ՊԱՏԳԱՐԱԿՈՎª ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՐԱԿՈՎª ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Վերնիսաժի աղմկահարույց կրակոցների գործն ունեցավ բավականին տարօրինակ շրջադարձ: Այն աստիճան, որ տեղի ունեցածը գնահատելու համար պետք է նույնիսկ դուրս գալ այս գործի շրջանակներից եւ փորձել համեմատություններ կատարել տասնամյակներ շարունակ հայաստանյան իրավապահ համակարգի կողմից թույլ տրված, այսպես ասենք, այն արտառոց գործողությունների հետ: Չնայած համեմատելու համար համակարգից քաջատեղյակ մասնագետները մի քանի ՙպատմական՚ օրինակներ հազիվ կարողացան հիշել:
ԲԺՇԿԱԻՐԱՎԱՊԱՀԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ
Ներկայացնելու համար մեր իրավապահների այս հերթական ՙհերոսությունը՚, թերեւս նույնիսկ հարկ չկա խոսել բուն գործի եւ դրա քննության մասին: Պարզապես հասկանալի լինելու համար` որոշ հանգամանքներ հիշեցնենք: Այսպես. Վերնիսաժի մոտ գտնվող շենքերից մեկի մոտ, ինչպես հայտնի է, մեքենայի կայանման հարցի հետ կապված ինչ-որ կոնֆլիկտ էր տեղի ունեցել մի կողմից Ներսես Մելքոնյանի եւ նրա ուղեկից Վալերի Հովհաննիսյանի, մյուս կողմիցª ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի միջեւ: Արդյունքումª Գ. Առաքելյանն իր մոտ եղած ջնջված համարով ատրճանակից մի քանի վերք էր հասցրել Ն. Մելքոնյանին, Վ. Հովհաննիսյանին եւ Վերնիսաժում այդ պահին գտնվող երեք պատահական մարդու:
Թե այս պատմության մեջ ով մեղքի ինչ բաժին ունի, այդ մասին չէ, որ ցանկանում ենք խոսել: Թեեւ մեկ հանգամանք աչքաթող չանենք: Հուլիսի 3-ին, այսինքնª Վ. Հովհաննիսյանին կալանքի տակ առնելու պատմության նախօրեին բավականին տարօրինակ հրապարակային հայտարարությամբ էր հանդես եկել Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը. ՙԵս մտածում եմ, թե ինչն է պատճառը, որ Վալերիին չեն ձերբակալում, քանի որ արդեն իսկ Նորայր Մելքոնյանին առաջադրված խուլիգանության հոդվածում ասվում էª մի խումբ անձանց կողմից արված խուլիգանություն: Այդ դեպքում նրա հետ եղել է Վալերի Հովհաննիսյանը, եւ, բնականաբար, դա նրան պետք է վերաբերվի՚:
Եվ կարծես հենց Ե. Սարգսյանի այս ՙտարակուսանքները՚ փարատելու համար էր, որ հենց նույն օրը բավականին տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ հիվանդանոցում, որտեղ շարունակում էր բուժվել Վ. Հովհաննիսյանը: Ստանալով ահազանգª մենք եղանք այնտեղª բախվելով նման միջադեպի: Նախ նշենք, որ այդ պահին, թեեւ Վ. Հովհաննիսյանը համարվում էր այս փուլում ոչ հիվանդանոցային բուժման ենթակա, սակայն նման վիճակում էր. ընթերցողին հեռու պահելով բժշկական տերմինաբանությունից` ներկայացնենք այսպես: Ստացել է նաեւ գոտկատեղից բարձր հատվածի վերքեր, եւ վիրահատությունից հետո աղին դեռ մնում է որովայնից հանված: Այդպես պետք է հիվանդանոցից դուրս, սակայն անկողնային վիճակում մնա դեռ մի որոշ ժամանակ, մինչեւ անցկացվի երկրորդ վիրահատությունը: Այդպիսովª նրան դուրս էին գրում տանն անկողնային վիճակում այդ փուլը մնալու համար, մինչդեռ իրավապահներն այցելել էին հիվանդանոցª Վ. Հովհաննիսյանին բաժին տանելու եւ ձերբակալելու նպատակով: Փորձեցինք բժիշկներից պարզել, որ եթե հիվանդանոցից դուրս գալուն պես հիվանդի վիճակը վատանա, բարդություններ առաջանան, ո±վ է պատասխան տալու: Պատասխանեցին, թե իրավապահները: Իրավապահներին ենք հարցնում, նրանք էլ նույն համառությամբ պատասխանատվությունը գցում էին բժիշկների վրա: Էլ չասած, որ իրավապահները բացատրեցին նաեւ, որ ձերբակալելու դեպքում մինչեւ 72 ժամում կալանքի որոշում կայացնելը նա նաեւ բանտային հիվանդանոց տեղափոխվելու իրավունք չունի: Մի խոսքովª այս ամենը շարունակվեց այնքան, մինչեւ ժամանեց հիվանդանոցի համապատասխան բաժնի վարիչը, ով ոստիկաններին ցույց տալով Վ. Հովհաննիսյանի արյունահոսող վերքերը, տեղեկացրեց, որ հետագա բարդացումների պատասխանատվությունը կմնա ոստիկանների վրա: Դրանից քիչ հետո արդեն ժամանեց գործով քննիչը եւ արդեն տեղում կայացրեց ձերբակալության որոշում:
ՙՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ՚ ՙՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ՚ ԴԵՄՔԸ
Եվ ահա հաջորդ օրն իրավապահներն իրենք իրենց գերազանցեցին. այս անգամ որոշել էին Վ. Հովհաննիսյանին կալանքի ենթարկել եւ, ըստ մեր տվյալների, այդպես էլ չստանալով երաշխիք, որ տեղափոխությունը կրկին նրա մոտ արյունահոսություն չի առաջացնի, նրան դատարան տարան շտապօգնության միջոցով: Մի կողմ թողնելով անգամ այս իրավիճակի իրավական կողմը, նշենք միայն, որ իր իսկ ավտոմեքենայում գնդակահարված Վ. Հովհաննիսյանը դատարանի դահլիճում ստիպված էր իր կալանքի որոշմանը սպասել բառիս բուն իմաստով պատգարակի վրա, մի քանի ժամ, արյունահոսող վերքով եւ գերբարձր զարկերակային ճնշումով: Մի խոսքովª գործնականում անգիտակից վիճակում, այն աստիճան ճանր, որ անգամ դատավորն էր պարտադրված երկու-երեք անգամ նիստն ընդհատել: Այն, որ դրանից հետո կայացրեց կալանքի որոշումը, հիմք տալիս է ենթադրել, թե ինչ ճնշումներ են եղել:
Բայց սա էլ վերջը չէ. նույն պատգարակով Վ. Հովհաննիսյանին դատարանից տեղափոխում են կալանավայր: Վիճակն այնքան վատ էր, որ, պատկերացրեք, կալանավայրում հրաժարվում են նրան ընդունել: Բռնում են բանտային հիվանդանոցի ուղին, եւ այստեղ էլ նորից մեկ-երկու ժամ հրաժարվում են նրան ներս առնել: Մի խոսքովª մի կերպ ներս են թողնում, եւ դրանից հետո էլ այս օրերին տեղեկացանք, որ այդ վիճակում ընդունված հիվանդին տեղավորել են փակ խցում, գործնականում առանց բժշկական օգնության: Մեկ-մեկ ցավազրկող են ներարկում եւ վերջ:
Եվ վերջում կրկին հիշեցնենք, որ խոսքը մեկի մասին է, ում նույնիսկ անհասկանալի է, թե ինչում են մեղադրում: Լավ, ասենք մեղադրանքները տեղին են եւ դատարանում էլ կհաստատեն: Բայց խոսքն ընդամենը խուլիգանության մասին է, ինչը Հայաստանում կարելի է տեսնել ամեն քայլափոխի, եւ նման մեղադրանքների դեպքում բնակավայրից չբացակայելու որոշումը միանգամայն բավարար է: Կամ միգուցե գործը վարող քննիչը մտածում է, թե այդ վերքերով Վ. Հովհաննիսյանը կփախչի± կամ կխոչընդոտի± նախաքննությանը. հետաքրքիր կլիներ նման միամիտ քննիչ տեսնել:
Այսքանից հետո, եթե Վ. Հովհաննիսյանի առողջությանը անուղղելի վնաս հասցվի, հետաքրքիր է, թե ո±վ է պատասխան տալու: Միանգամից ասենքª ոչ ոք: Իսկ ի±նչ կլինի, երբ դատարանում ապացուցվի, որ տվյալ անձը այս պատմության մեջ չնչին մեղք ունի. մեկ է, էլի ոչ ոք պատասխան չի տա...
Ցավոքª սա է մեր իրականությունը, երբ կարելի է օրենքի պաշտպանի դիմակի տակ անել խելքիդ փչածը եւ որեւէ պատասխանատվություն չկրել: Չէ, գործով քննիչին էլ չի կարելի մեղադրել, նա էլ է հրաման կատարող: Բայց մեկ է, այսքանից հետո ինչքան էլ ՙհրեշտակ՚ խաղան, գոնե այս ամենը տեսնողի համար իրավապահի հեղինակությունը ՙսատանայականից՚ այն կողմ չի անցնի:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

