ՙՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ՙՔԱՌՅԱԿՈՒՄ՚ ՀԱՇՎԵԼՈՒ ՃՏԵՐ ԿՄՆԱՆ

Արխիվ 12-16

ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ՙՔԱՌՅԱԿՈՒՄ՚ ՀԱՇՎԵԼՈՒ ՃՏԵՐ ԿՄՆԱՆ

Թեեւ այժմ բավականին բուռն աշխարհաքաղաքական մրցակցություն է ընթանում մեր տարածաշրջանում (մասնավորապես ռուսները ձգտում են ամեն կերպ պահել Արցախի ստատուս-քվոն, իսկ ամերիկացիները` այն խախտել), ինչպես նաեւ մանրիկ խաղեր են ընթանում Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու ժամկետի շուրջ, ներքաղաքական կյանքը վառ արտահայտված չէ: Ճիշտ է, ամռան շոգերին սովորաբար ներքաղաքական դադար է լինում, սակայն այժմյան դադարը գրեթե ոչնչով չի տարբերվում այն ամառներից, երբ աշխարհաքաղաքական միջավայրը խաղաղ էր: Եվ եթե Րաֆֆին չբարեհաճեր խուճուճ ասուլիս տալ,  թեմա ու օրակարգ գրեթե չէր լինի:
ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԱԱԾ-Ն Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Լիբերաստական ամբողջ հանրակցությանը հույժ անհանգստացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի Մոսկվա մեկնելու փաստը: Նրանց աչքի առաջ ուրվագծվում է դեսպան Իվան Վոլինկինի ՙսեպ խրող՚ գրանտածիծ կազմակերպությունների հարցերը լուծելու անհրաժեշտության մասին խոսքը: Աչքներին մղձավանջային տեսարանաներ են ուրվագծվում, թե ինչպես է ԱԱԾ-ն զբաղվում իրենցով: Մասնավորապես, ՙԵվրոպական ընտրություն՚ շարժման նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Հակոբ Բադալյանը ուղղակի տեքստով է արտահայտում այդ տագնապը. ՙՄոսկվայում Գորիկ Հակոբյանին հավանաբար հարկ կլինի կամովին կամ ստիպված անդրադառնալ նաեւ այն հրահանգներին եւ ցուցումներին, որ Հայաստանի իշխանությանն է փորձում հասցնել Մոսկվան: Դրանք արտահայտվել են ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտնի հայտարարություններով` կապված Հայաստանում ՀԿ-ների գործունեության հետ: Վոլինկինի հայտարարությունները կարծես թե բացահայտ դաշնակիցներ չգտան, այդ թվում` իշխանության շրջանակում, այդ թվում` ԱԱԾ-ում: Չի բացառվում, որ Գորիկ Հակոբյանին Մոսկվայում կհարցնեն, թե` ինչու±՚: Դե պարզ է, լիբերաստների աչքին ամենուրեք ՙտիրոջ եւ ծառայի՚ սխեմաներ եւ ՙմոսկովյան հրահանգներ՚ են երեւում, սակայն ընդհանուր միտումը, թերեւս, անխուսափելիորեն պետք է հանգեցնի 5-րդ շարասյուների վաղուցվանից հասունացած վնասազերծմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ասուլիսի հիմնական թեման սարքեց մեր ԱԱԾ-ի ահավոր ՙքըխ՚ լինելը: Ահա նրա կարգախոսը` ձեռքներդ հեռու ՙԺառանգությունից՚: Առիթը ՙԺառանգության՚ վարչության պատանի անդամ Հրայր Մանուկյանի` համացանցում զետեղված ձայնագրությունն է, թե ինչպես ԱԱԾ ներկայացուցիչ ներկայացած մեկը փորձում է իրեն հավաքագրել: Րաֆֆին դրան խառնեց անգամ նախարար Արմեն Աշոտյանի անունը. ՙԱյժմ կարող եմ միայն ասել, որ կապավորը եղել է կրթության եւ գիտության նախարարի խորհրդականը՚,- ասաց նա` անուն չհնչեցնելով: Ինքը` ՙտուժյալ՚ նորաթուխ կուսակցական ֆունկցիոները նաեւ հասցրել է հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին եւ օմբուդսմենին: Եվ այդ հաղորդման մեջ արդեն հնչեցրեց նաեւ անուններ. ՙՎլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ` սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից՚: Նախարար Աշոտյանը բավականին օպերատիվ արձագանքեց` խորհուրդ տալով անպատեհ առիթով չհիշատակել ԿԳՆ-ն. ՙՐաֆֆու ՙսերը՚ եւ ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի եւ իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսեւորման շարքից է: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով եւ տեղին, իսկ ՙքառյակային՚ հավատարմությունն ընդգծելու եւ իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի՚:
Ինչեւէ, մի քանի ամսում բարեհաջող կեսմիլիոնանոց ընտրազանգված փոշիացրած Րաֆֆուն, պարզվում է, ԱԱԾ-ն է խանգարում, այն էլ` թիրախ ընտրելով պատանի կուսակցականին: Արդյոք Րաֆֆին հույս ունի այդ պատմության վրա PR սարքել, քաղաքական կապիտալ վաստակել... Պատանի կուսակցականի պատմածներով էլ ստացվում է, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը երկու անգամ է արդեն հետը հանդիպել, եւ մի բան էլ իրեն հաջողվել է ձայնագրել: Այդտեղ կամ ամեն ինչը բեմադրություն է, կամ էլ պատանի կուսակցականը ինչ-որ այլ հատուկ ծառայությունում է սովորել, հատուկ ծառայության ներկայացուցչին ՙֆռռացնելու՚ եւ նրա ճանկերից պրծնելու հմտությունները: Բայց, բոլոր դեպքերում, ՙԺառանգությանը՚ դժվար թե հաջողվի այդ պատմության վրա շոշափելի կապիտալ վաստակել, իսկ ներքին կասկածամտության ցեցը կուսակցության մեջ միանգամայն կարող է ընկնել: Համ էլ, այդ ցեցն արդեն առկա է` ՙԺառանգության՚ դեմքերի ասածները իրար չեն բռնում, ու մի մասը փորձում է մի կերպ սվաղել անմիջապես ՙսրբավայր՚ Ամերիկայից եկած Զարուհի Փոստանջյանի ասածներն ու արածները, որ տանում են ՙքառյակի՚ հետ հարաբերությունների խզմանը, մի մասն էլ, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, տեսնում է Րաֆֆուց անհամեմատ գործունակ նոր առաջնորդի:

ՙՔԱՌՅԱԿԻԿՍ՚ ԽՈՍՆԱԿ ՉՈՒՆԻ...

Պարզվում է, որ ըստ ՙԺառանգության՚ առաջնորդի, ՙքառյակի՚ գործերն աջ չեն գնում, քանի որ. ՙԽորհրդարանական չորս կուսակցությունները խոսնակ չունեն, մեկը, ով կարտացոլեր իրենց համատեղ դիրքորոշումը, եւ այդ բացթողում է՚: Նրա կարծիքով` ՙքառյակի՚ համագործակցությունը պետք է դուրս գա ԱԺ սահմաններից, տարածվի ոչ խորհրդարանական կուսակցությունների, ՀԿ-ների ու քաղաքացիական շարժումների վրա: Որ ՀԿ-ներն ավելի շուտ կողմնորոշված են ոչ թե դեպի քոչարյանակենտրոն ՙքառյակը՚, այլ ունեն նույն ամերիկյան հրահանգիչը, ինչ Զ. Փոստանջյանը, իսկ քաղաքացիական շարժումներին 1000 տարի պետք չեն իրենց հաշվին ՙաչոկ՚ հավաքող բավականին դախացած քաղաքական գործիչները, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե չի նկատում: Իսկ առանց ամենափրկիչ խոսնակի` ՙքառյակը՚ թեեւ չի կործանվի, բայց արդյունավետ չի գործի. ՙԻմ անձնական կարծիքն է. խորհրդարանական ուժերից ոչ մեկը դուրս չի խորհրդարանական քառյակից, սակայն հարցն այն է, թե որքան խորը եւ արդյունավետ կլինի այդ համագործակցությունը՚:
Բայց Րաֆֆին Րաֆֆի չէր լինի, եթե միաժամանակ չխփեր հա°մ նալին, հա°մ մեխին: Մի կողմից ՙքառյակից՚ դուրս է որոնում թարմ հենարաններ, մյուս կողմից` հստակորեն միանում ՙքառյակի՚ կնքահայրեր Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի գլխավոր թեզին` աչքի գրող համարել սահմանադրական բարեփոխումները. ՙՉընտրված իշխանությունների օրոք ՀՀ-ին եւ մեր քաղաքացիներին պետք չեն սահմանադրական փոփոխություններ,- ասել է Ր. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ եթե պետության որակը օրինավոր չէ, սահմանադրական չէ, մնացածն ածանցյալ է՚: Այնուհետ ՙԺառանգության՚ առաջնորդը մեծ գլաքար է գլորում ՀՅԴ-ի բոստանը. ՙԱյս իշխանության օրոք սահմանադրական փոփոխությունները պատրանք են, ժողովրդին շեղելու միջոց: Կարող է` մեկին կամ մյուսին պետք լինեն այդ փոփոխությունները, բայց ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին պետք չեն: Անգամ, եթե մտնենք բովանդակային քննարկման, վիճահարույց կետեր կան այնտեղ: Օրինակ` նախագահի նշանակումը` յոթ տարի ժամկետով՚: Եվ, իրոք, ՙքառյակի՚ չորս բաղադրիչներից երեքը արդեն հստակ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն չորրորդը` ՀՅԴ-ն, այդ բարեփոխումները համարում է առանցքային կարեւորություն ունեցող, եւ առանց այդ բարեփոխումների անիմաստ է համարում իշխանափոխությունը:
Այդ հակասությունը ինչ-որ տեղից պետք է պայթի, եւ իզուր չէ, որ դաշնակներից ձեն ու ծպտուն չկա, ձգտում են հեռու մնալ տեղեկատվության պակասից գազազած լրագրողներից: Նույնը կարելի է ասել եւ ԲՀԿ-ի մասին, սակայն ԲՀԿ-ի պարագայում երկընտրանքը ավելի գլոբալ է` կողմ թե դեմ լինել իշխանափոխության պահանջին: Ճիշտ է, ներմուծմամբ զբաղվող խոշոր բիզնեսմենների գրպանային շահերը կտուժեն Եվրասիական միության մաքսային կանոններից, սակայն ԲՀԿ առաջնորդի պարագայում առկա է տրամագծորեն հակառակը, քանզի նրա շեշտը արտադրության վրա է: Ու, բնականաբար, առկա է ավանդական` գործարարական կուսակցականների եւ օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւի օբյեկտիվ հակասության հարցը: Մինչ աշուն դա ինչ-որ լուծում պետք է ստանա, բայց միանշանակ է, որ առանց ԲՀԿ-ի, ամբողջ ՙքառյակը՚ պիտանի չէ ոչ մի բանի:
Սակայն նույնիսկ կատարյալ միասնության դեպքում ընդդիմությունը ունակ չէ իրավիճակ փոխել, ինչն արձանագրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նշեց, որ համապետական ընտրությունների արդյունքում մի կողմից ձեւավորվել է ՀՀԿ-ի գերակայություն, մյուս կողմից. ՙԸնդդիմադիր ուժերը չեն կարողանում գրագետ ձեւով օգտագործել կուտակված հասարակական դժգոհությունը: Այսպիսով, իրերի ներկա դրությունը, ըստ փորձագետի, կարող է փոխվել կամ 2017-ին, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ, կամ ֆորս-մաժորային իրավիճակում՚:
Դե, եթե ՙքառյակի՚ ամբողջ հույսը ֆորս-մաժորի վրա է, որի միակ աղբյուրը կարող է լինել ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսի կտրուկ խախտումը, ապա դա չափազանց թույլ կռվան է` չոր առվի եւ գորտի աչքերի սյուժեի տարբերակով: Համ էլ, ՙքառյակի՚ նշանակած սեպտեմբերի 11-ից ավելի շուտ կարող է գալ սեպտեմբերի 3-ը` ի վերջո, ամենեւին էլ բացառված չէ, որ Եվրասիական միության հետ բոլոր տեխնիկական խնդիրները հենց մինչեւ Սերժ Սարգսյանի պատմական քայլի տարեդարձը լուծված լինեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում