ԱԱ-2014. ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՉԽՆԱՅԵՑԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ
Արխիվ 12-16ԱԱ-2014. ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՉԽՆԱՅԵՑԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում կայացավ Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը, որն ավարտվեց գերմանացիների ջախջախիչ հաղթանակով՝7:1:
Հանդիպման 11-րդ րոպեին Թոնի Կրոսի փոխանցումից հետո Թոմաս Մյուլերը
բացեց խաղի հաշիվը: Այնուհետեւ գերմանացիները սկսեցին իրենց ֆուտբոլային ներկայացումը. 23-րդ րոպեին իր 16-րդ գոլը խփեց Միրոսլավ Կլոզեն, ով շրջանցեց լեգենդար բրազիլացի Ռոնալդոյի անհատական ցուցանիշը: Այնուհետեւ Թոնի Կրոսը դուբլ ձեւակերպեց, իսկ Խեդիրան Մեսութ Օզիլի փոխանցումիցհետո խփեց առաջին խաղակեսում վերջին գնդակը՝ 0-5: Երկրորդ խաղակեսըգերմանացիները շարունակեցին նույն ոգով. 69-րդ եւ 79-րդ րոպեներին փոխարինման մտած Շյուրլեն խփեց 6-րդ եւ 7-րդ գոլերը՝ 0-7: 90-րդ րոպեին Օսկարը խփեց Բրազիլիայի այսպես կոչված հեղինակության գոլը: Այսպիսով տանտերերը պայքարը լքեցին խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք, որ Գերմանիայի մրցակիցը եզրափակչում կլինի Հոլանդիա-Արգենտինա զույգի հաղթողը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

