ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է ՈՎ Է ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Արխիվ 12-16ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ Է ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Այս տարվա հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում սպանվել էր ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բացի սերժանտ Վարդան Կիրակոսյանից, ձերբակալվել է ևս մեկը: Տեղեկությունը հաստատելու համար կապ հաստատեցինք ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց տեղեկությունը`ասելով. «Բացի Վարդան Կիրակոսյանից, այս պահին այլ ձերբակալված անձ չկա»:
Մերի Սարգսյանի տեղեկացմամբ Վարդան Կիրակոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասով` դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար:
Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Գրիշա Խաչատրյանի հայրը` Մուրադ Խաչատրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

