ՙՙՙԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ՀԵՖԵՐՆԸ ՊԵՏՔ Է ՔԻԹԸ ԽՈԹԵՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ՀԵՖԵՐՆԸ ՊԵՏՔ Է ՔԻԹԸ ԽՈԹԵՐ
ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚


ՙԵս եւ Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որեւէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտեւի՚: Այս մասին իր հայտարարությունն է կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպամ Ջոն Հեֆերնը` նախորդ շաբաթ կրկին հիշեցնելով ավելի վաղ իր եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած պնդումները` Լեռնային Ղարաբաղի ներկայիս տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս առիթով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ սա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, որի պատճառով էլ, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից կոշտացումներ կարող են լինել:
-Դժվարանում եմ ասել, թե ինչու է նա այդպես ասել, բայց պետք է միանշանակ ասել, որ հիմք պետք է ընդունել համանախագահների ասածը, իսկ դեսպանի ասածը եւս կարեւոր է, բայց ոչ պաշտոնական է:
- Բայց չէ որ Հեֆերնը ներկայացնում է ԱՄՆ-ն:
- Այո, բայց նա չի արտահայտում պաշտոնական տեսակետ, այլ միայն հայտարարություն է կատարում: Պարզապես, պետք է հասկանալ, թե Հեֆերնը ո±ր քաղաքական մասի կամ ականջի համար է նման հայտարարություն կատարել: Տարածքների վերադարձման մասին միշտ էլ խոսվում է, եւ եթե գա մի օր, երբ ամբողջությամբ լուծված կլինի Արցախի հարցը, անվտանգությունը, այդ ժամանակ էլ կարելի է մտածել, խոսել որոշ տարածքների վերադարձման մասին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Ես լուրջ չեմ ընդունում դեսպանի այդ հայտարարությունը: Եվ ամեն մի իրավիճակում արված ինչ-ինչ հայտարարությունները ինֆորմացիա են, երբեմն ճնշում գործադրելու միջոց են, բայց լուրջ տեսակետ չի կարելի համարել:
- Նա նաեւ ասել է, որ ՙՈրոտան՚ հէկ-ը պետք է անվերապահ վաճառել ԱՄՆ-ին...
- Դա ընդամենը ցանկություն է, ինչպե±ս կարելի է այն վաճառել ամերիկացիներին:
- Չեք կարծում, որ այս դեսպանը շատ է իր քիթը խոթում մեր երկրի գործունեությանը:
- Այո, իհարկե: Նորից եմ ասում, ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցման հարցում Եվրոպայի հետ հարաբերություններն ավելի մեղմ են, քան ԱՄՆ-ի, որը բնականաբար պետք է փորձի ճնշումներ իրականացնել թե° տնտեսապես, թե° քաղաքականապես, ինչը բնական է: Բնականաբար, նա էլ քիթը խոթելու է եւ փորձելու է ճնշումներ իրականացնել:  
- Օրեր առաջ նույն դեսպանը իր կողմից պարգեւատրել է մի համասեռամոլի եւ ֆեմինիստական շարժման ներկայացուցչի: Սրան ինչպե±ս եք նայում:
- Շատ բացասական եմ նայում: Սա նաեւ վերը նշված քաղաքականության շարունակությունն է: Նա շատ լավ է ուսումնասիրել մեր երկրում համասեռամոլների իրավիճակը, եւ պարգեւատրումն էլ ցուցադրական մի բան է:
- Տեղյակ եք, որ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերադարձել է Միացյալ Նահանգներից բավականին ՙզինված՚ եւ ինչ-ինչ հայտարարություններ է կատարում: Նա գտնում է, որ ԲՀԿ-ն հիմնել է ՀՀ երկրորդ նախագահը: Կիսո±ւմ եք այս տեսակետը:
- Ես չեմ կիսում այն ամբողջությամբ: Գուցե Ռ. Քոչարյանը տեղյակ է եղել կամ որեւէ քաղաքական համաձայնություն է ունեցել ԲՀԿ-ի հետ, բայց որ նա է ստեղծել ամբողջությամբ` համաձայն չեմ: Հնարավոր է` իր նախագահության օրոք դրական է նայել այդ կուսակցության ստեղծմանը:
- Եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ն ստեղծվեց հենց Քոչարյանի ղեկավարման տարիներին, ապա ինչ-որ առումով պատգամավորի ասածը արդյո±ք չի համապատասխանում իրականությանը:
- Ստեղծվելն ուրիշ բան է, բայց հովանավորյալ լինելն ուրիշ բան է, քանի որ առաջին նախագահի օրոք էլ շատ կուսակցություններ են ստեղծվել: ԲՀԿ-ն ստեղծել է Գագիկ Ծառուկյանը, եւ նա քիչ հնարավորություններ չի ունեցել` այն ստեղծելու համար: Բացի այդ, անցել են տարիներ, եւ շատ հարցերում արդեն կան շատ անհամաձայնություններ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի միջեւ` իրենց հայտարարություններում: Եվ եթե  անգամ նա օգնել է այդ կուսակցությունը ստեղծելու հարցում, ապա չենք կարող բացառել, որ տեղի են ունեցել դիրքորոշումների փոփոխություններ:
- Տիկին Փոստանջյանը նաեւ կասկածի տակ է դրել ՙքառյակի՚ գործունեությունը:
- Կասեմ, որ ՙքառյակի՚ մեջ դժվար թե լուրջ գաղափարական համաձայնության գան, որը կյանքն է ցույց տալիս: Ընդդեմ կարող են միավորվել, այլ ոչ թե հանուն: Կասկածում եմ, որ այդ չորս կուսակցությունները բոլոր հարցերում համաձայնության գան: Նրանք պարզապես խորհրդարանում հասկանալով, որ միավորվելով` արդյունավետությունն ավելի մեծ է, ինչ-ինչ հարցերում ընդդեմ իշխանութունների կգնան, բայց արմատական ընդդիմություն չեն կարող դառնալ եւ առավել եւս` մասսաներ տանել իրենց հետեւից: Այս հարցում Զ. Փոստանջյանի հետ համաձայն եմ:
- Նա նաեւ ասել է, որ պետք է Հայաստանը լինի` առանց գործող նախագահի:
- Բնականաբար, բացասական եմ վերաբերվում, եւ չկա այն մարդը մեր դաշտում, ով իր փորձառությամբ, անցած ճանապարհով ավելի լավ կարողանա մեր խնդիրները լուծել:
- Ձեր կարծիքով` ինչո±ւ է ընդդիմությունը ցանկանում ճտերն աշնանը հաշվել, եթե հասարակությունը, իրենց ասելով, ունի դժգոհություններ:
- Մի պարզ պատճառով, որ այդ դժգոհություններն այդքան էլ շատ չեն:

ՙՕԵԿ-Ը ՄԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ, ՔԱՌՅԱԿԸ` ԱՅԼ՚

-Այդ դեպքում` ՕԵԿ-ն ինչու է մոտ օրերս հանրահավաք կազմակերպում, այլ ոչ թե աշնանը:
- Որովհետեւ ՕԵԿ-ն ուրիշ խնդիր է լուծում, քառյակը` այլ: Նրանք նոր են մտել ընդդիմություն, պետք է դեռ աշխատեն ժողովրդի հետ եւ հին կապերը վերականգնեն:
- Պարոն Ալեքսանյան, ինչն է պատճառը, որ ուշանում է ՄՄ-ին անդամագրվելու հարցը:
- Այն, որ անդամագրվելու ենք, դա փաստ է, քանի որ կա քաղաքական որոշում: Սակայն հիմա կան որոշակի տեխնիկական հարցեր: Չի բացառվում, որ Ադրբեջանի հետ կապված հարցերն էլ առաջ գան, նկատի ունեմ տարածաշրջանային առումով, ինչը ենթադրություն է, հաստատ  չեմ կարող ասել, բայց միեւնույն ժամանակ կան նաեւ կանոնակարգի մշակման, ելքի, մուտքի խնդիրներ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում