ՙՏՈՒԺԵԼ Է 11-12 ԳՅՈՒՂ՚
Արխիվ 12-16ՙՏՈՒԺԵԼ Է 11-12 ԳՅՈՒՂ՚
Երեկ, մեղմ ասած, օրը բարի չէր Շիրակի մարզի մի շարք գյուղերի համար: Տեղացած կարկուտից մեծապես տուժել է բերքը, գյուղացիները անմխիթար վիճակում են: Վնասների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻ հետ.
- Նախնական տվյալներով` տուժել է 11-12 գյուղ: Տեղ կա, որ ամբողջովին բերքը վնասվել է: Այսօրվանից հանձնաժողով կստեղծվի, եւ կուսումնասիրեն գյուղերը, որպեսզի հաշվեն գյուղացիների կրած վնասները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

