պատկերացմամբ պետք է լինի Ղարաբաղի հիմնախնդրի ՙկարգավորման՚ վերջնարդյունքը. տարածաշրջանում պետք է տեղակայվեն, այսպես ասած, խաղաղարար ուժեր: Ճիշտ է, այստեղ էլ է Հեֆերնը փորձում մի լավ ՙյուղել՚, թե. ՙԱյն հարցը, թե որ երկրի կամ կազմակերպության ուժերը պետք է լինեն այդ խաղաղարար ուժերի մեջ, կողմերի միջեւ բանակցությունների առարկա են՚: Բայց թե նման դեպքերում սովորաբար որ երկրներին է ՙնախապատվություն տրվում՚, հայտնի ճշմարտություն է: Եվ այս ամենի գագաթնակետը. դեսպանն այն մտքին է, որ այդ ուժերը պետք է տեղակայել` ՙնախքան հայկական կողմը կվերադարձնի տարածքները՚: Այսինքնª դեռ մինչ գործընթացի ավարտը, մինչ Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ տալը:
ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԱՅՆՏԵՂ ԶՈՐՔ ՏԵՂԱԿԱՅԵԼԸ
Հարցին մոտենանք մյուս կողմից. հայտնի է, որ վերջին ժամանակներս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ուորլիքը ստացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների միջոցով բանակցային գործընթացը շեշտակիորեն կարգավորելու հանձնարարական: Այդ գործընթացը տեղափոխվում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի վերահսկողության տակ, ինչը նույնպես հազիվ թե առանց վաշինգտոնյան հանձնարարականների տեղի ունենար: Այսպիսովª ակնհայտ է, որ Օլանդի ՙքավորությամբ՚ կներկայացվեն նոր ՙփարիզյան սկզբունքներ՚, որը հազիվ թե էականորեն տարբերվի ժամանակին Ուորլիքի կողմից բարձրացված եւ քանիցս ԱՄՆ-ի հայաստանյան եւ ադրբեջանական դեսպանների կողմից կրկնված հայտնի վեց կետերից: Այդ գործընթացը կհանգեցնի± Ղարաբաղի հարցով վերջնական պայմանագրի. թերեւս անգամ դա չէ էականը: Պարզապես հետեւելով դեսպան Հեֆերնի մտքերի ընթացքին` կարելի է ենթադրել, որ այդ գործընթացի ինչ-որ հատվածում առաջ կգա մինչ բանակցությունների ավարտը խաղաղարար ուժերի տեղակայման հարցը: Ընդ որում նկատենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը հետեւողականորեն սրում է սահմանային իրավիճակը, զինադադարի խախտման, հիմնականում անբացատրելի իմաստով դիվերսիոն գործողությունների փաստերին արդեն թիվ ու համար չկա: Ընդ որում դժվար չէ նկատել, որ վերջին ժամանակներս կտրուկ ավելացել են ուժի կիրառման անթույլատրելիության մասին ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող հորդորները, մինչդեռ ավելի վաղ, երբ Նահանգների ղարաբաղյան քաղաքականությունը համեմատաբար սառը փուլում էր, սահմանային տարաբնույթ միջադեպերին գործնականում որեւէ արձագանք չէր տրվում: Այսպիսովª երբ մի կողմից սրվում է սահմանային մթնոլորտը, մյուս կողմից էլ ԱՄՆ-ը չգիտես ինչու որոշել է մտահոգվել այդ վիճակից, դա խոսում է այն մասին, որ կամաց-կամաց ոտնատեղ է սարքվում սահմանային նման լարվածությունը կանխելու համար խաղաղարար ուժեր, ավելի կոնկրետ, համոզված ենք, որ ամերիկյան պատկերացումներով ՆԱՏՕ-ական ստորաբաժանումներ տեղակայելու գաղափարի համար: Դրան գումարելով հայ-թուրքական սահմանի բացման հարցով ԱՄՆ-ի բավականին ստվերոտ, բայց նաեւ գերակտիվ քայլերը, ստանում ենք, որ նորից ու նորից շրջանառվում է ավելի քան քսանամյա վաղեմություն ունեցող, սակայն իր արդիականությունն այդ տարիներին երբեւէ չկորցրած ՙԳոբլի պլան՚ անվամբ հայտնի գաղափարախոսություն: Այսինքնª արդի իրավիճակին հարմարեցված դրա տարատեսակներից մեկը, որը նույնպես հետապնդում է նույն գերխնդիրըª ռուսներին դուրս մղել Հարավային Կովկասից:
Այլ հարց է, որ բազմիցս տապալված այդ ծրագրերն ինչո±ւ պետք է այս պահին իրականանան: Նկատի ունենք, որ այս բոլոր քայլերին Ռուսաստանն ունի բավականին կենսունակ հակաքայլերի հնարավորություն: Ընդ որումª գլխավորª ղարաբաղյան հարցի հետ կապված այդ հակաքայլըª Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը անհրաժեշտության դեպքում կարող է լուծվել նույնիսկ հաշված օրերի ընթացքում, եւ ակնհայտ է, որ այն պահին, երբ պաշտոնապես խոսակցություն բացվի հայ-ադրբեջանական շփման գծում ՆԱՏՕ-ական խաղաղարարներ տեղակայելու մասին, Հայաստանին ու ԼՂՀ-ին պարզապես այլ ելք չի մնա, քան դիմել ՌԴ-ինª Ղարաբաղում ռազմաբազա տեղակայելու պաշտոնական առաջարկով:
Սրան զուգահեռ, ինչպես ժամանակին ենթադրելու առիթ ունեցել էինք, Աբխազիայում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում բավականին հետաքրքիր նոր իրավիճակ է առաջացել: Նկատի ունենք, որ եթե նախկինում հենց աբխազական իշխանություններն էին հիմնականում արգելակում դեպի Վրաստան եւ Հայաստան տանող երկաթուղու վերագործարկման ծրագրերը, հիմա արդեն այդ չճանաչված հանրապետության խորհրդարանն է սկսել նման առաջարկություններով հանդես գալ: Ամեն դեպքումª օրերս պաշտոնապես հնչեցվեց աբխազ խորհրդարանականների այդ նախաձեռնությունը, ընդ որում, դրանում նախ աբխազական երկաթուղու վերագործարկումը տնտեսական տեսանկյունից է միանգամայն գերշահավետ համարվում Աբխազիայի համար: Երկրորդըª այդ գործընթացին նրանք մոտենում են նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունիցª համոզմունք հայտնելով, որ երկաթուղու վերագործարկումը կդառնա նաեւ Եվրասիական համակարգ Աբխազիայի առավելագույնս ներգրավվելու խթան: Եվ, վերջապես, նույն աբխազ խորհրդարանականները հարցին մոտենում են նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ընդգծելով, որ երկաթուղու աբխազական հանգույցի վերագործարկումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս բացի հարավկովկասյան տարածաշրջանից` նախընտրելի կապի ուղի ունենալ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ:
Չնայած ասել, թե այս գաղափարը եւ դրա բոլոր հիմնավորումները ծնունդ են առել հենց Աբխազիայում, միամտություն կլիներ, քանի որ այդ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե այդ ինչու հենց հիմա, այսինքնª միայն իշխանափոխությունից հետո Աբխազիայում գլխի ընկան, որ երկաթուղու գործարկումը առնվազն իրենց համար լուրջ տնտեսական շահ է ենթադրում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

