ՙԻՆՉՈՒ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԷՋԸ
Արխիվ 12-16
Այս տարվա ՙԵվրատեսիլ՚ մրցույթի խայտառակ հաղթող տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստը քննարկումների մեծ առիթ դարձավ թե° Հայաստանում, թե° որոշ երկրներում: Որքան էլ զարմանալի թվա, սակայն Կոնչիտային համակրողներ եւ պաշտպանողներ եղան նաեւ Հայաստանում, եւ նրանք աչքի էին ընկնում ագրեսիվ պահվածքով` հատկապես համացանցում: Կրքերը նրա շուրջ բորբոքվեցին հատկապես` Հայաստանի ժյուրիի անդամ երգչուհի Անուշ Արշակյանի այն խոստովանությունից հետո, որ նողկանք է զգում Կոնչիտա Վյուրստի նկատմամբ, եւ, ի դեպ, հայաստանյան ժյուրին նրան զրո միավոր էր տվել:
ՙԱզատություն՚ ռադիոկայանը այս տարի մայիսի 16-ին կազմակերպել էր ֆեյսբուքյան ասուլիս` Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ: Նախօրոք բացվել էր ասուլիսի ֆեյսբուքյան էջ, որն անմիջապես լցվեց ծաղրական, հեգնական, վիրավորական եւ անգամ հայհոյախառը հարցերով, այն վերածվեց Անուշ եւ Ինգա Արշակյանների դեմ ծավալված դաժան եւ ցինիկ հալածանքի իսկական հարթակի: Այդ հալածանքը դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան համասեռամոլների շահերի լոբբինգի դրսեւորում` լռեցնել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են վերաբերվում տարատեսակ կոնչիտաներին... Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, ասուլիսի ֆեյսբուքյան էջը հեռացված է: ՙԳուգլ՚ որոնողական կայքը պահպանել էր նրա միայն չնչին հատվածը, որը նույնպես անհետացավ այն բանից հետո, երբ մեր թղթակից ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ մեկնաբանություններ խնդրեց ՙԱզատություն՚ ռադիոկայանից, եւ մեր կայքում զետեղվեց լուրը, ուր կային հղումներ ե°ւ հեռացված էջին, ե°ւ նրա խղճուկ մնացորդին ՙԳուգլ՚-ի պահեստարանում (քեշում):
ՙԻրավունքի՚ թղթակիցը հարցեր էր ուղղել ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ, մասնավորապես` արդյո±ք էջը հեռացվել է ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական խմբագրության կողմից այն պատճառով, որ էջի պարունակությունն ատելություն էր տարածում Ինգա եւ Անուշ Արշակյանների նկատմամբ, թե± կար այլ դրդապատճառ:
Հրայր Թամրազյանի պարզաբանմամբ` ՙԷջը փակվել է, քանի որ վիրավորական արտահայտություններ էին տեղադրվում այնտեղ: Մեր օնլայն կանոնները թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ ու մեկնաբանություններ՚,- ասաց պրն Թամրազյանը:
ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենի պարզաբանմամբ առաջին անգամ չէ, որ ֆեյսբուքյան ասուլիսի էջ է փակվում. ՙԵղել են նաեւ այլ դեպքեր, երբ վիրավորական մեկնաբանությունները շարունակվել են, եւ մենք ստիպված ենք եղել էջը փակել, քանի որ այն ստեղծվել է միայն հարցեր տալու համար՚:
Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին` արդյոք վիրավորական արտահայտություններ հնչել են Ինգա եւ Անուշ Արշակյանների նկատմամբ, Հրայր Թամրազյանը հստակ պատասխան չտվեց. ՙՆշանակություն չունի, որեւէ վիրավորական արտահայտություն պետք է հանվի: Դա մեր օնլայն կանոնն է: Մենք հանում ենք բոլոր վիրավորական մեկնաբանությունները` անկախ նրանից` ում են հասցեագրված՚:
Այստեղ շատ հետաքրքիր է` ինչպես եղավ, որ շաբաթներ շարունակ ռադիոկայանը ՙչէր նկատում՚ իր իսկ օնլայն կանոնների կոպտագույն ոտնահարումները` վիրավորանքի ու ծաղրի հեղեղի տեսքով, եւ նկատեց այն ժամանակ, երբ հանրությունը դա կարծես արդեն մոռացել էր: Ու հեռացումը ՙպատահմամբ՚ համընկավ այն պահի հետ, երբ նշյալ էջում Ինգա եւ Անուշ Արշակյանների դեմ հալածանքի արշավ սանձազերծած անձինք դատի տվեցին մեր կայքին` այն բանի համար, որ մենք մայիսի 17-ին հրապարակել էինք հալածանքի մասնակիցների ՙսեւ ցուցակը՚ (60-ի կարգի ֆեյսբուքյան էջերի հղումներ): Եվ հիմա սելի փոխարեն սելվորն է ճռռում` Ինգա եւ Անուշ Արշակյաններին հալածողները ՙպատիվ են պահանջում՚ այդ հալածանքի դեմն առնողներից: Արդյո±ք դա չի ստեղծում տպավորություն, որ ԱՄՆ իշխանությունների կողմից ֆինանսավորվող ռադիոկայանն օգնում է իր իսկ ՙօնլայն կանոնները՚ կոպտորեն ոտնահարած եւ հալածանքը կազմակերպած խմբին` ոչնչացնել սեփական արարքների ապացույցները: Մանավանդ, որ շուրջ 60-ի կարգի հալածողների մեջ կային եւ այդ ռադիոկայանի աշխատակիցներ... Դե, եթե դրան գումարենք նաեւ ՙԳուգլ՚-ի պահեստարանում հետքեր մաքրելու իրողությունը, որն այնքան էլ դյուրին գործ չէ, բայց արվել է...
www.iravunk.com կայքի աշխատակազմ

