ԱՌՋԵՎՈՒՄ 41-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Է

Արխիվ 12-16

ԱՌՋԵՎՈՒՄ 41-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Է


Հայկական շախմատի ներկայացուցիչները շարունակում են ելույթները մի շարք միջազգային մրցաշարերում: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում ավարտված մրցաշարում հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր: 91 մասնակիցների մեջ Գրիգորյանը զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ Մովսիսյանըª 13-րդ:
Իսկ գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը մասնակցում են Իսպանիայի Բենասկ քաղաքում հուլիսի 4-ին մեկնարկած օփեն մրցաշարին, որտեղ 3 տուրերից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 3 միավոր, եւ գտնվում է առաջատարների խմբում: Կարեն Մովսիսյանն իր ակտիվում ունի 2,5 միավոր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էդգար Կարագյոզյանը հաջողություն գրանցեց Փարիզում անցկացված կայծակնային մրցաշարում, որտեղ հայ շախմատիստը 15 հնարավորից վաստակելով 13 միավորª 89 մասնակիցների մեջ նվաճելով առաջին մրցանակը:
Հետ չեն մնում նաեւ հայ շախմատիստուհիները: Եվրոպան ներկայացնող 10 ուժեղագույն երիտասարդ շախմատիստուհիներ հրավիրվել էին Շվեյցարիայի մայրաքաղաք  Ժնեւ` մասնակցելու ՙհավաք-մրցաշարին՚: Հանրահայտ շախմատային գործիչ, գրոսմայստեր Ժուժա Պոլգարը ուշադրության էր արժանացրել եւ Ժնեւ հրավիրվել նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանին: Ողջ միջոցառման ընթացքում հայ շախմատիստուհին իրեն դրսեւորել է գերազանց եւ վերջում էլ անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակել 7,5 միավորª բաժանելով 1-2 տեղերը իսրայելցի միջազգային վարպետ Յուլյա Շվայգերի հետ:
Իսկ շախմատի կանանց Հայաստանի հավաքականն այս օրերին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մասնակցում է Եվրոպայի անհատական առաջնությանը: Հայ շախմատիստուհիները հաջող մեկնարկ են ունեցել. Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը առաջին տուրում  առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: Կուրսովան առավելության է հասել սպիտակներով, իսկ մյուս երեք շախմատիստներըª սեւերով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը պարտվել է առաջին տուրում:
Սակայն շախմատային կարեւորագույն իրադարձությունը դեռ առջեւում է: Օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում տեղի կունենա 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան, որի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները: Վարկանիշային առաջատարը Ռուսաստանի հավաքականն էª 2767 միավորով: Հայաստանի հավաքականի հայտացուցակում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Մեր հավաքականի վարկանիշը 2677 է: Հիշեցնենք, որ 2012թ. Ստամբուլում կայացած Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում