ՃՊԼԸ ՙՎՈՅԱԺԻ՚ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՐԱՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ

Արխիվ 12-16

ՃՊԼԸ ՙՎՈՅԱԺԻ՚ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՐԱՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ


Բոլորը խոսում են անօրինությունից, բայց երբ օրենքը սկսում է գործել` լացուկոծն էլ հետն է սկսվում: Կամ` այսօր բոլորն աղմկում են հավասարության մասին, իսկ երբ օրենքի առաջ են կանգնում` որպես շարքային քաղաքացի, այդտեղ էլ սկսվում է հայտնի արտահայտության գործածումը. ՙԳիտե±ս ես ով եմ՚:
Վերջերս հիվանդանոցում հայտնված դերասան ՍԵՊՈՒՀ ԱՊԻԿՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՙԱյսօր վերջնականապես հիասթափվեցի եւ էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի: Հայաստանն այլեւս չեմ ուզում համարել իմ հայրենիքը... Անչափ ՙցնցված՚ եւ ՙհիացած՚ մեծն Ճանապարհային ոստիկանության` ՙփոսի գայի՚ մականվամբ, վերաբերմունքից եւ աշխատանքից՚:
Մինչ հայ հանրությունը Ս. Ապիկյանին թուրք ու դավաճան էր կոչում, վերջինիս գրառմանն անդրադարձել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ. ՙՆման գրառման պատճառը ՃՈ կողմից 200 հազար դրամի չափով տուգանվելու հանգամանքն է: Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար` չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենեւին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը, կարծում եմ` դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.
Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պարոն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22:10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձեւավորվի ՃՈ հանդեպ՚: Ապա մանրամասնել, որ Ս.Ապրիկյանը մայիսի 23-ին միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է` ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական եւ չհաշվառված ՙՄՏՌ՚ մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը, վարել է Երեւան քաղաքի Բագրեւանդի փողոցով Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ` Մոլդովական փողոցի ուղղությամբ` խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Եվ վերջում իրականությունը բարձրաձայնելուց հետո Ա. Արշակյանը հավելել է. ՙՀարգելի° պարոն Ապիկյան, բարեբախտաբար, ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետեւանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի եւ զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից ու ասում` թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է, եւ սիրել այն, չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել: Հայրենիքը սիրել` նախեւառաջ, իմ պատկերացմամբ, այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգել է նշանակում: Նորից եմ կրկնում, բարեբախտաբար, ծանր հետեւանք չի ունեցել ձեր, այսպես ասած, ՙվոյաժը՚՚:
Այս ամենից հետո, ինչ խոսք, հասկանալի է եղելությունը, բայց սա արդեն վարակի պես մի բան է դառնում, երբ հանրությանը հայտնի դեմքերը, այս կամ այն պետական կառույցի հետ խնդիր են ունենում ու սկսում համացանցով աղաղակել, թե նորին մեծություն երգչիս, արվեստագետիս, դերասանիս այս ասացին, այն ասացին: Այո, հենց դա էլ տարիներ շարունակ մեր տունը քանդել է, որ ամեն մեկն իր հայտնիության աստիճանի, ծանոթ ու բարեկամ օլիգարխի հաշվին ՙբեսպրեդելի՚ մաս էր կազմում, մինչդեռ հիմա եկել է ժամանակը` ընկալելու, որ օրենքի գերակայություն կամ հավասարություն` դրանք արտասահմանյան ֆիլմերից վերցրած լոզունգներ չեն, այլ մենք ենք մեղավոր, որ այն մեզանում չի գործում:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում