ՙԱՆԵԿԴՈՏՆԵՐ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՄԱՍԻՆ
Ստյոպիկ Սաֆարյանի ֆեյսբուքյան պատին այլ օգտատերեր սկսել են գրել անեկդոտներ համ պատի տիրոջ, համ ՙԺառանգության՚ մասին: Ի դեպ, Սաֆարյանն այլեւս այդ կուսակցության վարչության անդամ չէ, եւ ասում են, որ շատ-շատերի հետ ունի տարաձայնություններ` հատկապես ՙքառյակի՚ հարցում: Ինչեւէ, անեկդոտ հնարողները հաշվի են առել Ստյոպիկի երկարաշունչ քաղաքական վերլուծությունները, որոնցից որեւէ նորմալ մարդ գլուխ չի հանի. ՙՄի օր դեւը բռնում է Ստյոպա Սաֆարյանին, ուտելուց առաջ ասում է` վերջին ցանկությունդ ասա, Ստյոպն ասում է` ՙՎերջին հոդվածս կարդա, ինձ պատմի, հետո կեր՚: Դեւը սկսում է հոդվածը կարդալ, մի պարբերություն որ կարդում է, Ստյոպին բաց է թողնում՚:
Բաժին է հասել նաեւ կուսակցությանը, եւ հետաքրքիր է, որ կուսակիցներին ծաղրող անեկդոտը Ստյոպիկ Սաֆարյանը երեկվա դրությամբ դեռ չէր հեռացրել. ՙԴեւի տատը մեռնում է, թոռին Ժառանգություն է թողնում: Դեւը ստացած արկղը բացում է, տեսնում է մեջը Րաֆֆին է, Դավիթ Սանասարյանն ու Ստյոպա Սաֆարյանը: ՙՎայ, բախտ բաժանող...՚- քրֆում է դեւը՚:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

