ՙԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿԻ ՆՄԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԸ ԿԴՆԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՈՒ ԵՐՋԱՆԻԿԻ ՆՄԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԸ ԿԴՆԵՆ՚

Անգործության մատնված հայտնի ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը համեմատականներ է անցկացրել գերմանացի ֆաշիստների եւ ռուսական կոմունիստների միջեւ` մասնավորապես նշելով. ՙԳործնականում գերմանացի ֆաշիստներն ու ռուսական կոմունիստները, ըստ էության, նույն կտավն էին` գործած դարչնագույն եւ կարմիր թելերով: Ռուսներն այսօր մղկտում են, թե մենակ են մնացել աշխարհում, եւ իրենց բոլոր հարեւաններն ատում են իրենց: Բա ինչ էիք ուզում, այ խարդախ ու դավադիր ՙազատարարներ՚, այդ օրը մի օր գալու էր եւ ահա, փառք Աստծո, հասել է այդ օրը՚: Թե արդյոք կիսում են այս տեսակետը հայ կոմունիստները, ՙԻրավունքը՚ պարզեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ.
-Երջանիկ Աբգարյանից ուրիշ բան սպասել չէր կարելի, մնացել է նույն մակարդակին, ինչպես այն ժամանակ էր: Մենք միասին եղել ենք Գերագույն խորհրդի պատգամավոր, ես իր տեսակետը գիտեմ, ուղղակի, չեմ ուզում ուրիշ բառերով նկարագրել, որպեսզի անձնական վիրավորանք չդիտվի: Բայց Երջանիկ Աբգարյանը թող իմանա, որ ապագան կոմունիստներինն է եւ կոմունիստները կվերադառնան ու Երջանիկի նմաններին իրենց տեղը կդնեն: Ինչ վերաբերում է նրան, թե ռուսները մենակ են մնացել, ի գիտություն Ե. Աբգարյանի` ասեմ, որ շուտով կստեղծվի նոր միությունը եւ պատահական չէ, որ մենք մեր դրական կարծիքը հայտնել ենք հանրապետության իշխանություններին, որոնք ճիշտ վարվեցին` Մաքսային միություն մտնելու պատրաստակամություն հայտնելով: Մենք կլինենք 4-րդը եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ միասին կստեղծենք նոր միությունը եւ կվերականգնվի հավասարությունը, համերաշխությունը, ազգերի բարեկամությունը, մարդիկ իրենց ուրախ կզգան, անհոգ կապրեն, իսկ Երջանիկի նմանները կվերադառնան իրենց նախկին անգործությանը` իրենց նախկին գաղափարով: Մինչդեռ, կոմունիստների գաղափարախոսությունը դարի գաղափարախոսություն է` անմահ է ու ամենամարդասիրական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում