ՙԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՕԵԿ-Ո՞ՒՄ
Արխիվ 12-16ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՕԵԿ-Ո՞ՒՄ
«Շրջանայինում» վաղուց մարդկանց աչքն է ծակում նորին մեծություն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հսկայական նկարով պաստառը: Հատկանշական է այն, որ ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունները, նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու ՀԱԿ-ը իրենց առաջնորդների նկարով այսպիսի պաստառ երբեք չեն տեղադրել, եւ այստեղ հարց է առաջանում` մի՞թե ՕԵԿ-ում` ընդդիմություն դառնալուց հետո էլ, անհատի պաշտամունք է առկա: Հարցով, իհարկե, «Իրավունքը» փորձեց դիմել նաեւ ՕԵԿ-ականներին, սակայն Ա. Բաղդասարյանի ահռելի, խոսուն նկարի դիմաց լռում են ՕԵԿ-ական հեռախոսները, հավանաբար` մինչ առաջնորդի ասուլիսը չեն ուզում արտահայտվել: Ի վերջո, հետաքրքիր է, ո՞վ կգտնվի այնքան խոհեմ, որ պարոն Բաղդասարյանին կհիշեցնի, որ ո՛չ վաղը, ո՛չ էլ մյուս օրը դեռեւս նախագահական ընտրություններ չեն, եւ իր մասին հիշեցնելու այլ տարբերակներ կան, քան հսկա նկարը խփելը քաղաքի ճակատին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

