ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ` ԸՆԴԴԵՄ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ից բավականին երկարատեւª մեկշաբաթյա այցով Հարավային Ամերիկայում է: Այցի շրջանակներում Ս. Սարգսյանը այս օրերին Արգենտինայում է, որտեղից կմեկնի Ուրուգվայ, ապաª Չիլի:

ԵՎ ՆՈՐԻՑ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԽԱՂԸ


Ինչքան էլ Լատինական Ամերիկան մեզանից հեռու է, այդ տարածաշրջանի հետ որոշ ուշագրավ առնչություններ, այնուամենայնիվ, ունենք: Առաջին նման հանգամանքը, իհարկե, այդ երկրներում առկա թեեւ համեմատաբար փոքրաքանակ, սակայն քաղաքականապես բավականին ակտիվ հայկական համայնքի առկայության փաստն է: Ու, թերեւս, հենց այդ քաղաքական ակտիվության արդյունքում է, որ Հայաստանի համար մի շարք գլոբալ թեմաներով, օրինակª Ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղի հարցով հարավամերիկյան տարածաշրջանի կոնկրետ երկրների պաշտոնական դիրքորոշումը հնուց ի վեր եղել է ի նպաստ մեր երկրի: Եվ այս ամենից բխող երկրորդ գործոնը. ամիսներ առաջ Հայաստան այց կատարած Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն մեկնեց նաեւ Ղարաբաղ, ինչը պաշտոնական Բաքվի բուռն դժգոհությունը հարուցեց: Սակայն այդ այցի շրջանակներում քիչ չէին խոսակցությունները, որ Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայը արդեն այս աշնանը կարող է դառնալ նաեւ ԼՂՀ անկախությունը առաջինը ճանաչած պետությունը: Եվ ահա այս աշնանը, թերեւս, լատինաամերիկյան տարածաշրջանում Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով կարծես թե բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եւ Ս. Սարգսյանի այս այցը, թերեւս, պետք է դիտարկել նաեւ այդ հարթությունում: Ընդ որում, թերեւս, դա կապելով նաեւ մի կողմիցª Եվրասիական միությանը Հայաստանի սպասվող անդամակցության, մյուս կողմից էլª Լատինական Ամերիկայում Ռուսաստանի գնալով ամրացող դիրքերի փաստի հետ:
Սակայն այս ամենից զատ օրերս Թուրքիայից եւս ակնարկներ հնչեցին Հայաստանի հետ նոր հարաբերությունների մասին, ու, անշուշտ, ամենեւին էլ պատահական չէ, որ դա եւս ֆոկուսացված է առաջիկա աշնան վրա:
Խոսքն անցած շաբաթ թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն պնդման մասին է, թե իբր գործող վարչապետ եւ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ապագա նախագահ Էրդողանը հրահանգել է աշխատանքներ սկսել Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ այն հաշվարկով, որ արդեն սեպտեմբերին հնարավոր լինի այդ գործընթացն ավարտել: Իհարկեª դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչի հերքման նմանվող հայտարարությունը, թե. ՙԹուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանի հետ սահմանի բացման հարցն օրակարգում ընդգրկելը հնարավոր է համարում Հարավային Կովկասում խնդիրների համապարփակ ու տեւական կարգավորման դեպքում...՚: Բայց չնայած դրան` դժվար չէ հասկանալ, որ սահմանը բացելու մասին Էրդողանին վերագրվող այս խոսակցությունները հազիվ թե առանց պաշտոնական Անկարայի իմացության` դրված լինեին շրջանառության մեջ: Ընդ որում, դա առաջինը ներկայացրած թուրքական Taraf-ը ակնարկում է նաեւ, թե դեպի որ կողմ են տանում սահմանը բացելու մասին հայտարարության թելերը. ՙԱլիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը՚: Այսինքն, որ հենց Վաշինգտո±նն է շահագրգռված սահմանի բացմամբ եւ այն աստիճան, որ դա կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների լավ կամ վատ լինելու վրա±: Դա, իհարկե, նոր բան չէ: Հազար անգամ խոսվել է նաեւ այն մասին, որ նույն վաշինգտոնյան ծագում ունեցող հայ-թուրքական հաշտեցման հին գործընթացի իմաստը Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք տեղաշարժելն ու ռուսներից հեռու պահելն է: Ակնհայտ է նաեւ, որ վաշինգտոնյան այս ցանկությունները, որոնք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո բավականին սառել էին, միանգամից սկսեցին սրվել այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Եվրասիական միությանն անդամակցելու իր ծրագրերի մասին, եւ ինչքան այդ գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, այնքան ԱՄՆ-ի համար կարեւորվում է թուրքական սահմանը բացելու խնդիրը: Եվ ահա Taraf-ն էլ, ըստ էության, շրջանառության մեջ է դնում հենց այդ միտքը, որ այս օրերին սահմանները բացելու հարցով Էրդողանը գտնվում է լուրջ ճնշումների տակ: Առավել եւս, որ վերջին  ամիսներին Ցյուրիխյան արձանագրությունների հետ կապված նույնն է ակնարկում նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, թե. ՙԵս հավատում եմ, որ մենք հիմա հնարավորություն ունենք վերակենդանացնել գործընթացը՚:

ԷՐԴՈՂԱՆԸª ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ

Իհարկե, ապագան ցույց կտա, թե ԱՄՆ-ին որքանով կհաջողվի պարտադրել Էրդողանինª գնալ սահմանները բացելուն: Բայց ակնհայտ է, որ ճնշման հնարավորություններն առավել քան շատ են: Նախª ցանկացած պահի Թուրքիայում կարող է ետ գալ ՙհեղափոխական՚ իրավիճակը, որն անցած տարվանից սկսած պարբերաբար նկատվում է: Այդ ֆոնինª Էրդողանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ սպասվող նախագահական ընտրություններում: Եվ, վերջապես, Թուրքիայի նկատմամբ ճնշումների շատ ավելի լուրջ օջախ է ներկայումս ձեւավորվում Իրաքում: Թե ինչ ավարտ կունենա Իրաքի իշխանությունների եւ այդ երկրի մոտ 1/3-ն իր վերահսկողության տակ առած ու նոր Իսլամական խալիֆաթ պետության հիմնադրումն ազդարարած ՙԻրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման պատերազմը, իր հերթին կարող է էականորեն փոխել Մերձավոր Արեւելքի քաղաքական դիմագիծը: Բայց ահա այդ իրավիճակի ֆոնին Իրաքի քրդական ինքնավարությունը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոր պետությանª Քուրդիստանի ստեղծման մասին, ինչն արդեն իսկ արժանացել է մի շարք երկրների, այդ թվումª Իսրայելի աջակցությանը: Թեեւ իրաքյան քրդերն այս պահին բավականին աշխույժ նավթային առեւտրի մեջ են Թուրքիայի հետ, սակայն դժվար չէ կռահել, որ այն պահին, երբ Մերձավոր Արեւելքի ցանկացած հատվածում ի հայտ կգա Քուրդիստան անունով պետություն, այն միանգամից մագնիսի պես դեպի իրեն կձգի քրդաբնակ մյուս բոլոր տարածաշրջանները, կոնկրետ դեպքումª նախ Սիրիայի, ապաª Թուրքիայի հաշվին: Արդյունքումª շատ մեծ է դառնում բավականին ընդարձակ սահմաններով, մի քանի տասնյակ միլիոն բնակչությամբ, ածխաջրածնային պաշարներով հարուստ Քուրդիստանի ձեւավորման հավանականությունը, որին էս գլխից իր օժանդակությունը հայտնելովª Իսրայելն ակնարկում է, որ պատրաստ է հետագայում ձեւավորել ամենասերտ հարաբերությունները: Այսինքնª իր երբեմնի սերտ դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները գործնականում մինչեւ վերջ փչացնելուց հետոª Իսրայելն ակնհայտորեն ձգտում է տարածաշրջանում իրեն դաշնակից նոր ուժային կենտրոնի ստեղծմանը, որը մի կողմից կկախվի Թուրքիայի, մյուս կողմիցª Իրանի գլխին:
ԱՄՆ-ը եւս մի շարք խնդիրներ ունի վերահսկողությունից լրիվ դուրս եկած Թուրքիայի հետ, ու Քուրդիստան ¥որը, ի վերջո, չմոռանանք, որ ամերիկյան նախագծերից է¤ կոչվող այդ զսպաշապիկը այս պահին իրողության վերածելու սպառնալիքը կարող է Էրդողանին պարտադրել մոռանալ ինքնուրույն քաղաքականության բոլոր երազանքների մասին:
Եվ, վերջապես, մոտենում է 2015թ.ª Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը եւս Վաշինգտոնի ձեռքին Էրդողանին ճնշելու եւս մեկ հզոր լծակ է:
Իհարկեª ԱՄՆ-ը կարող է հակառակ կողմից էլ գալª փորձել Ղարաբաղում հայերին պարտադրել թեկուզեւ որոշ փոքր զիջումների, որից հետո Անկարայի պայմանը կբավարարվի, եւ սահմանը կբացեն: Իհարկեª այս ուղղությամբ էլ բուռն աշխատանք կա, որի գագաթնակետը, թերեւս, կդառնա Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սակայն բանակցային գործընթացը դրանից հազիվ թե մազաչափ անգամ առաջ գնա, այսինքնª մինչ այդ եղանակով փորձեն Հայաստանին ինչ-որ զիջողություններ պարտադրել, մեր երկրի անդամակցությունը Եվրասիական միությանը արդեն փաստի կվերածվի, որից հետո թուրքական սահման բացելը, միգուցե արդեն ռուսների համար դառնա ձեռնտու եւ ԱՄՆ-ի համարª հակառակը: Կա նաեւ Ղարաբաղի հարցի արագացված լուծման տարբերակըª մինի-պատերազմը: Բայց սրան էլ Բաքուն է վախենում գնալ, էլ չասած, որ արդյունքում կարող է ԼՂՀ-ում եւս ռուսական ռազմաբազա տեղակայվել, որից հետո ԱՄՆ-ին տարածաշրջանում անելու բան պարզապես չի մնա:
Ուրեմն միակ տարբերակը Էրդողանին սահմանները բացել պարտադրելն է, եւ այդ առումով միանգամայն հնարավոր է, որ սեպտեմբերին դա տեղի ունենա: Բայց այլ հարց է, թե նույնիսկ այդ իրավիճակում Հայաստանը կհրաժարվի± Եվրասիական միությունից: Ճնշումներ, իհարկե, կլինեն: Բայց միայն այն փաստը, որ սահմանները բացելու եւ Եվրասիական միությունից հրաժարվելու դեպքում Հայաստանը միանգամից հայտնվելու է թուրքական ինտերվենցիայի կիզակետում, արդեն իսկ ցույց է տալիս, թե որն է մեր երկրի միակ տարբերակը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում