ՙՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ` ՄԵՐ ԱԶԳԸ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԿՐԹԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ` ՄԵՐ ԱԶԳԸ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԿՐԹԵԼ՚


Վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ այսօր չունենք հերոսներ, եւ որ իրական հերոսներին փոխարինելու են եկել սերիալային կիսագողական կերպարները: Սակայն, ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ այլ կարծիքի է: Ըստ դերասանի` սերիալներն արտացոլում են իրական կյանքը.

երիալն արտացոլում է եղածը, այն իրականության հայելին է: Դա նրանից է, որ ժամանակին չկասեցրինք այն վատը, որը կամաց-կամաց ծիլեր էր առնում: Եթե երեխան հատակին թքեց, ու նրան դիտողություն չարեցիր, վաղը ուրիշ բան կանի: Պիտի ձեռքից բռնես ու ասես` ինչո±ւ ես դա անում, բալիկ ջան... Երբ Երեւան քաղաքում` Ավանից ինչ-որ մի անասուն ներքեւ իջնելով` երեկոյան ուշ ժամի փոքրիկ կացինով վերք էր հասցնում ծառերին, ու մենք ձեռքը չբռնեցինք, այդ ձեռքը չկտրեցինք, դրա համար էլ, հասավ այստեղ: Մենք պիտի կարողանանք սովորել տիրություն անել այն ամենին, ինչն Աստված տվել է, ոչ թե` թողել ինքնահոսի: Հին խոսք կա` երեխա ծնելը դժվար չէ, երեխա մեծացնելն է բարդ: Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնած` մեր ազգը պիտի կարողանանք կրթել, մի բան, որը հիմա բացարձակապես անուշադրության է մատնվել: Կգա այն սերունդը, որը կսկսի գնահատել:

ՙԱՐՎԵՍՏԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՐԴՈՒՆ ԿԱՏԱՐՍԻՍԻ ԵՆԹԱՐԿԵԼՆ Է՚


-Պարոն Քոթանջյան,  չեք նեղվում, որ Ձեզ վատ կերպարներով են հիշում:
- Ոչ, Ֆրիդրիխ Նիցշեն մի խոսք ունի` չէ որ չարի մեջ կա հետաքրքրության բազմազան գույներ, որի մասին իսկական բարությունը երբեք չի էլ ենթադրի: Այսինքն` կարող ես չարը ներկայացնելով` այնպիսի հետաքրքիր մարգարե լինել, որ բարությունը չունի այդ հնարավորությունը: Բարին բարի է, սահմանափակ շերտեր ունի, իսկ չարությունն այնքան շերտեր ունի: Դրա համար կերպարներն ընտրում եմ ոչ թե նրա համար, որ չար են, այլ` որ շատ ավելի հետաքրքիր են, որովհետեւ ինձ առիթ են տալիս խոսելու ու ներկայացնելու, թե ինչպես է այդ մարդն աստիճանաբար դառնում չար, նախանձ, շահամոլ, այդ մեխանիզմն է հետաքրքիր: Եթե կարողանամ այդ մեխանիզմը վեր բարձրացնել եւ խոսել այդ մասին, իմ բերած օգուտը շատ ավելի լավ կլինի, քան բարի ու հետաքրքիր մարդ ներկայացնելը, որը մտածելու տեղիք չի տալիս: Զուր չէ, որ արվեստի ամենակարեւոր խնդիրներից մեկը մարդուն կատարսիսի ենթարկելն է` ինքամաքրման, ինքնաճանաչման ճանապարհով գնալը: Եթե ներկայացումը խաղալիս` հանդիսատեսը չի ենթարկվում կատարսիսի, նշանակում է նպատակիդ չես հասել: Պիտի հասցնես նրան, որ մարդը սկսի տանջվել, մտածել, դահլիճից դուրս գալուց հետո վերլուծի, թե ինչո±ւ այդպես եղավ... Այդ դեպքում, կամաց-կամաց արեցիր այն, ինչի համար կոչված է արվեստը` ենթարկեցիր կատարսիսի: Կարծում եմ` իմ արվեստի նպատակը հենց դա է:

ՙՔՆՆԱԴԱՏԸ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԻՐ ԱՍԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ԹԵԶԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ՚


-Այսօր կարելի է ասել` կաղում է թատերագիտությունը...
- Ոչ թե մասնագիտությունն է կաղում, այլ, ցավում եմ, որ խորհրդային կարգերը վերանալուց հետո առաջին հերթին, կարծես ինքն իրեն, անպիտանելիության պատճառով մեջտեղից դուրս եկավ խմբագրական ինստիտուտը: Մի բան, առանց որի դրա անհնար է բարձր մակարդակի պահել գրականությունը: Երբ կար խմբագական ինստիտուտ, ոչ թե քեզ արգելում էին այս կամ այն անել, բնական է, դա էլ կար, բայց ամենակարեւորը` քեզ ուղղում էին, բաներ կան որ դրանց մասին չպիտի խոսել, երբ խոսում ես, արդեն դառնում է թույլատրելի: Ցավում եմ, որ մենք ոչ թե կորցրինք թատերագիտությունը, այլ` խմբագրական ինստիտուտը: Հիմա, Թատերական ինստիտուտում կա կինոքննադատների բաժին, նույնիսկ մտածում են, որ բալետի քննադատներ ունենանք: Ժամանակին, հիշում եմ` Կատյա Սարյանը` Սարյանի թոռը, բալետի քննադատ էր, Լենինգրադում սովորեց: Խորհրդային կարգերը նույնիսկ դրա մասին էին մտածում, որ ունենանք բալետի հատուկ քննադատ, որը կարողանա ամեն ինչի մասին խոսել, ոչ թե ասել. ՙԴե, ինձ թվում ա, որ այսպես լինի, ավելի լավ կլինի...՚: Դա ժողովրդի խոսելու ձեւ է: Քննադատը պիտի կարողանա իր ասած յուրաքանչյուր թեզը պաշտպանել կամ դատապարտել, բայց այնքան մասնագիտորեն, որ դա արժեք լինի նաեւ մասնակիցների եւ հասարակ հանդիսատեսի համար: Այնպես որ, այդ հարցում, կարծում եմ, մենք թերի վիճակում ենք, եւ եթե ինստիտուտն իր աշխատանքը ճիշտ դասավորի, մենք կունենանք բոլոր ասպարեզների լավագույն քննադատները: Օրինակ` Ֆրանսուա Տրյուֆոյին գիտենք որպես լավ ռեժիսոր, բայց ֆրանսիական կինոյում նա ի հայտ եկավ նախեւռաջ որպես քննադատ, որը քննադատում էր իրենից առաջվա բոլոր կինոգործիչներին: Նա հարթեց ճանապարհը ֆրանսիական նոր ալիքի ռեժիսորների համար, որը բերեց մեկը մեկից փայլուն ռեժիսորներ, ազատեց, մաքրեց դաշտը, իսկ մաքրողները քննադատներն էին: Այնքան գրագետ են մոտենում, որ ոչ թե կողքից ասեն, թե չընդունեցին, քարկոծեցին, ո°չ, գրագետ, ճիշտ բացատրում են, որ այս հարցում սխալ ես, կա ավելի ճիշտ ճանապարհ, որի արդյունքը կլինի սա: Ես սպասում եմ, որ մեզ մոտ էլ ինչ-որ մի ալիք կբարձրանա, ու այդ ալիքի վրա կծնվեն այն երիտասարդները, որոնք ծանրաբեռնված չեն լինի հին մտածելակերպով:
- Այսինքն` երիտասարդներն այսօր հին մտածելակերպ ունեն:
- Ես չեմ վախենում, որ նրանք ջնջեն այդ ամենը, այդ թվում նաեւ ինձ ու իմ արվեստը: Բայց բերեն նորը, հետաքրքիրը, անպայման կենսունակը եւ ստեղածագործողը: Այսինքն` ամեն ինչը ունենա իր կարեւոր ծնունդը եւ տա հետաքրքիր գործունեություն:

ՙԶԱՐԳԱՑՐԵԼ ԷԻՆՔ
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, ՈՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷՐ՚


-Պարոն Քոթանջյան, Ձեր երիտասարդության տարիներին քննադատությունն ինչպիսի±ն էր:
- Հրաչյա Ղափլանյանը սովորաբար հյուրախաղերից առաջ խելոք մի բան էր անում, հրավիրում էր Ռուսատանի ամենափայլուն թատերագետներին, խնդրում, որ դիտեն այն ներկայացումները, որոնք պիտի տանեինք Մոսկվա: Նրանց դիտողությունները հաշվի էր առնում, եւ ներկայացումը գնում էր Մոսկվա` փայլուն մաքրված վիճակում, այնպիսին, որ դառնում էր արդեն Մոսկվայում խոսակցության առիթ եւ զարմանում էին տեղի արվեստագետները: Այն ժամանակ մենք 3-րդ, 4-րդ քաղաքն էինք միության մեջ, որտեղ գալիս էին ամենալավ թատերական, կինո կամ համերգային գործիչները, որովհետեւ գնահատող մասսա ունեինք, զարգացրել էինք հանդիսատես, որը ամեն ինչ հասկանում էր: Զուր չէր որ մեր` Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ՙԱվտոբուսը՚ ներկայացումը համամիութենական մրցանակաբաշխությունում տասը հավանական մրցանակներից 9-ը ստացավ: Հետո ներկայացումը պարգեւատրվեց ու մեկնեցինք Բուլղարիա: Այնտեղ ներկայացումը խաղացինք որպես Սովետական Միությունում լավագույն հետաքրքիր բեմադրած ներկայացում: Տեսեք` ինչ պատմություն մենք ունենք, շնորհիվ նրա, որ սահմանափակ չենք եղել: Իմ ուսուցիչը չլինելով հանդերձ, քանի որ նա ինձ չի դասավանդել, բայց ես Հրաչյա Ղափլանյանին համարում եմ իմ փայլուն ուսուցիչներից մեկը, իրենից շատ բան եմ սովորել: Նա սովորեցրեց, որ թատրոնում հենց այնպես փորձ չկա, ամեն մի փորձ պիտի խաղաս, կարծես ներկայացում ես խաղում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում