ՙՙՙՙՀԵՖԵՐՆԸ ԻՐ ԱՌՋԵՎ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՄՆ-Ի ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔԸ՚

Արխիվ 12-16

ՙՀԵՖԵՐՆԸ ԻՐ ԱՌՋԵՎ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՄՆ-Ի ՁԵՌՔԻ ԽԱՂԱԼԻՔԸ՚


Օրերս ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույցներից մեկում խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել բուն Լեռնային Ղարաբաղը եւ դրան շրջապատող տարածքները, եւ կարեւոր է, որ մյուս յոթ տարածքները (բացի միջանցքից) վերադարձվեն Ադրբեջանին:

ՙՙԻՐԱՎՈՒՆՔԻ՚ ԴԵՄ ԱՅՍ ԱԿՑԻԱՆ ԵՎՍ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՀԵՆՑ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ՚


Վերոնշյալ հայտարարության հետ կապված` ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության հիմնադիր եւ հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. ՙԸնդհանրապես վերջին շրջանում ամերիկյան դեսպանն իրեն շատ լկտի է դրսեւորում: Հիշում եմ` դեռ մեկ տարի առաջ նա կրոնի հետ կապված ֆորում էր կազմակերպել, որտեղ խնդիր էր դրված Հայ առաքելական եկեղեցուն պարտադրել, որ հրաժարվի իր ավանդույթներից: Բայց հետաքրքիրն այն էր, որ տվյալ ֆորումին չէին հրավիրել Հայ առաքելական եկեղեցուց որեւէ մեկին: Փոխարենը` հավաքել էին բոլոր աղանդավորներին` գլխավոր գրանտածիծ Ստեփան Դանիելյանի գլխավորությամբ, իսկ երբ ես ներս մտա, վերջինս մոտեցավ ինձ` ձեռք մեկնելու, իսկ ես ասացի նրան. ՙԵս Հուդային ձեռք չեմ մեկնի, իսկ դու Հուդա ես, դու երեսուն արծաթով ծախել ես քո հայրենիքը եւ դարձել օտարերկրյա գործակալ՚: Ինչեւէ, ֆորումը սկսվեց հենց նրանով, որ Հայ  առաքելական եկեղեցին պետք է հրաժարվի իր ավանդույթներից, երբ ես ընդհատեցի ֆորումի կազմակերպիչներին, որին ներկա էր նաեւ Հեֆերնը, եւ հարցրի, թե ինչու Առաքելական եկեղեցուց որեւէ մեկը չկա, ինձ հեւտեւյալ պատասխանը տվեցին. ՙՔո հարցը հռետորական է, ուստի` մենք չենք պատասխանի՚: Ֆորումի ընթացքում փորձում էին ներկաներին համոզել, որ միասեռականությունը բնական երեւույթ է. այնպես, ինչպես աջլիկներ եւ ձախլիկներ են ծնվում, այնպես էլ` միասեռականներ կարող են ծնվել: Ես չդիմացա եւ կրկին ընդհատեցի նրանց` ասելով, որ միասեռականությունը ձեռքբերովի վարժանք է, ինչպես օրինակ` ոչ ոք չի ծնվում թմրամոլ կամ հարբեցող, այդպիսին դառնում են: Սա իրենց շատ վրդովեցրեց, եւ իրենք ստիպված ընդհատեցին իրենց ֆորումը, որի համար շատ ուրախացա: Սա պատմում եմ զուտ նրա համար, որ հանրությանը հիշեցնեմ, թե ով է Հեֆերնը,  որն իր առջեւ խնդիր է դրել Հայաստանը դարձնել ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը: Վերջերս, նույն Ջոն Հեֆերնը դեսպանատանը պարգեւատրեց միասեռականությունը, աղանդավորությունը տարածող եւ ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ներին: Եվ հիմա, ըստ երեւույթին, Հեֆերնը կարծում է, որ Հայաստանում աղանդավորության տարածման, արյունապղծության եւ գոմիկների հարցը լուծել է, հիմա էլ անցել է Ղարաբաղի հարցի լուծմանը: Իսկ սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն դեռ չի կարողանում մարսել այն, որ Հայաստանը ընտրել է Եվրասիական միությունը եւ ոչ թե` Եվրամիությունը, սա է խնդիրը: Որովհետեւ ամերիկացիները շատ լավ գիտեն են, որ ամբողջ այդ տարածքները, ընդհուպ Բաքու, պատմական Հայաստանի տարածքներն են, եւ այսօր, դրանով հանդերձ, նրանք փորձում են մեր բարոյական վիճակը խաթարել` փորձելով այդ կերպ ճնշել մեզ: Այսօր Ջոն Հեֆերնը եւ իր նմանները` օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ մենք ընտրել ենք Եվրասիական միությունը, ուզում են մեզ, այսպես ասած, պատժել: Հեֆերնը Եվորոպայից շատ խիստ պահանջեր է ստացել, այն է` Հայաստանում տարածել նույնականացման քարտը, միասեռականությունը, արվամոլությունը, արյունապղծությունը, այն ամենը, ինչը մեր բարոյականությունը, մեր հավատքը մեզ թույլ չի տալիս: Ուստի` այս պայմաններում մենք պետք է համախմբվենք եւ կարողանանք կանգնել եւ Հեֆերնին ասել հետեւյալը.ՙԴու դեսպան ես, դու մեր երկրում քաղաքականություն վարելու իրավունք չունես, քեզ տրված սահմանները մի անցի, ոտքդ քո վերմակի չափ պարզի՚:
Պարոն Ստամբոլցյանը հավատացած է նաեւ, որ. ՙՋոն Հեֆերնի քաղաքականության մեջ մտնում է նաեւ այն, որ գրանտածիծ կառույցները կատաղած հարձակվեն ՙԻրավունք՚ թերթի` ի դեմս գլխավոր խմբագրի` Հովհաննես Գալաջյանի վրա: Որովհետեւ ՙԻրավունքը՚ ասօր եվրոպական ՙարժեքների՚ դեմ պայքարող, ընդդիմացող ուժերից մեկն է: Մի լրատվամիջոց, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել վերջիններիս կեղտոտ արարքների տարածմանը: Դրա համար իրենք որոշել են թերթին այդ կերպ խեղճացնել, որպեսզի մի հսկա պայքարող ուժից ազատվեն, իսկ ՙԻրավունքը՚ նմաների դեմ չափից դուրս ակտիվ է պայքարում, որը խանգարում է նրանց գործունեության ակտվիացմանը: Այնպես որ, ՙԻրավունքի՚ դեմ այս ակցիան եւս ուղիղ գծով ղեկավարում է հենց Ջոն Հեֆերնը, ով կանգնած է այսօր Հայաստանում գործող 3700 գրանտածիծ ՀԿ-ների թիկունքին, որոնք գործում են դրսի փողերով` հայրենիքի եւ եկեղեցու դեմ: Նրանք բոլոր իրենց ընդդիմացող լրատվամիջոցներին, անհատ անձանց, ՀԿ-ներին դատի են տալիս` մտածելով, որ այդ կերպ կարող են ազատվել իրենց ընդդիմացողներից: Հերթն ինձ էլ է հասել, ինձ էլ փորձում են դատի տալ Եհովայի վկաները, ովքեր այնքան են լկտիացել, որ Ֆրանսիայի հրապարակում կանգնած` ստենդը դրած, իրենց քարոզչական աշխատանքն են կատարում՚:
Հասարակական գործչի խոսքով. ՙՕգոստոսին Հայաստանում լինելու էմասոնների ժողով, եւ արդեն այսօր` ՙՄոսկվա՚ կինոթատրոնի մերձակայքի ծառերը կտրում են եւ դրանց փոխարեն` մասոնական սիմվոլ ակացիաներ են: Ինչ խոսք, ակացիան գեղեցիկ ծառ է, բան չունեմ ասելու, բայց իրենք այդ կերպ ժողովից առաջ` լկտիաբար իրենց ներկայությունն են ուզում ցույց տալ: Հայաստանում կա մի շերտ, որը բարձրաձայնում է, որ իրենք մասոն են, եւ կա մի շերտ, որը գաղտնի է, բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր ակնհայտ ասում են, որ իրենք մասոն են, ինչպես օրինակ` Ռուբեն Գեւորգյանցը, Հրանուշ Խառատյանը եւ այլք՚:

ՙԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՈՉ ՎՀԱՏԵՑՆՈՒՄ Է,
ՈՉ ԷԼ` ՄՏԱՀՈԳՈՒՄ՚


ԼՂՀ-ի հետ կապված` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարության վերաբերյալ փորձեցինք տեղեկանալ նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով հետեւյալ տեսակետն արտահայտեց.
- Դեսպանի հայտարարությունը մեզ ոչ վհատեցնում է, ոչ էլ` մտահոգում, քանի որ Արցախը բազմիցս հայտարարել է, որ վերադարձ դեպի անցյալ չկա: Ե°վ սահմանների, ե°ւ կարգավիճակի առումով, Արցախը միտված չէ անցյալ վերադառնալ: Մենք ունենք հստակ դիրքորոշում, որը կմնա անփոփոխ: Մենք չափազանց թանկ գին ենք տվել դրա համար, եղել են զոհեր, անդառնալի կորուստներ, ցավեր ու տառապանքներ: Տարածքները վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար` դա ուղղակի անհնար է:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, կարելի± է սա համարել ԵԱՀԿ ՄԽ համընդհանուր պաշտոնական դիրքորոշում:
- Ոչ, քանի որ հակամարտությունն ընդհանրապես կարգավորվում է կողմերի համաձայնությամբ, երբ բոլոր կողմերը գալիս են մի ընդհանուր հայտարարի: Իսկ այս դեպքում` կողմերը համաձայն չեն: Բանակցային գործընթացում գործում է հետեւյալ սկզբունքը. եթե մեկ հարցի շուրջ կա որեւէ անհամաձայնություն, ապա մոտեցումն անընդունելի է: Սա ավելի շուտ երեւի ԱՄՆ-ի տեսակետն է, քանի որ դեսպանը անում եւ ասում է այն, ինչը իր պետության հայեցակարգում է: Չնայած, այդ հայեցակարգը կարող է բազմիցս փոփոխվել: Մենք տեսնում ենք, թե կյանքում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում: Հետեւաբար, սա անփոփոխ երեւույթ չէ, պարզապես հայտարարություն է, որը ներկա պահին միգուցե Վաշինգտոնի տեսակետն է, բայց դա չի նշանակում, որ դա վերջնական մոտեցում է: Բացի այդ, Վաշինգտոնը կարող է միայն իր կարծիքը հայտնել, բայց չի կարող պարտադրել մյուսներին եւ չի էլ անի դա: Այնպես որ, Ադրբեջանը, ի վերջո, պետք է իր մեջ համարձակություն գտնի եւ ընդունի Արցախյան պետության անկախությունը, այնուհետեւ նստի մեզ հետ բանակցային սեղանի շուրջ, որպեսզի բոլորս միասին լուծենք սահմանների հարցը: Բայց այդ հարցն այնպես է լուծվելու, որպեսզի վերադարձ չլինի անցյալին: Սա նշանակում է, որ եթե սահմանների առումով Արցախը լինի ինչ-որ ձեւով խոցելի, հակառակորդն անպայման դրանից օգտվելու է, հետեւաբար` սահմանների հարցը պետք է այնպես արտացոլվի, որպեսզի որեւէ մեկի մոտ ռեվանշի զգացում չծնվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում