ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՙՆՈՎԻ ՍԱԴ՚ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՙՆՈՎԻ ՍԱԴ՚ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Հուլիսի 9-ին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Սերբիա, որտեղ կմասնակցի ՙՆովի Սադ՚ անվանումը կրող միջազգային մրցաշարին: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 9 մարզիկներ: 49 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեն Դանիելյանը, 52-ում Դավիթ Ասատրյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Սպարտակ Թամարյանը: 64 և 69 կգ քաշային կարգերում մեր երկրի պատիվը կպաշտպանեն համապատասխանաբար Արմեն Մխիթարյանն ու Տիգրան Մելքոնյանը: 81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, 91-ում Սերյոժա Հակոբյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գնել Մուրադյանը: Սերբիայում ռինգ դուրս կգա նաև հայկական բռնցքամարտի պատմության մեջ գեղեցիկ սեռի միակ աշխարհի չեմպիոնուհին՝ Անուշ Գրիգորյանը, ով հանդես կգա 51 կգ քաշային կարգում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

