«ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ, ՈՐ ԶԱՆԳԵՔ ՕԳՆԱԿԱՆՍ ԿՎԵՐՑՆԻ, ԻՆՔՆ ԷԼ ՄԻ ՔԻՉ ԾԱԼԸ ՊԱԿԱՍ Ա».ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ, ՈՐ ԶԱՆԳԵՔ ՕԳՆԱԿԱՆՍ ԿՎԵՐՑՆԻ, ԻՆՔՆ ԷԼ ՄԻ ՔԻՉ ԾԱԼԸ
ՊԱԿԱՍ Ա».ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Փաստորեն այն, որ ՀՀԿ խմբակցության կապանցի պատգամավոր Արմեն Սերյոժաեվիչ Կարապետյանը, իր հայրենի մարզում հայտնի է, որպես «ուտող-ուրացող» համապատասխանում է իրականությանը: Պատգամավորական մանդատը նրան շատ արագ մոռացնել տվեց, թե ում շհնորհիվ է ձեռք բերել այն, իսկ ավելի վաղ ում աջակցությամբ էր ընտրվել Կապանի քաղաքապետ: Պատգամավորի հիշողությունից, ըստ երեւոյթին ջնջվել են այն հիշարժան դրվագները, որը, եթե երբ Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նրան չսատարեր ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, ապա նրան այսպես ասած «հում-հում» կուտեր Մաքսիմ Հակոբյանը, ով եւս ուներ քաղաքապետի իր թեկնածուն: Իհարկե, բնական է, որ նման մարդիկ կարող են մոռանալ իրենց լավություն անողներին, բայց, առնվազն տարօրինակ է, որ նման մարդիկ տարիներ անց սկսում օճառվել այն մարդկանց, ովքեր ժամանանակին բացի նվաստացնելուց այլ բա չեն արել: Ինչեւէ մենք չէինք անրադառնա պարոն Կարապետյանին, ով խորհրդարանում աչքի է ընկնում բացառապես պասիվություամբ եւ միջանցքներում միայն այս ու այն կողմ է անում, եւ եթե չկարդայինք պատգամավորի հարցազրույցներից մեկը, որտեղ նա Սյունիքի նախկին մարզպետի արածները ուրանալու հաշվին ջանք չի խնայում բարձրանալ հայր եւ որդի Հակոբյանների աչքին: Վերոնշյալի հետ կապված փորձեցինք զրուցել պարոն Կարապետյանի հետ, եւ հետաքրքրվել ինչով է պայմանավորված նրա բացասական վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուն պես անակնկալի գալով ասաց.
- Ես Խաչատրյանին նորմալ եմ վերաբերում, հիմա արձակուրդում եմ չեմ կարող խոսել, գամ խորհրդարան Ձեր բոլոր հարցերին խոստանում եմ կպատասխանեմ: Հիմա պարզապես վերցրեցի հեռախոսը, բայց եթե նորից զանգեք իմ օգնականը կվերցնի ու խորհուրդ չէի տա իր հետ խոսել, կարող ա Ձեզ կոպտի, մի քիչ ծալը պակաս ա:
- Ինչի Դուք ծալը պակաս օգնականներ ե՞ք պահում:
- Դե ինչ անենք, իրենք էլ են մարդ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

