ԹԵ ՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ Է ՏԻՐՈՒՄ «ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԹԵ ՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ Է ՏԻՐՈՒՄ «ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆԸ»

 

Օրերս Արմավիր քաղաքում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարել էր. «Եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն, կանեն և հաճախ ինչ ուզում և ինչպես ուզում անում են: Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղծություն է տիրում»: Թե ո՞ր նախարարությունների միջին օղակներում է տիրում «բորենիների համաստեղությունը», «Իրավունքը» փորձեց պարզել տարբեր նախարարությունների աշխատակազմի ղեկավարներից:

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար ՄՀԵՐ  ԱՆԱՆՅԱՆԻ. «Մենք գիտենք բորենին ինչ է իրենից ներկայացնում, միգուցե ես համաձայնվեմ, որ բորենիներ մեր երկրում կան, եւ դրանք քիչ չեն, բայց կոնկրետ Գագիկ Հարությունյանի կողմից արված հայտարարության հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետեւ տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է մեր նախարարությանը, ապա  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այն եզակի նախարարություններից մեկն է, որ հիմնականում զբաղված է կոնկրետ ուղղությունով` սպորտով, հաստատ բորենին սպորտում այդքան անելիք չունի»:

Իսկ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար ՍԱՄՎԵԼ ՄՈւՐԱԴՅԱՆԸ մեր հարցին ի պատասխան ինքը սկսեց հետաքրքրվել. «Դուք, օրինակ, որպես պետական համակարգի հետ շփվող անձնավորություն, ի՞նչ կարծիքի եք: Այսինքն` դուք գտնո՞ւմ եք, որ մեր նախարարությունում բորենիներ կան»: Ապա հավելեց. «Ինձ համար անձնապես պետական ծառայողի կեցվածքը շատ կարեւոր է»:

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈՅԱՆԸ նույն հարցի վերաբերյալ վստահեցրեց. «Մեր նախարարությունում միայն կիրթ ու գրագետ աշխատակիցներ են աշխատում»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ էլ իր հերթին նշեց. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում բորենիների համաստեղություն չկա»:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ թեպետ  ՀՀ բնապահպանության նախարարությունից խոստացան, որ նախարարի մոտ խորհրդակցությունից հետո նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը կկարողանա պատասխանել «Իրավունքի» հարցին, սակայն այդպես էլ մնացինք պարոն Փիրումյանի զանգին սպասող:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Տարբեր նախարարությունների աշխատակազմի ղեկավարների հետ մեր  ունեցած զրույցներին առավել մանրամասն ծանոթացե՛ք տպագիր «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում