ՙՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ՚

Օֆշորային սկանդալի հիմնական հերոսը` կալանավորված Աշոտ Սուքիասյանը սկսել է ցուցմունքներ տալ: Սուքիասյանը ցուցմունքում անդրադառնալով օֆշորային պատմության մեջ Կճոյանի եւ նախկին վարչապետի ներգրավված լինելուն` ասել է, որ ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ այն հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ: Կճոյանի եւ նախկին վարչապետի անվամբ նաեւ ընկերություն կա բացված, որ կարող են այդ գումարներից օգտվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան ՅՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
-Աշոտը ցուցմունքներում նշում է, որ ո°չ նախկին վարչապետը, ո°չ էլ արքեպիսկոպոսը որեւէ կապ չունեն իր կողմից բացված ընկերության հետ: Ինքը ստորագրություններ է դրել. կեղծել է, թե ինչ, դա քննությունը ցույց կտա: Հետո այսօր, եթե մեկի ստորագրություններն ունես, հատուկ մեքենայի միջոցով շատ հեշտ կարող ես վերարտադրել մեկ այլ փաստաթղթի տակ: Ինքը քննությանն այդ մասին մանրամասն հայտնում է, որ դրանք տեղի են ունեցել իր կողմից: Աշոտը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետեւ նա որեւէ կապ չունի ոչ փողերի լվացման, ոչ խարդախության եւ ոչ էլ խաբեությամբ գույքին վնաս պատճառելու մեջ: Նորից եմ կրկնում, պաշտպանյալս ընդամենը ցանկանում էր գեղեցիկ նվեր մատուցել նախկին վարչապետին ու արքեպիսկոպոսին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով եւ նրանց հաշվին մեծ գումարներ փոխանցելով:
Անդրադառնալով սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքի գրավադրմանը` փաստաբանը հավելեց.
- Պաշտպանյալս այս հարցում ընդհանրապես մեղավորություն չունի, Փայլակ Հայրապետյանը շատ լավ գիտակցում էր, որ այդ բիզնես ծրագրում ինքը կարող է կորուստներ ունենալ, հատկապես աֆրիկյան Սիեռա Լեոնեում ինչ ասես կարող էր լինել:
Մինչդեռ ՙԱմերիաբանկը՚ կրկին վաճառքի է հանել Փայլակ Հայրապետյանի` բանկում գրավադրված անշարժ գույքի հերթական մասը: Այս անգամ հերթը հասել է ՙԾովազարդ՚ հյուրանոցային համալիրին: Իրավիճակի հետ կապված մեզ հետ զրույցում Փ. Հայրապետյանն ասաց.
- Ինձ զանգեցին, ասեցին, եկեք բացեք, նայենք, ուզում ենք առնենք: Ասի` չեմ բացում, թողեք, գնացեք: Բայց հո գիտեմ, որ իմ բոլոր ջանքերն էլ ապարդյուն են անցնելու: Ինձ արդեն տեղյակ չեն էլ պահում, իրենք իրենց վաճառում են: Ասում եմ` գոնե սպասեք, թող նախաքննություն լինի, դատ-դատաստան լինի, հետո ինչ ուզում  եք, էն էլ արեք: Դատախազին եմ գրում, բայց բոլոր այդ գրությունները գնում են քննիչի մոտ, ու ոչ մի արդյունք: Էդ բանկի տերերն ու նախկին վարչապետը հարձակվել են ինձ վրա, չեմ հասկանում` ինչի: Լկտիները տարել, փողերս կերել են` հերիք չի, հիմա էլ իրենց քեֆին, քմահաճույքին ունեցվածքս են այս ու այն կողմ վաճառում: Էս ամեն ինչի մեղավորը Աշոտը չի, սրա մեղավորը բանկն ու նախկին վարչապետն է: Էս ամենաթողության, հանցագործների հովանավորը արդեն երկար տարիներ Տիգրան Սարգսյանն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում