ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԼԻՆԵԼԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԱԽ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՄՆԱԼ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԼԻՆԵԼԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԱԽ-Ի ԿԱԶՄՈՒՄ ՄՆԱԼ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեև «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը արդեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը չի զբաղեցնում, սակայն «Իրավունքի» հարցին`արդյոք Բաղդասարյանը շարունակո՞ւմ է լինել ԱԱԽ-ի խորհրդի կազմում, Բաղդասարյանը դրական պատասխանեց. «Այո, ես ԱԱԽ-ի անդամ եմ, անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմինն է: Իսկ ընդհանրապես ես այս ոլորտում 6 տարվա փորձ ունեմ: Ես եղել եմ 4 տարի ԱԺ նախագահ, 6 տարի էլ ԱԽ քարտուղար, ձեռք եմ բերել մեծ փորձ»:
ՕԵԿ ղեկավարի խոսքով` կարևոր չէ`ինքը որ դաշտում է գործում, բայց եթե կարող է ունենալ իր փոքրիկ ներդրումը կամ վաստակը, ինքը դա պարտավոր է անել:
Փաստորեն, ընդդիմադիր դաշտում լինելը չի խանգարում Արթուր Բաղդասարյանին ԱԱԽ-ի կազմում մնալ:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

