ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԲՈՐԲՈՔԵԼ ՙԿԻՍԵԼՅՈՎՅԱՆ՚ ՍԿԱՆԴԱԼԸ
Արդեն գրեթե մեկ ամիս է անցել Դմիտրի Կիսելյովի երեւանյան այցից, որի շուրջ մեր արեւմտամոլներն իրենց ամբողջ քարոզչամեքենայով բորբոքել էին մի աներեւակայելի հիսթերիա: Հիմա էլ նրանք ՙպասերով՚ խաղացին ռուսական լրատվական դաշտում գտնվող իրենց աջակիցների հետ, ովքեր այդ դաշտում են ձգտում չեղած տեղից ճարել խոչընդոտներ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հարցում: Այս անգամ որպես խոչընդոտ է մատուցվում այն ցնդաբանությունը, իբր անդամակցությանն ահավոր խանգարում է ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը` Նժդեհի ցեղակրոն ուսմունքը: Հունիսի 25-ին այդ ցնդաբանությունը լրատվական դաշտ նետեց ՙքաղաքագետ՚ Յուրի Գորոդնենկոն, որը մինչեւ 2013-ը կիեւաբնակ միջակ փաստաբան էր` ՙնարնջագույնոտ՚ հայացքներով եւ հետո հանկարծ վերածվեց սկանդալային ՙկայսերապաշտ՚ քաղաքագետի եւ հրապարակախոսի:
Իր հերթին, հուլիսի 3-ին Գորոդնենկոյի ցնդաբանությունից հսկայական մեջբերումներ անելով` լրատվադաշտում հայտնվեց տխրահռչակ պրոֆեսիոնալ սադրիչ Մոդեստ Կոլերովը, իր ծածկանուններից մեկով` Գայ Բորիսով: Այդ նյութն էլ իր հերթին շարադրանքով ներկայացրեց հայկական լիբերաստական քարոզչամիջոցներից մեկը` հընթացս Նժդեհի եւ Ցեղակրոն գաղափարախոսության նկատմամբ թունդ բացասական վերաբերմունքը եւ այդ գաղափարախոսությունը եվրասիական ինտեգրման թիվ 1 խոչընդոտ հռչակելը վերագրելով Դմիտրի Կիսելյովին, ում շուրթերից նման բան երբեւէ չի հնչել: Դե, հաշվարկը բավականին պարզունակ է` փորձել այդ կեղծիքի շրջանառությամբ երկրի բոլոր հայրենասեր, պասիոնար տարրերին տրամադրել ռուսների ու Եվրասիական միության դեմ: Դե, պարզ է, ոչ ոք եւ ոչ մի տեղից եկած հանդիսացող Գորոդնենկոյի անունով սկանդալ չես սարքի եւ մարդկանց ուշադրությունը չես գրավի, իսկ դրա հետ կապ չունեցող Կիսելյովի անունը քաջ հայտնի է հանրությանը, համ էլ արդեն փորձարկված տարատեսակ քարոզչական հիսթերիաների տեխնոլոգիաներում: Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ